Երևան, 21.Հունվար.2018,
--
:
--
,

Քաղաքական մահախոսականներ


Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այդպես էլ հետընտրական կրքեր չեն առաջանում, բոլորը գոհ են, բոլորը բավարարված: Արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող «Ելք»–ը «լեգիտիմ» ընտրությունների ամենաակտիվ պաշտպաններից է, դե իսկ Հանրապետականը գոհ է ու գոհ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովում չհայտնված քաղաքական ուժերին, ապա վերջիններիս վարքագիծը, մեղմ ասած, տարօրինակ է:

Սրանցից ՀԱԿ–ը նախ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումով, անհույս գործ էր, իհարկե և ինչպես սպասվում էր, ԿԸՀ–ն մերժեց: Առավել ջղաձիգ կեցվածք է դրսևորում ՕՐՕ դաշինքը, որն արդեն մեծ դժվարությամբ կարող ենք դաշինք համարել, քանի որ համաձայն հայկական մի շարք լրատվամիջոցների, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը երկրում չեն և ընդհանրապես հեռանում են քաղաքականությունից: Սակայն սա չի խանգարում, որ դաշինքի մյուս ներկայացուցիչները անգործության մեղադրանքով հայց ներկայացնեն ԿԸՀ–ի դեմ՝ վարչական դատարան:

Սա թերևս նույնպես անհեռանկար ձեռնարկ է: Այս ամենից հետո ՀԱԿ–ն արդեն ընտրությունների արդյունքները վիճարկելու համար դիմում է Սահմանադրական դատարան: Թերևս ՍԴ–ի պատասխանը նույնպես ենթադրելի է:
 
Այս բոլոր գործողությունները, սակայն, ցույց են տալիս մեկ բան. մեր նախորդ դիտարկումներից մեկում նշել էինք, որ այսօրինակ քայլերով ԱԺ–ում չընդգրկված ուժերը փորձում են քաղաքական ակտիվության որոշակի մակարդակ պահպանել: Սակայն այստեղ պետք է շեշտել, որ իրենց նպատակին հասնելու համար այս ուժերն առնվազն սխալ ճանապարհ են ընտրել:

Խնդիրն այն է, որ ապրիլի 2–ից հետո հայաստանյան քաղաքական իրականության մեջ ստեղծվել է բովանդակային առումով նոր իրավիճակ:

Եթե սրան գումարում ենք նաև այն, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից միայն «Ելք»–ն ու ՀՀԿ–ն են մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, ապա պետք է արձանագրել, որ հայաստանյան մյուս քաղաքական ուժերն առնվազն 5 տարի հնարավորություն չեն ունենա ակտիվ կերպով քաղաքականության մեջ ներգրավված լինել, եթե հայեցակարգային ու բովանդակային փոփոխությունների չենթարկեն իրենց գործելաոճը:

Այս տեսանկյունից թերևս պետք է շեշտել, որ տարբեր դատական ատյաններին դիմելը ամենաթույլ քայլն է, որին ապավինում են արտախորհրդարանական ուժերը՝ քաղաքականության արենայում մնալու համար: Ենթադրենք մի որոշ ժամանակ էլ դատական ատյանները քննարկեցին հայցերը և հերթական անգամ մերժեցին դրանք, ինչ է անելու ՀԱԿ–ը կամ ՕՐՕ–ն, որից ինչպես արդեն նշեցինք, մնացել է միայն Օ–ն: Այս հարցի պատասխանը որևէ կերպ հնարավոր չէ գտնել:

Ուստի պետք է արձանագրել, որ անգամ ստեղծված իրավիճակում սույն քաղաքական կազմավորումները կամ չեն ցանկանում, կամ ի վիճակի չեն ադեկվատ կերպով գնահատել ստեղծված իրադրությունն ու դրանից բխող քայլեր ձեռնարկել:

Դե ինչ, եթե այս իրավիճակը շարունակի գոյություն ունենալ նույն տրամաբանության մեջ, ապա, ըստ էության, այս դատական հայցերի մերժումները (որոնք առավել քան սպասելի են) կդառնան այս ուժերի քաղաքական մահախոսականները:


Աղասի Մարգարյան

loading...
Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն Պատգամավորը քնել Է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ Հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արկ է արձակել անօդաչու թռչող սարքից Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը Լարսում կուտակվել է 280 բեռնատար Նենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Լաս Պալմաս-Վալենսիա. ուղիղ հեռարձակում Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով Մահացել է Սարգիս Հացպանյանը Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը ներկայացնում է իրականությունը Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan