Երևան, 22.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,
Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում «Խելացի» դրամապանակներ արտադրող ընկերությունը հարկային արտոնություններ կստանա Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է (տեսանյութ) Բաքվում չի հաջողվել սադրել հայկական կողմին Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի

Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռից իր պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ։

Իր պատգամում կաթողիկոսը, մասնավորապես, ասել է. «Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարեւ, անսահման է ուրախությունն այսօր մեր հոգիներում, քանզի Քրիստոսի Հարությամբ մահը խորտակվեց, եւ մարդկանց տրվեց պարգեւը հավիտենական կյանքի, երկնքի արքայության: «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»: Հովհաննես առաքյալի այս խոսքերով Մեր պատգամն ենք բերում ձեզ, սիրելի հավատացյալներ, որ հավաքված եք Մայր Տաճարում, եւ համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս եւ ի սփյուռս:

Արդեն բացված են մեր եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները՝ խորհրդանշելով, որ բաց են հավիտենության դռները: Հնչում է ավետիսը Փրկչի Հարության՝ ազդարարելով, թե ամեն ոք, ով ունի փափագը, քաղցն ու ծարավը երկնքի արքայության, կարող է ժառանգել՝ ընդունելով այն կյանքը, որ Քրիստոսի մեջ է:

Քրիստոսի Հարությամբ մարդուն տրվել է զորությունը հարուցյալ կյանքի, մեղքն ու չարիքը վանելու, իր նմանի հանդեպ սիրով ու ողորմածությամբ երկրային կյանքը լցնելու երկնային օրհնությամբ ու շնորհներով, երկնային արքայության պատկերը հաստատելու աշխարհում, որտեղ թագավորում են արդարությունն ու ճշմարտությունը, առատանում խաղաղությունն ու խնդությունը: Քրիստոսի պարգեւած հարուցյալ կյանքի մեջ չկան տագնապներ, չկան բռնություն ու պատերազմներ, աղքատություն ու թշվառություններ, չկան տարաբնույթ մոլություններ, որոնք ցավ ու տառապանք են պատճառում մարդկանց, օտարացնում միմյանցից , բեւեռացնում հասարակությունները, ծնում աղետներ: Այս ամենը, սակայն, շարունակում են մնալ աշխարհում, քանզի մարդկային սրտերը հաճախ սիրուց պարպված, շահամոլությունից կարծրացած ու անձնակենտրոն՝  անարձագանք են մնում հարուցյալ նոր կյանքի կոչին: Մինչդեռ խաչելությունները հարությամբ պսակելու, դժվարություններից ու նեղություններից, վշտերից ու չարչարանքներից հառնելու ուղին քրիստոսակենտրոն կյանքն է, որ խաղաղարար ոգով, բարի գործերով, պարկեշտ ընթացքով առաքյալի խոսքի համաձայն՝ առաջնորդում է դեպի հավիտենություն. «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»:

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, երկրային այս կյանքը տրված է մեզ որպես ժամանակ Աստծո փրկարար կամքի վկայությունը բերելու, Աստծո պատվիրաններն ու պատգամները իրագործելու մեր իրականության մեջ, մեր ընտանիքներում, մեր երկրում, մեզ շրջապատող աշխարհում: Մեր կյանքը արժեք ու բովանդակություն է ստանում Քրիստոսի մահվան ու Հարության խորհրդի լույսի ներքո: Ապրել Քրիստոսով եւ Քրիստոսի համար, ահա այս է փրկարար ուղին մեր կյանքի, հիմքը, պայմանն ու երաշխիքը թե որպես անհատ, եւ թե որպես հավաքականություն մեր հոգեւոր աճի ու զորացման, նաեւ՝ մեր հայրենիքի առաջընթացի ու զարգացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության ու լուսավոր գալիքի:

Այսօր բազմաթիվ խնդիրների առջեւ է կանգնած մեր երկիրը, մեր սահմաններում անկայուն է խաղաղությունը, տակավին հաղթահարված չեն աղքատությունն ու գործազրկությունը, հրամայական է արտագաղթի կանխումը եւ մեր ժողովրդի զավակների դարձը դեպի հայրենիք: Հանդիման այս մարտահրավերների մեր ժողովուրդն ունի վսեմ հատկանիշները հայրենանվիրումի, ազգասիրության, ընտանիքի նվիրականության, ծնողի հանդեպ սիրո, ունի հանձնառություն զոհողությունների՝ հանուն իր սրբազան արժեքների. եւ մենք ի զորու ենք անառիկ պահելու հայրենի սահմանները, բարօր ու բարգավաճ դարձնելու մեր երկիրը, բացառելու ազգային մեր կյանքից բոլոր տագնապներն ու ցնցումները:

Մեր կյանքի ընթացքը, մեր կենսակերպը մեզ ոչ թե պիտի ջլատի, պառակտի, այլ միավորի եւ դարձնի համախումբ՝ դիմագրավելու համար մեր կյանքի մարտահրավերներն ու փորձությունները եւ լավատեսությամբ իրականություն դարձնելու ազգային մեր տեսիլքները: Մենք Քրիստոսի ժողովուրդ ենք, մեր հավատը, որ Քրիստոս հարություն է առել, անհուսությունը փոխում է հույսի, տկարությունը՝ ուժի, անտարբերությունը՝ նախանձախնդրության,  արծաթասիրությունը՝ բարեգործության, եւ ծառայությանն ու աշխատանքին միախառնում է նվիրումի ու հանձնառության ոգին: Այս փոխակերպությանն ենք կոչված, որով միայն կարող ենք անկորուստ պահել մեր երկիրն ու ազգային կյանքը եւ հաղթանակներ արձանագրել մեր ժողովրդի ու հայրենիքի բարօրության ու առաջընթացի պայքարում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության բերկրալի ավետիսով մեր ողջույնն ենք բերում մեր հոգեւոր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին`Առաջին տիկնոջ հետ, Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, մեր ողջույնն ենք բերում հայոց պետական ավագանուն, նորընտիր Ազգային Ժողովի պատգամավորներին եւ մաղթում, որ Տերը զորացյալ պահի առ ազգն ու հայրենին սիրո մեջ՝ հայրենաշեն ձեռքբերումներով արդյունավորելու բարձր ու պատասխանատու իրենց առաքելությունը: Օրհնությամբ ու բարեմաղթանքներով ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս:

Աղոթում ենք եւ հայց բարձրացնում առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ հրաշափառ Իր Հարության շնորհները լուսավորեն մարդկության կյանքը, խաղաղություն տիրի ողջ աշխարհում, խաղաղություն հաստատվի մեր հայրենի սահմաններում: Աղոթում ենք, որ մեր ժողովրդի հավատավոր գործերի բարի արդյունքներով հզորանա մեր հայրենիքը, միշտ պայծառ լինի մեր Սուրբ Եկեղեցին եւ աշխարհասփյուռ ազգս հաստատուն ընթացքով առաջնորդվի դեպի փրկություն ու հավիտենություն՝ այսօր եւ միշտ. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

loading...
Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում «Խելացի» դրամապանակներ արտադրող ընկերությունը հարկային արտոնություններ կստանա Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է (տեսանյութ) Բաքվում չի հաջողվել սադրել հայկական կողմին Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի Ի շահ գործարարների` բարեփոխում հարկային օրենսգրքում Հայաստանը և Իրանը կհամագործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ Արթուր Սարկիսովի վիրահատությունը հաջող է անցել Հրդեհը Արա լեռան լանջին մեկուսացվել է ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը ցուցարարների կողմից երկու անգամ ընդհատվել է Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Երջանիկ եմ, կարողացա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել. Արոնյան Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարածաշրջանի կայունությանը նվիրվածության համար Կատալոնացիները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն. ԵԽ պատգամավորներ Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan