Երևան, 27.Ապրիլ.2017,
--
:
--
,

Նորաձևության իմ կուռք. Քիմ Քարդաշյանը հպարտ է լինել Շերի հայրենակիցը

 

Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունից հետո անդրադարձել է աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերին և խոստացել նրա հետ «#պահելխոստումը»:

««Շեր: Արդյոք պե՞տք է որևէ բան ավելացնել: Նորաձևության իմ կուռքն ու հայրենակիցը: Ինչպես եմ հպարտանում այդ հանգամանքով։ Մենք կպահենք մեր խոստումը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քարդաշյանը` ավելացնելով #KeepThePromise (#պահիրխոստումը) հեշթեգն ու Հայաստանի դրոշը:

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել շոու բիզնեսի աշխարհահռչակ մի շարք աստղեր`  Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը, Սերժ Թանկյանը, Օրլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրևը, Օլիվիա Կալպոն, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, Օսկար Այզեքը, Շարլոտա Լը Բոնը և այլք:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի:

Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

loading...
Գողություն` «Միստր Գիրոսից» Ագրամունտն արեց իր գործը, Ագրամունտը կարող է հեռանալ Եռակողմ հանդիպմանը համաձայնելը Հայաստանի կողմից զիջում է «Զվարթնոցում» մաքսայինն աշխատում է հին ու «բարի» ավանդույթով Բացե՞լ, թե չբացել. ո՞րն է խնդիրը. Մշակույթի գործիչ Գեղամ Մելիքսեթյանը` Օպերայի շենքում ռեստորան բացելու վերաբերյալ Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ ՀՀԿ– ՀՅԴ նոր կոալիցիան «կփրկի՞» իշխանության դեմքը, թե՞ «կցորդի» կարգավիճակ կապահովի ՀՅԴ–ի համար Հայաստանում ժողովրդական ապստամբություն կսկսվի, եթե կառավարությունը լսի ՎիվաՍել–ՄՏՍ–ին «Աստղային պատերազմների» նոր մասը կցուցադրվի 2019 թվականի մայիսի 24-ին Պոլ Պոգբան չի մասնակցի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը Բարսելոնան հաղթեց 7:1 հաշվով. 3 դուբլ և Մասկերանոյի գոլը Մասկերանոն առաջին գոլն է խփել Բարսելոնայի կազմում (տեսանյութ) Նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում հանդիպում է կազմակերպել ապրիլի 24-ի կապակցությամբ ՍԱՊԾ-ն խոստանում է շարունակել վերահսկողությունը մինչև ադրբեջանական խնձորի ամբողջ խմբաքանակը շուկայից հանելը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իր գործելակերպը թուրքական վարչակարգը շարունակում է նաև Սիրիայի ժողովրդի դեմ. սիրիական կուսակցություն ՀԱՊԿ ինստիտուտը հայ մարզիկներին 10 բայդարկա և կանոէ է նվիրաբերել Ucom-ի բաժանորդները ԱՄՆ-ում կօգտվեն ռոմինգի նոր սակագներից Հայաստանն Աշխարհի մամուլի ազատության ինդեքսում 79-րդն է Երևանի ավագանին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ է տրամադրել մի շարք կազմակերպությունների Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերին ՊԵԿ-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է նախաձեռնել ադրբեջանական արկղերով խնձորների հայտնվելու դեպքի առթիվ ՏՄՊՊՀ-ն բջջային օպերատորներին կոչ է արել կանխել ծառայությունների գների բարձրացումը վերավաճառողների շրջանում Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ. Հնդկաստանի փոխնախագահը` Հայոց ցեղասպանության մասին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan