Երևան, 18.Օգոստոս.2017,
--
:
--
,

Առաջին տնտեսական բարեփոխումներից մինչև այսօր


Մեր հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, մեր երկրի անկախացման գործընթացը մենք սկսեցինք տնտեսական բարեփոխումներով: Հետո այն ընդհատվեց: Եվ դրանից հետո անընդհատ խոսում ենք երկրորդ սերնդի բարեփոխումների մասին: Ի վերջո իրականացրեցի՞նք դրանք, էլի՞ կիսատ մնաց, թե…

– Հետսովետական բոլոր երկրներում համարյա նույն բանը եղավ: Ոչ մի յուրահատուկ տարբերությամբ մենք չփայլեցինք: Պետք է անցնեինք շուկայական տնտեսության, և տնտեսական հարաբերությունների ազատականացում տեղի ունեցավ:
Այսինքն` առաջին փուլը սոցիալիստական կարգերից անցումն էր շուկայականի: Այս փուլը ես համեմատում եմ քանդակագործի առաջին աշխատանքի հետ, երբ կացինով է քարը տաշում: Որից հետո սկսվում է առավել բարդ փուլը, երբ անհրաժեշտ է արդեն աշխատել նուրբ գործիքներով:

Եվ եթե առաջին փուլում ռազմավարությունը պարզ էր, ապա երկրորդ փուլից սկսած արդեն մեծ ասիմետրիա նկատվեց: Տեղեր կային մանրակրկիտ աշխատանք էին իրականացնում, տեղեր կային, ուր ընդհանրապես աշխատանք չէին անում: Եվ կորավ ընդհանուր գիծը:

– Ասում եք ընդհանուր գիծը կորավ: Իսկ դա կապվա՞ծ էր քաղաքական փոփոխությունների հետ: Նկատի ունեմ` դերակատարների:

– Շատ հաճախ կապում են նախագահի փոփոխության հետ: Բայց միայն դա չէ պատճառը: Անգամ, ավելին ասեմ` մեկ վարչության պետի փոփոխությունը կարող է հանգեցնել իրավիճակի բարելավմանը կամ վատթարացմանը:
Այնպես որ, փոփոխությունները կարևոր են, որ լինեն բոլոր օղակներում:

Սկսած 2000 թվականից մինչև լճացման տարիները, կարելի է ասել, համարյա բան չարվեց բարեփոխումների ուղղությամբ: Թեպետ շատերն ուրախ են այդ տարիների համար և դրանք համարում են մեր տնտեսական վերելքի տարիները:

2008–2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր միայն արթնացրեց մեզ: «Գույք` պարտքի դիմաց» գործարքի ժամանակ ևս հիշեցինք, որ քաղաքականություն ունենք վարելու, պետք է ինչ–որ բան անել:

Նշածս ժամանակահատվածում ինչ էլ որ արվում էր, արվում էր փոքր ծրագրերով, այսինքն` միկրո մակարդակներում: Եվ այդպես էլ հասկանալի չեղավ, թե մեր տնտեսությունն ո՞ւր է գնում, ի՞նչ ուղղությամբ է նրա ընթացքը:
Ապա «ուր ենք գնում»–ը վերաձևակերպվեց` կապված Եվրասիական Տնտեսական Միության հետ:

Իսկ այսօրվա` մեր տնտեսության ներկա ճգնաժամն էլ կանգնեցրեց այն անհրաժեշտության առջև, որ հարկավոր է ինչ–որ բան անել: Ինչպես վարչապետն է ասում` պետք է աշխատել արտակարգ իրավիճակում: Բայց, ըստ իս, դեռևս ուղղությունն այդքան էլ հստակ չէ: Ամեն նախարար իր պատկերացումով է մոտենում հարցին: Եվ քանի որ նախարարներն ունեն բիզնես անցյալ, ապա իրենց բիզնեսի տեսակետից են ցանկանում հանրային կառավարում իրականացնել:

– Մեր տնտեսության մեջ որոշ օղակներ բացակայում են. չկան անհրաժեշտ մի շարք ինստիտուտներ: Օրինակ` ֆոնդային բորսան չկա, չձևավորվեց արժեթղթերի շուկան կամ, կարելի է ասել չեն ստեղծվում արդյունավետ գործող ապահովագրական ընկերություններ: Դա չի՞ խանգարում, որ տնտեսությունը դինամիկ և օրինաչափ զարգացում ապրի:

– Ձեր ասած ինստիտուտները անհրաժեշտ են. այդպիսին է ժամանակակից տնտեսությունը: Բայց դրանց հասնելու համար տնտեսության մեջ պետք է աշխատեն նաև այլ օղակներ:
Օրինակ` ֆոնդային բորսա ունենալու համար նախ պետք է ունենաս ներդրումների շուկա: Իսկ Հայաստանում դա չկա: Մեր երկրի պատմության մեջ ներդրումների այն հոսքը, որ եղել է, և որոնց համար ուրախանում ենք ու այսօր էլ տխրում ենք, որ դրանք պակասել են, եղել են հիմնականում սեփականաշնորհման արդյունքում: Իսկ դրանք այն ներդրումները չէին, որոնցով շուկա ձևավորվի: Մի մասն էլ, ի դեպ, «Գույք պարտքի դիմաց» գործարքով տեղի ունեցած սեփականաշնորհման տեսք ունեին:

Իհարկե, շատ ծրագրեր եղան, որպեսզի ֆոնդային բորսան աշխատեցվի: Ես դրանք այն ժամանակ էլ, հիմա էլ կոչում եմ ռոմանտիզմ: Միայն ֆոնդային բորսայում պրակտիկ աշխատողը կարող է հասկանալ, որ Հայաստանի շուկան այնքան փոքր է, որպեսզի այսօր խոսենք նման շուկայի գոյության մասին:

Նախ պետք է քո ներդրումները` արժեթղթերը, պարտատոմսերը լիկվիդային լինեն: Իսկ դրա համար շուկան պետք է աշխատի: Որ առնես ու երբ ցանկանաս, կարողանաս վաճառել: Անգամ Ռուսաստանի նման ահռելի երկրի ֆոնդային բորսայում 3–4 արժեթուղթ է լիկվիդային: Այն էլ` հիմնականում կապված նավթային կամ բանկային ոլորտների հետ: Էլ ի՞նչ խոսենք մեր երկրի մասին:

Մյուս կարևոր գործիքը, որ ֆոնդային բորսան կայանա, ներքին խնայողությունների առկայությունն է: Իսկ մենք ահավոր սպառող հասարակություն ենք: Իսկ երբ դու չունես խնայողություն, ներդրումների շուկա էլ չես կարող ունենալ: Եվ չես կարող ներգրավել այլ երկրների ձեռնարկությունների գնանշում քո երկրում:

Գոհար Սարդարյան

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan