Երևան, 23.Մայիս.2017,
--
:
--
,

Չնայած Իսրայելի ժխտողականությանը՝ իսրայելցիները հաստատապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը. Յաիր Աուրոն

Թեև Իսրայել պետությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սակայն իսրայելցիներն այս հարցում ողջ հայերի կողքին են: Հրեա ժողովուրդը հաստատապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց իսրայելցի հետազոտող և դասախոս, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը:

«Վստահաբար կարող եմ ասել, որ Իսրայելը այս և գալիք տարիներին չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը խոր ցավ ու ամոթ է ինձ համար: Սակայն Իսրայելի ժողովուրդն իմ մոտեցումն ունի և հարյուր տոկոսով մեզ հետ է: Մինչև 30 տարի առաջ ժողովուրդը գաղափար անգամ չուներ հայերի ցեղասպանության մասին, բայց հիմա բոլորը գիտեն: Այդ տարիներից սկսած բազմաթիվ լրագրերում, հեռուստաեթերում սկսեցին խոսել այդ մասին: Ժողովուրդն էլ կարդալով, լսելով, եկավ այն եզրակացություն, որ հայերի ցեղասպանությունն իսկապես եղել է: Այսօր հրեական համալսարաններում և դպրոցներում անցնում, ուսումնասիրում են միայն հրեաների ցեղասպանությունը և ոչ հայկականը: Սակայն այն համալսարանում, որտեղ ես եմ դասավանդում, արդեն բացել եմ մի ճյուղ, որ խոսվի, քննարկվի Հայոց ցեղասպանության մասին»,-ասաց Յաիր Աուրոնն ու հավելեց, որ արդեն հարյուրավոր ուսանողներ են ավարտել համալսարանն, ովքեր գիտեն Հայոց ցեղասպանության մասին: 

Ցեղասպանագետը Մեծ եղեռնով սկսել է հետաքրքրվել, երբ առաջին անգամ 1986 թվականին լրագրում կարդացել է, որ Իսրայելը Թուրքիայի կողմնակիցն է և ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Նրա համար անհասկանալի է եղել իր պետության՝ Իսրայելի ժխտողականությունը: Յաիր Աուրոնը կարծում է, որ հայերը պետք է շարունակեն պայքարը մինչև մյուս երկրներն ու ժողովուրդներն էլ ճանաչեն այն: Նա ընդգծում է, որ ժխտողականությունը միայն հայերի և թուրքերի խնդիրը չէ, այն միջազգային հարց է և պատկանում է մյուս ազգերին ևս:

Խոսելով միջազգային հանրության դիրքորոշման մասին՝  Յաիր Աուրոնը նշում է, որ Միացյալ ազգերի կազմակերպությունում կա մոտ 200 երկիր, որոնցից ընդամենը 2-3 տասնյակն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը մեծ ամոթ է մարդկության համար:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջ մարդկության խնդիրն է: Սա քաղաքականությունից վեր  բարոյական խնդիր է: Ամբողջ մարդկության համար բացասական կետ է թեկուզ մեկի ժխտողականությունը: Իմ հայ եղբայրներին խորհուրդ եմ տալիս պայքարել  դրա դեմ»,-ասաց  Յաիր Աուրոնն ու նշեց, որ այդ պայքարում պետք չէ կենտրոնանալ միայն ժխտողականության վրա, պետք է որպես պայքարի ձև օգտագործել այն հարստությունը, որն ինքը հասցրել է տեսնել Հայաստանում՝ Կոմիտասի կողքին գտնվող բազմաթիվ գրողներին, երգիչներին…

Աննա Գրիգորյան

loading...
Տոտտին լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ. Մարադոնա Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Մելանյա Թրամփն Իսրայելում հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը Կառավարության կազմում կունենանք 18 նախարար Արսեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Թուրքիայի Նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ Էքստրեմալ տուրիզմի սիրահարները փոքր ինքնաթիռով կարող են թռչել Ստեփանակերտի օդանավակայանից «Ավրորա» մրցանակի դափնեկիրը Շուշիում այցելել է Վերին Մզկիթ Ռուս օդաչուի մարդասպանը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ խնդիրը. ՀՀ փոխնախարարի արձագանքը Ադրբեջանի ԱԺ նախագահին
Բաքուն ապատեղեկատվություն է տարածում հայ-ուզբեկական հարաբերությունների մասին
Ռուսաստանը նոր սպառազինություն կտրամադրի Հայաստանին Արամ Ա կաթողիկոսը ծանոթացել է Վենեսուելայի հայ համայնքի խնդիրներին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հասանովը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ ՌԴ-ն եւ Թուրքիան հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին Լևոն Ալթունյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դիմավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ Թրամփը ժամանել Է Իսրայել Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է տեղի ունենար՝ անկախ Թուրքիայի դիրքորոշումից Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության, ինչպես Հյուգոն և Վոլտերը Յըլդըրըմը պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan