Երևան, 21.Օգոստոս.2017,
--
:
--
,

«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչն այցելել է Կոմիտասի թանգարան- ինստիտուտ

 «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում Երեւանում է: Այսօր երգչուհին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ եւ կատարել Կոմիտասի «Կաքավիկ»-ը: Թանգարանում երգչուհուն հետաքրքրել են Կոմիտասի անձնական իրերը, ստեղծած երաժշտությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ Կոմիտասը սովորել է Բեռլինի հեղինակավոր Ֆրիդրիխ Վիլհելմ  (այժմ Ալ. Հումբոլտի անվան) արքունի համալսարանի փիլիսոփայության բաժնում: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Լեւինան ծանոթացել է նաեւ թանգարանում վերջերս բացված «Հնչյուն եւ լռություն. Երաժիշտը եւ նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, որտեղ ներկայացված են ազգային նվագարաններ: Գերմանացի երգչուհին փորձել է քանոն նվագել, լսել նվագարաններով տարբեր ժողովրդական կատարումներ, որոնք, իր խոսքերով, շատ տպավորիչ են:

Շրջայցի ավարտին Լեւինան գրառում է կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Անչափ շնորհակալ եմ հիանալի եւ հետաքրքիր շրջայցի ու Կոմիտասի մասին պատմելու համար: Ես այսուհետ նրա երաժշտությունն ավելի շատ կլսեմ»:

Լեւինայի այցի ընթացքում նախատեսված է նաեւ հանդիպում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների, եվրատեսիլյան երկրպագուների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan