Երևան, 27.Հուլիս.2017,
--
:
--
,

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը մեծ վտանգ է պարունակում


Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը


– Երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: Նախ, մեծ հաշվով սա Հայաստանին որևէ առավելություն տալի՞ս է գոնե ՀԱՊԿ շրջանակներում:

– Ոչ մի առավելություն չի տալիս: Ավելին, բավականին մեծ վտանգ է պարունակում: Ակնհայտ է, որ հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ` Ռուսաստանը փորձում է իր ազդեցության ներքո գտնվող երկրներին ներքաշել կեղտոտ խաղերի մեջ` կապված Սիրիայի հետ: Իսկ դա նշանակում է` իր հետ մեկուսացման տանել նաև այդ երկրներին: Դեռ չհաշված այն, որ Ռուսաստանը ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կփորձի «ծախել» Հայաստանի վրա որպես լավություն: Ես բազմիցս եմ ասել, որ ՀԱՊԿ–ն ռազմական դաշինք չէ, այլ զսպաշապիկ: Մի քանի օր առաջ Պուտինը հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա գունավոր հեղափոխություններ թե՛ Ռուսաստանում, թե՛ ՀԱՊԿ անդամ երկրներում: Այսօր Ռուսաստանը տարվել է մի պարանոյիկ մտքով, որ ՀԱՊԿ տարածքում հանկարծ թույլ չտա, որ իշխանության ղեկին գան ուժեր, որոնք կարող են դեմ լինել Ռուսաստանին: Իսկ այդ կառույցը ընդամենը լծակ է` ուժային ճանապարհով այդ բանը թույլ չտալու համար: Այլ գործառույթ` որպես ռազմական դաշինք, այդ կառույցը չունի: Իսկ ընդհանրապես, ՀԱՊԿ–ում Հայաստանը դաշնակիցներ չի ունեցել, չունի և դժվար թե ունենա:

– Մի քանի ամիս Հայաստանի ներկայացուցչի նշանակումը այդ պաշտոնում արգելափակվել էր: Փաստորեն քաղաքական վիճա՞կ է փոխվել:

– Այդ արգելափակումը նախևառաջ փորձեցին բարդել Ղազախստանի և Բելառուսի վրա: Դա ընդամենը քարոզչական հնարք էր: Այն ժամանակ Ռուսաստանն ինքը դա չէր ցանկանում: Պուտինը երբեք չի թաքցրել, որ ցանկանում է, այսպես կոչված, խաղաղարար զորքեր մտցնել ԼՂ հակամարտության գոտի: Եվ նաև պարզ էր, որ նա շատ կուզենար դա անել ՀԱՊԿ դրոշի ներքո: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի գտնվելը կարող էր բարդացնել այդ հարցը` պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ: Ուստի այդ արգելափակումը կապված էր դրա հետ: Բայց քանի որ հիմա առաջնահերթությունները փոխվել են, այդ քայլին գնացին` հաշվի առնելով բոլորովին այլ հարթության վրա գործող ինչ–ինչ հաշվարկներ:

– Խաչատուրովի թեկնածությունը միաձայն է հաստատվել: Հաշվի առնելով գոնե ռուս–բելառուսական բավականին բարդ հարաբերությունները, ինչպե՞ս Ռուսաստանին հաջողվեց համոզել Լուկաշենկոյին:

– ՀԱՊԿ կոչվածը բռնապետությունների ակումբ է: Հիշեցնեմ նաև Freedom House–ի զեկույցը, որ հետխորհրդային տարածքը ավտորիտար երկրների ամենամեծ տարածքն է երկրագնդի վրա: Եվ այո, այսօր այդ բռնապետությունները որոշել են կոնսոլիդացվել Պուտինի շուրջ, քանի որ վտանգ են տեսնում: Բացի այդ, կրկնեմ խոսքս` ես վստահ չեմ, որ Բելառուսն ու

Ղազախստանն այդքան դեմ էին Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը: Դա նրանց համար առանձնապես մեծ նշանակություն չուներ: Այլ հարց է, որ Ռուսաստանն էր դա փորձում անել նրանց միջոցով:

Արփի Սահակյան

loading...
Ֆրանսիայի հարավում ուժգին անտառային հրդեհներ են «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք բերված մետաղյա բաշխիչ արկղերը պահվել են ավտոտնակում. հարուցվել է քրգործ Պաշտպանության նախարարը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ավարտել է հեռակա ուսումնառությունը ԲՈՒՀ-ում Բրեդ Շերմանն աջակցում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանը Հայտնի է աշխարհի առաջնությունում երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշների Հայաստանի հավաքականի կազմը Ավարտվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի չորս պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը Էդգար Մանուչարյանը ընդհանուր թիմի հետ կմարզվի մոտ օրերին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել Կենտրոն վարչական շրջանի գյուղմթերքների տոնավաճառը հուլիսի 29-ին կվերաբացվի Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական փառատոնի եզրափակիչ Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել Հայաստանում արևային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են. Հայկ Հարությունյան Հետախուզվող պաշտոնյա Սամսոն Սահակյանը վերջապես հանձնվել է իրավապահ մարմիններին Վարդենիսում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9 տուժածների առողջական վիճակը բավարար է Գևորգ Գևորգյանն ազատվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից Հայաստանից ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել Վախճանվել է արձակագիր և կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիքթաշ»-ի ընկերական խաղին Հայաստանի պատմությունը ներկայացնող լուսանկարները մեկ հարթակում. գործարկվեց «Արմենպրես. Պատմություն» կայքը Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ցախի Հանեգբի Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan