Երևան, 27.Ապրիլ.2017,
--
:
--
,

Վարչապետի զայրույթը


Ասում են կառավարության նիստում վարչապետը զայրացել է: Պատճառը «Արաքս» ՓԲԸ–ի օտարումն է: Պարզվում է, որ այս ընկերությունը գործում է արդեն 17 տարի, սակայն զբաղվում է ոչ մի բանով: Բավական հետաքրքիր զբաղմունք է, ի դեպ: Այս առումով իսկապես էլ տեղին է վարչապետի զայրույթը, սակայն մյուս կողմից արդյոք զայրանալով, երկրում իրավիճակ կփոխվի՞: Այս հարցի շուրջ թույլ տվեք չհամաձայնել, քանի որ եթե 15–20 տարի առաջ միայն վարչապետի զայրույթը բավական էր որոշակի գործողություն սկսելու համար, ներկայում իրավիճակը բոլորովին այլ է:

Տարիների ընթացքում հայաստանյան պետական կառավարման համակարգը դարձել է կուռ ու փակ կառույց, որտեղ կարգադրությունները, հանձնարարականներն ու վերադասի զայրույթն այլևս չեն կարող արմատական փոփոխությունների բերել, քանի որ հայաստանյան խնդիրների գերակշիռ մասը համակարգային է և գլոբալ: Նույն «Արաքս» ընկերության պարագայում թերևս ամեն ինչ կսահմանափակվի վարչապետի զայրույթով և ընկերության օտարմամբ, սակայն այդպես էլ հայտնի չի դառնա, թե ինչ իրական նպատակների համար է այն ստեղծվել, ինչ ֆինանսական ռեսուրսներ են «լվացվել» այս ընկերության միջոցով:

Սա բավական լուրջ խնդիր է, քանի որ մանրազնին ուսումնասիրության արդյունքում կարող են հայտնվել տասնյակ գուցե և հարյուրավոր նմանատիպ ընկերություններ, որոնք ստեղծվել են տարիներ առաջ և չեն գործում: Որպես կանոն այդօրինակ ընկերությունները ստեղծվում են մեկ կամ մի քանի գործարքի ու կոնկրետ նպատակի համար, որի իրականություն դառնալուց հետո այլևս կորցնում են պիտանիությունը:

Այս տեսանկյունից այսօրինակ ընկերությունների խնդիրը ոչ միայն մի քանի աշխատողի հաստիքն է, որոնք վճարվում են պետբյուջեից, այլ հենց այն բուն նպատակը, որի համար դրանք ստեղծվում են: Անշուշտ, կարևոր է նաև, որպեսզի նման հաստիքների վրա պետությունը միջոցներ չվատնի, սակայն այսուհանդերձ թերևս շատ ավելի էական է, բացահայտել այդ ընկերությունների բոլոր մութ գործարքները՝ առաջիկայում էլ տարատեսակ մեքենայություններ կամ գուցե և լայն մասշտաբի խարդախություններ թույլ չտալու համար:

Արդյոք վարչապետի զայրույթը բավարար է նման խնդիրներ վեր հանելու համար, թերևս ցույց կտա ժամանակը:



Աղասի Մարգարյան

loading...
Գողություն` «Միստր Գիրոսից» Ագրամունտն արեց իր գործը, Ագրամունտը կարող է հեռանալ Եռակողմ հանդիպմանը համաձայնելը Հայաստանի կողմից զիջում է «Զվարթնոցում» մաքսայինն աշխատում է հին ու «բարի» ավանդույթով Բացե՞լ, թե չբացել. ո՞րն է խնդիրը. Մշակույթի գործիչ Գեղամ Մելիքսեթյանը` Օպերայի շենքում ռեստորան բացելու վերաբերյալ Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ ՀՀԿ– ՀՅԴ նոր կոալիցիան «կփրկի՞» իշխանության դեմքը, թե՞ «կցորդի» կարգավիճակ կապահովի ՀՅԴ–ի համար Հայաստանում ժողովրդական ապստամբություն կսկսվի, եթե կառավարությունը լսի ՎիվաՍել–ՄՏՍ–ին «Աստղային պատերազմների» նոր մասը կցուցադրվի 2019 թվականի մայիսի 24-ին Պոլ Պոգբան չի մասնակցի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը Բարսելոնան հաղթեց 7:1 հաշվով. 3 դուբլ և Մասկերանոյի գոլը Մասկերանոն առաջին գոլն է խփել Բարսելոնայի կազմում (տեսանյութ) Նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում հանդիպում է կազմակերպել ապրիլի 24-ի կապակցությամբ ՍԱՊԾ-ն խոստանում է շարունակել վերահսկողությունը մինչև ադրբեջանական խնձորի ամբողջ խմբաքանակը շուկայից հանելը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իր գործելակերպը թուրքական վարչակարգը շարունակում է նաև Սիրիայի ժողովրդի դեմ. սիրիական կուսակցություն ՀԱՊԿ ինստիտուտը հայ մարզիկներին 10 բայդարկա և կանոէ է նվիրաբերել Ucom-ի բաժանորդները ԱՄՆ-ում կօգտվեն ռոմինգի նոր սակագներից Հայաստանն Աշխարհի մամուլի ազատության ինդեքսում 79-րդն է Երևանի ավագանին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ է տրամադրել մի շարք կազմակերպությունների Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերին ՊԵԿ-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է նախաձեռնել ադրբեջանական արկղերով խնձորների հայտնվելու դեպքի առթիվ ՏՄՊՊՀ-ն բջջային օպերատորներին կոչ է արել կանխել ծառայությունների գների բարձրացումը վերավաճառողների շրջանում Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ. Հնդկաստանի փոխնախագահը` Հայոց ցեղասպանության մասին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan