Երևան, 23.Օգոստոս.2017,
--
:
--
,

Պոչամբարների հստակ թիվը նույնիսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չգիտի



Զարմանալի, է, որ նույնիսկ էներգետիկայի նախարարությունը չի կարող հստակ ասել, թե Հայաստանում քանի պոչամբար կա, համոզված է բնապահպան Սիլվա Ադամյանը: Եվ այս պահի դրությամբ ոչ բոլոր պոչամբարներն են գույքագրված և հաշվառված: Դրանց գոյության պատճառով բնությանը հասցված վնասի չափի մասին նույնպես որևէ հաշվարկ չկա, բայց հանքարդյունաբերությունը շարունակում է կառավարության համար գերակա ոլորտներից մեկը մնալ:

Մոտավոր հաշվարկներով, պոչամբարների թիվն անցնում է 40–ը, սակայն դրանցից միայն մի քանիսն են, որ ինչ–որ չափով մոտ են պահանջվող նորմերին: Տարիներ առաջ կառավարության որոշմամբ մշակվեց նաև մի ծրագիր, որով նախատեսվում էր պոչամբարներում հավաքված նյութերը երկրորդային մշակման ենթարկել: Հույս կար, որ պոչամբարներում կուտակված թույնից բնությունը ինչ–որ տեղ կձերբազատվի, քանի որ նախատեսվում էր այնտեղ հավաքված պիտանի հանածոները զտել, իսկ մնացած անպիտան մասը կոնսերվացնել: Այդկերպ ինչ–որ չափով հնարավոր կլիներ շրջակա միջավայրի թունավորման հարցը նվազագույնի հասցնել, սակայն պարզվում է, որ այդ ծրագիրը վաղուց մնացել է անցյալում, քանի որ ընկերությունը, որը պետք է դրանով զբաղվեր՝ սնանկ է:

Եվ այս պայմաններում, երբ Հայաստանում հանքերի թիվն օր օրի ավելանում է, ցավոք սրտի, կառավարությունը շարունակում է պատշաճ ուշադրություն չդարձնել այն տեխնոլոգիաներին, որոնց կիրառմամբ Հայաստան եկած ընկերությունները փորձում են կիրառել:

«Այսօր աշխարհի շատ երկրներում այնպիսի պոչամբարներ, ինչպիսիք Հայաստանում է, չկան: Աշխարհում ընդունված նոր մեթոդի համաձայն ամբողջ պոչանքը տեղավորվում է հատուկ կաղապարների մեջ և այդ կաղապարներով է տեղադրվում հողի մեջ փորված փոսի մեջ: Դրանից հետո այն մեկուսացվում է, ինչը թույլ չի տալիս, որ մնացորդային մասերը ձուլվեն բնության մեջ կամ արտահոսքեր ունենան: Եվ հանքարդյունաբերողները, որոնք նոր հանքեր են բացում, պետք է աշխատեն այդ նոր տեխնոլոգիաներով, սակայն այդպես չէ»,– ասաց Ս. Ադամյանը:

Բնապահպանի տեղեկացմամբ այն հանքարդյունաբերողները, որոնք նոր են սկսում Հայաստանի հանքերը շահագործելով զբաղվել, չեն ցանկանում այս նորագույն մեթոդով աշխատել, քանի որ այն բավականին ծախսատար է:

Ստացվում է, որ բոլորն ուզում են երկրի ընդերքը փորելով գումար աշխատել, սակայն բոլորովին էլ շահագրգռված չեն լրացուցիչ գումարներ ծախսելու հարցում, որպեսզի այն անվտանգ դառնա թե՛ բնության և թե՛ հասարակության համար: Բնապահպանի տեղեկացմամբ` ամենաբարդ պոչամբարը Ախթալայի պոչամբարն է, որը գնալով այնքան է ընդլայնվել, որ հասել է անգամ խմելու ջրի պաշարներին:

«Այդ պոչամբարի ամբողջ երկայնքով գյուղի անասուններն են արածում, որը խայտառակություն է և անթույլատրելի: Բազմիցս խոսել ենք այս մասին, բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն սայլը այդպես էլ տեղից չի շարժվում: Մինչ օրս ոչ մի միջոցառում չի արվում այս իրավիճակը շտկելու և այդ թողտվությունը կասեցնելու համար»,– ասաց բնապահպանը:

Նա նաև նշեց, որ թեև բնապահպանները վաղուց են հանքերի այդչափ անփույթ և վայրագաբար շահագործումը դադարեցնելու ուղղությամբ պայքարում, բայց իրենց պայքարը ոչ մի արդյունքի այդպես էլ չի հանգեցնում: Հանքերի մոտակա գյուղերի բնակիչներն էլ, եթե սկզբում բնապահպանների պայքարը սրերով ու թրերով էին ընդունում, հիմա՝ հանքերը շահագործելուց հետո հասկանում են, որ շահագործողներն իրենց խաբել են:

«Թեղուտի հանքի շահագործումից առաջ Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները սկզբում մեզ մեղադրում էին, թե մենք չենք ուզում, որ իրենք լավ ապրեն, իրենց մոտ աշխատատեղեր բացվեն: Հիմա, երբ հարցնում ենք գոհ եք կամ ինչպես եք ապրում, ասում են՝ նախկինում միայն աղքատ էինք, հիմա և՛ աղքատ ենք, և՛ թունավորված»,– ասաց Ս. Ադամյանը:

Խոսելով «Ամուլսարի» հանքավայրի շահագործման մասին, նա նշեց, որ մինչ օրս պետական կառույցների կողմից խորքային ուսումնասիրություն անգամ արված չէ, թե այդ հանքի շահագործումը արդյո՞ք չի վտանգի Ջերմուկի հանքային ջրերի պաշարին:

Բնապահպանի դիտարկմամբ, չկա նաև պաշտոնական հաշվարկ, թե հանքերի շահագործումից պետությանն ու երկրին պատճառված օգուտն ու վնասը որքան է կազմելու: Իսկ այն, որ հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է կառավարության համար գերակա ճյուղերից մեկը մնալ, ոչ միայն մտահոգիչ է, այլև՝ անհանգստացնող:
«Վաղուց ժամանակն է, չեղյալ հայտարարել այդ որոշումը և խորքային ուսումնասիրություն կատարել բնությանը պատճառած վնասի չափը պարզելու համար: Այդ ամենից հետո միայն հնարավոր կլինի մտածել հետագա քայլերի մասին: Հակառակ դեպքում հետևանքները կարող են ոչ միայն վտանգավոր, այլև՝ անդառնալի լինել»,– ասաց Ս. Ադամյանը:

Արմինե Գրիգորյան

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan