Երևան, 19.Օգոստոս.2017,
--
:
--
,

Սիրիայի հարցում Թուրքիան միանում է պրոամերիկյան ուժերին


Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Սիրիական այս նոր լարվածությունը, ի թիվս շատ այլ բաների, կրկին ապացուցեց, որ Թուրքիան չի կարող լինել հուսալի գործընկեր` լինելով ՌԴ–Թուրքիա–Իրան եռյակում` Թուրքիան պաշտպանեց ԱՄՆ–ին:

– Թուրքիան խնդիր ունի վերականգնել հարաբերությունները ԱՄՆ–ի հետ, քանի որ դրանք բավականին լարված են: Չմոռանանք, որ Թուրքիայի համար խիստ կարևոր է քրդական հարցը: Մինչև վերջերս ԱՄՆ–ն պաշտպանում էր քրդերին: Եվ հիմա Թուրքիան հույս ունի, որ նման դիրքորոշումով կկարողանան ԱՄՆ–ին հետ պահել քրդական հարցով իր համար ոչ բարենպաստ որոշում կայացնելուց: Թե դա ինչպես կլինի, կտեսնենք: Մյուս հարցը: Այդ երկրի համար թիվ մեկ խնդիրը Օսմանյան կայսրության սահմաններին վերադառնալն է: Քթի տակ Սիրիան է: Հիմա բուֆերային գոտու հարցը նորից մտավ շրջանառության մեջ: Մենք մոռանում ենք մի կարևոր հանգամանք` 90 կմ–անոց այդ բուֆերային գոտուց նրանք նավթ են ստանում, որի մեկ բարելը 5 դոլար է: Այդ նավթը վաճառում են մինչև Ուկրաինա և Բելառուս: Սա միայն տնտեսական մասը: Մյուս հանգամանքը` այսօր Թուրքիայի վիճակը շատ երերուն է: Իմ կարծիքով` ի վերջո, Թուրքիան պետք է փլուզվի: Իհարկե, դա կարող է լինել բավականին հեռավոր ապագայում: Փակագծերում նշեմ, որ այդ հեռանկարով այնքան էլ չեմ ոգևորվում: Չեմ կարծում, թե դրանից հետո Հայաստանի համար ավելի լավ կլինի: Պետք է հասկանալ` ո՞րն է մեզ ավելի ձեռնտու` ունենալ ավտորիտար, նույնիսկ տոտալիտա՞ր հարևան, թե՞ բաշիբոզուկների հավաքածու, որ կարող են ամեն րոպե սահմանդ ոտնակոխ անել ու անցնել:

– Ուշագրավ է, որ ԱՄՆ–ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծման նախօրեին Էրդողանն այցելել էր Բահրեյն, Քաթար և Սաուդյան Արաբիա` երկրներ, որոնք պաշտպանեցին ԱՄՆ–ի քայլերը: Սա պատահակա՞ն էր:

– Իհարկե, ոչ: Քաղաքականության մեջ ոչ մի բան պատահական չի լինում: Մանավանդ թրքական դիվանագիտության մեջ, որ շատ նենգ ու խորամանկ է, բայց ոչ խելացի, որովհետև շատ ախմախ բաներ էլ են անում: Հիմա Թուրքիան փորձում է այն երկրների հետ մերձենալ, որոնք պրոամերիկյան դիրքորոշում ունեն:

– Արդյո՞ք դա չի հանգեցնի Թուրքիա–Իրան–ՌԴ եռյակի լուծարմանը:

– Իհարկե: Առանց այդ էլ այդ եռյակում Թուրքիան տրոյական ձիու դեր էր խաղում: Կային հարցեր, որոնց դեպքում Թուրքիան ձևացնում էր, թե համաձայն է` քաշվելով կամ վախենալով ՌԴ–ից: Իսկ այդ հարցերը թուրքերի համար չափից ավելի կարևոր են` Իրանի հարցը, Ասադի խնդիրը: Նաև` նրանք երկակի խաղ են խաղում հենց Իսրայելի հետ: Իսկ Իսրայելը, որքան էլ մղված չէ առաջին պլան, բայց մեծ դերակատարություն ունի: Հիմա շատ պարզ երևում է, որ տեղի է ունենում բլոկների ձևավորում: Այս կողմում ԱՄՆ–ն է, Սաուդյան Արաբիան, Ծոցի երկրները, և հիմա Թուրքիան է միանում նրանց:

– Իսկ Թուրքիայի դերը, կշիռը որքանո՞վ է կարևոր:

– Մեծ, հզոր երկիր է, ՆԱՏՕ–ի անդամ է: Նաև` Ռուսաստանից կտրելու հարցը կա: Ռուսները կրկին անգամ խաբվում են կամ ուզում են խաբվել: Ընդհանրապես, խաբվում ես այն դեպքում, երբ ուզում ես, որ քեզ խաբեն: Եվ Ռուսաստանը խաբվում է արդեն 500 տարի: Այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, որպես կանոն, միշտ գերակայել են երկկողմ հարաբերությունների վրա: Վերջին դեպքում էլ փորձեցին հակառակն անել, երկկողմը առաջին պլան մղել, ու կրկին չստացվեց:

– Հետաքրքիր է, որ ռուսական կողմը Թուրքիայի այս քայլին կամ չի արձագանքում, կամ էլ արձագանքում է շատ զուսպ: Ինչո՞ւ:

– Ըստ երևույթին, հիմա դիվանագիտական պաուզա է` որոշելու համար, թե ինչ դիրքորոշում գրավել և ինչպես զարգացնել հարաբերությունները:

– Մեկ այլ ուշագրավ հանգամանք` լուրեր եղան, որ «Ռոսավիացիան» կարող է դադարեցնել չարտերային թռիչքները Թուրքիա: Սա կարելի՞ է համարել պատասխան քայլ:

– Գիտեք, ես սպասում էի, որ ռուս–թուրքական հարաբերություններում անպայման պետք է վրիպում լինի: Հակառակն անհնար էր: Բայց նորից կրկնեմ` դա մեզ համար լավ չէ: Որքան ռուս–թուրքական հարաբերությունները նորմալ լինեն, այնքան լավ մեզ համար:

Արփի Սահակյան

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan