Երևան, 23.Մայիս.2017,
--
:
--
,

ԵԱՏՄ-ն շարունակելու է ամրանալ՝ ի բարօրություն անդամ երկրների ժողովուրդների. Պուտին

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միությունը շարունակելու է ամրանալ և զարգանալ ի բարօրություն անդամ երկրների ժողովուրդների: Այս մասին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց Վլադիմիր Պուտինը` կարծիք հայտնելով, որ նման լավատեսության համար կան բոլոր հիմքերը: ՌԴ նախագահն իր ելույթում մատնանշեց Միության գրանցած արդյունքները, խոսեց հաջողությունների և խնդիրների մասին: Նրա ներկայացմամբ` այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալն ավելացել է 38 տոկոսով, իսկ ԵԱՏՄ պետությունների՝ երրորդ երկրներ մատակարարումներն ավելացել են 37 տոկոսով:

«Զգալի բարելավվել է արտահանման և ներմուծման կառուցվածքը: 2016 թվականին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 4 տոկոս աճ: Ավելացել է նաև արդյունաբերությունում աճը: Այս ոլորտների դրական դինամիկա ենք կանխատեսում նաև ընթացիկ տարում»,- ասաց Պուտինը` ընդգծելով, որ ճգնաժամերը գալիս են, բայց վաղ թե ուշ անցնում են:

ՌԴ նախագահը նաև նշեց, որ զգալի աճը ձեռնտու է ինչպես Միության գործընկերներին, այնպես էլ ռուսական սպառողներին: 2016 թվականին Ռուսաստան է եկել Միության համախառն մատակարարումների ավելի քան 62 տոկոսը: «Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական ապրանքների առևտրաշրջանառությունն ավելացել է, ընդ որում զգալի չափով` 22 տոկոսով: Միության շուկայի շնորհիվ Ղազախստանում զարգանում է նոր ոլորտ` մեքենաշինություն: Ղրղզստանում ստեղծվում են տեքստիլ արդյունաբերության զարգացման համար նպաստավոր պայմաններ: 2016 թվականին ղրղզական թեթև արդյունաբերական ապր անքների արտահանումը Միության շուկա ավելացել է 38 տոկոսով: Բելառուսում արտադրված մի շարք ապրանքատեսակներ ՌԴ-ի շուկայում դիտվում են, որպես տեղական արտադրանք և օգտվում են արտոնություններից ՌԴ պետական գնումներին մասնակցելիս»,- թվարկեց Պուտինը:

Անդրադառնալով Միության իրավական համագործակցությանը` նա նշեց, որ այդ ուղղությամբ վերջին շրջանում աշխատանքներ են տարվել` համաձայնեցվել են այնպիսի կառուցվածքային փաստաթղթեր, ինչպիսին է մաքսային համաձայնագիրը:

Պուտինի դիտարկմամբ` առաջնային անհրաժեշտություն է մակրոտնտեսական իրավիճակի հետագա լավացումը:

«Ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է խոչընդոտների հաղթահարումը: Այդպիսի պատնեշները, ցավոք սրտի, մեզ մոտ պահպանվում են, բայց մենք պայմանավորվում ենք դրանք աստիճանաբար վերացնել: Համաձայնագրով դրանք ամբողջությամբ կվերացվեն մինչև 2025 թվականը»,- ասաց նա:

Ելույթի վերջում ՌԴ նախագահը խոսեց ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության մասին` նշելով, որ արդեն ազատ առևտրի համաձայնություններ են գործում Վիետնամի հետ, բանակցություններ են ընթանում Չինաստանի, Իսրայելի, Սերբիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի և Իրանի հետ: Նրա խոսքով` ակտիվ է հաղորդակցությունը նաև Շանհայան, Ասիական և այլ համագործակցության կազմակերպությունների հետ:

loading...
Թուրքիայում գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով կրկին զինվորականներ են ձերբակալվում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ պայմանագիր են կնքել Թուրքիայի նախկին վարչապետին բռնի ուժով դատարան կտանեն Սպիտակ տունն առաջարկում Է Պենտագոնի բյուջեն ավելացնել 54 միլիարդով՝ մինչեւ 639 մլրդ դոլար Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի աշխատանքներին Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 ծանր վիրավոր երեխայի ԻՊ-ն տեղափոխել է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Յունկեր Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել Մանչեսթր Յունայթեդն այսօրվա մարզումը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի Հենրիխ Մխիթարյանը իր աջակցությունն է հայտնել Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին Նոր իրարանցում Մանչեսթրում Արա Բաբլոյանը գրանցվել է «Ֆեյսբուք»-ում և կատարել առաջին գրառումը Բրիտանական ոստիկանությանը հայտնի Է Մանչեսթրի ահաբեկչությունը կատարողի անունը Ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստանին իրականացվում է ժամանակացույցի համաձայն Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan