Երևան, 24.Հունիս.2017,
--
:
--
,
‹‹Քամին զանա››-ն՝ Իվետայի եւ Արամ MP3-ի մեկնաբանությամբ Ֆիննախը հիմնավոր չի համարել «Սպայկայի» խոստացած 200 մլն դոլարի ներդրումը Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. Քուրմ Գագիկ Հայրապետյանը համաձայն է Ասողիկ քահանա Կարապետյանի հետ Արայիկ Աղաբաբյան. «Կարկուտի պատճառով գյուղացին բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս» «Որպեսզի Կարեն Կարապետյանը չասի «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ», և նենգ ուժերն իրենց նպատակին չհասնեն, հարկավոր է համախմբվել նրա շուրջը» ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ Հայաստան գալը դարձավ դեպի վեր իմ ճանապարհորդության սկիզբը. Տոնինո Գուերան՝ Ռուբեն Գևորգյանցի ֆիլմում

Համահայկական ազգ–կազմակերպություն` Հայաստան մայրաքաղաքով


Մեր հյուրն է Հանրային խորհրդի անդամ, «Ազգային Ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը

– Պարոն Սադոյան, այս ընտրություններով մենք ինչպիսի՞ իշխանություն ձևավորեցինք:

– Իմ տպավորությամբ որևէ էական փոփոխություն չի եղել: Մեր երկրի նման երկրներում հրաշք սպասել ընտրություններից, մանավանդ բազմաթիվ տարիների ընթացքում ընտրությունները վերաձևավորելու տրադիցիա է առաջացել, հնարավոր չէ: Այն չէր կարող բերել արմատական փոփոխությունների: Եղավ այն, ինչ պետք է լիներ: Եվ, ցավոք սրտի, իմ սպասումներն արդարացան. որևէ արմատական փոփոխություն տեղի չունեցավ:
Հաճախ ասում են` մեր ժողովուրդն այսպիսի՛ն է, այնպիսի՛ն է: Իհարկե, ժողովուրդն էլ մեղք ունի: Բայց քանի որ ժողովուրդն ինքն էլ ընտրությունների հետ որևէ հույս չի կապում, դրա համար պատրաստ է, այսպես ասած, մեկ–երկուսի ասելով, կամ փողի դիմաց անել այն, ինչ ասում են իրեն:

Եվ ամենահետաքրքիրն այն է` այս ընտրությունները ցույց տվեցին, որ խաբել հնարավոր չէ ժողովրդին: Նրան գնել հնարավոր է, խոստումներ տալով ինչ–որ բան անել ստիպել, հնարավոր է` բայց խաբել հնարավոր չէ: Ինչը երևաց որոշ կուսակցությունների ու դաշինքների նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ: Նկատի ունեմ «Հայկական վերածնունդը», ՀԱԿ–ը, մյուսները:

– Այսինքն` մեր ժողովուրդը լավ պրագմատիկ է. փողը վերցրեց և քվեարկեց նրա օգտին, ով իրեն փող է տալիս:

– Համենայն դեպս ժողովուրդը չխաբվեց հնչող խոստումներին, թե մենք գանք` միլիարդների ներդրում ենք անելու, մենք գանք` պաշտպանական համակարգը փոխելու ենք, մենք գանք` ավանդներն ենք վերադարձնելու և նման այլ բաներ:
Նաև ժողովուրդը միամիտ չէ, որ մտածի, թե խաղաղությունը հեշտությամբ է հաստատվելու:

Ժողովուրդը չխաբվեց: Եվ եթե նա գնվեց, ապա գնվեց նաև այն պատճառով, որ որևէ հույս չուներ, թե այս ընտրություններն արմատական փոփոխություններ կբերեն:

– Իսկ ժողովուրդը հավատա՞ց վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումներին:

– Ամբողջությամբ, ըստ իս, չհավատաց: Բայց քանի որ այս մարդը նրան մի քիչ «դուխ» էր տալիս, հավատացնում էր, որ հնարավոր է ինչ–որ բան փոխել, նաև երիտասարդ Կարեն Կարապետյանը բավականին գեղեցիկ ու մարդկային լեզվով էր փորձում խոսել իր հետ, ժողովուրդը մտածեց` հլա տեսնե՞նք…
Այսինքն, որոշ հույսեր կապում է նրա հետ, քանի որ ասում է` հլա տեսնենք, մի՞գուցե…

– Այս պարագայում մեր երկրի համար ի՞նչ սպասենք առաջիկա տարիներին:

– Ես մեր երկիրն այս փոսից հանելու քայլերը կապում եմ համայն հայության ջանքերի հետ:
Այդ իսկ պատճառով մշակել ենք հատուկ նախագիծ:
Բանն այն է, որ այսօր Հայաստանում բնակվում է 2,7–2,8 մլն մարդ, իսկ ողջ աշխարհում հայերի թիվը 11 մլն է: Նման պայմաններում անհրաժեշտ է համախմբել աշխարհի ողջ հայության ուժերը` դիմակայելու և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներին:
Ուստի մենք կազմեցինք ազգ–կազմակերպություն ձևավորելու համապատասխան ծրագիր: Ստեղծել ենք նաև հատուկ կայք` armnational.am, որտեղ մանրամասնորեն ներկայացրել ենք մեր նախագիծը:

Այն լինելու է պետությանը նմանվող մի կազմավորում, որի մայրաքաղաքն է ընդամենը Հայաստանը: Եվ եթե աշխարհի հայերի համար ստեղծվի այդ ազգ–կազմակերպությունը և որի գործունեությունը, բնականաբար, պետք է հիմնված լինի ժողովրդավարական արժեքների վրա, ապա այդ հանգամանքը կստիպի, որպեսզի իր մայրաքաղաքում` Հայաստանի Հանրապետությունում էլ վերանան կոռուպցիան ու կաշառակերությունը, հիմնավորվի ժողովրդավարությունը, պաշտպանվեն մարդու իրավունքները և այլն, և այլն:

– Իսկ ովքե՞ր են նախաձեռնողները:

– Հանրային խորհրդի հանձնարարությամբ մեր աշխատանքային խումբն է մշակել այս ծրագիրը: Այն ներկայացվել է հանրապետության նախագահին, ներկայացվել է կառավարությանը, անձամբ նաև` վարչապետին: Ներկայացվել է նաև սփյուռքի համահայկական կառույցներին: Բոլորն էլ ողջունել են գաղափարը: Ի դեպ, առաջիկայում պատրաստվում ենք քննարկումներ կազմակերպել այս առթիվ:

 Ասեմ, որ մեր ծրագիրը տրամադրել ենք նաև այս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Այն նպատակով, որ եթե համաձայն են տվյալ գաղափարին, այն ընդգրկեն իրենց նախընտրական ծրագրերում: Որպեսզի հետագայում, եթե ընտրություններում հաղթանակի հասնեն, իրենց գործունեությամբ նպաստեն համահայկական կառույցի ձևավորմանը:

Ցավոք սրտի, մարդիկ այնքան էին զբաղված նախընտրական խնդիրներով, որ ամեն ինչ թողեցին «ընտրություններից հետո»–ին: Ընտրություններն ավարտվել են, «հետոն» եկել է, և հիմա ժամանակն է, որպեսզի ծրագրի իրականացման համար որոշակի քայլեր արվեն:
Համենայն դեպս, ես կարծում եմ, որ եթե մեր երկրի համար փրկության հույս կա, փոսի միջից դուրս գալու ճանապարհ կա, ապա այն կապված է համայն հայության կազմակերպման ու նրա ջանքերի համատեղման հետ:

Գոհար Սարդարյան

loading...
‹‹Քամին զանա››-ն՝ Իվետայի եւ Արամ MP3-ի մեկնաբանությամբ Թուրքիան և Չինաստանը` ընդդեմ «Հյուսիս–Հարավ» միջանցքի՞ Պատրաստվում է Պորոշենկոյին իմպիչմենտ հայտարարելու փաստաթուղթը Ֆիննախը հիմնավոր չի համարել «Սպայկայի» խոստացած 200 մլն դոլարի ներդրումը Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. Քուրմ Գագիկ Հայրապետյանը համաձայն է Ասողիկ քահանա Կարապետյանի հետ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը գործում են համաձայնեցված, որպես իշխանական և քաղաքական տանդեմ Արայիկ Աղաբաբյան. «Կարկուտի պատճառով գյուղացին բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս» «Որպեսզի Կարեն Կարապետյանը չասի «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ», և նենգ ուժերն իրենց նպատակին չհասնեն, հարկավոր է համախմբվել նրա շուրջը» ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը վնասվածքի պատճառով չի շարունակի ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ Հայաստան գալը դարձավ դեպի վեր իմ ճանապարհորդության սկիզբը. Տոնինո Գուերան՝ Ռուբեն Գևորգյանցի ֆիլմում Ուրախ կլինեմ իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը հայ երեխաներին փոխանցել. Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին Երևանում բնակելի շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել Մեծ Բրիտանիան Հայաստանի խորհրդարանի կարողությունները զարգացնելու ծրագիր կիրականացնի ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է Հայաստանում կանոնակարգվում է ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Բնակչության թվի ավելացումը պատգամավորը հնարավոր է համարում տնտեսական բարեփոխումների և ներգաղթի միջոցով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս երկու փոխհատուցում է տրամադրել Նախարարը Տաջիկստանի հետ տնտեսական համագործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում Ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործում պետք է ներգրավել մասնավորին. ՀՀ վարչապետ Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցում նախանշել է «Թուրքական հոսք»-ի կառուցման վերջնաժամկետը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan