Երևան, 27.Ապրիլ.2017,
--
:
--
,

Ալեքսանդր Մարկարով. «Երևանի ընտրողը կնախընտրի ՀՀԿ կամ «Ելք», ոչ թե՝ «Ելք» կամ «Երկիր Ծիրանի»»



Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները կլինեն այնպես, ինչպես լինում են բոլոր ընտրությունները՝ համապատասխան քաղաքացիները կմասնակցեն ընտրություններին և կընտրեն այն թեկնածուներին, որոնք առաջարկված կլինեն այն կուսակցությունների կողմից, որոնք որոշել են, որ քաղաքական գործընթացը ոչ միայն համապետական ընտրությունների մասնակցությունն է, այլ նաև քաղաքային քաղաքականությանը մասնակցություն ունենալը:
«Ինչպես ամերիկացիներն են ասում՝ քաղաքականությունը դա տեղական քաղաքականությունն է: Մեր մոտ կան կուսակցություններ, ովքեր դիտարկում են քաղաքականությունը որպես մշտապես գոյություն ունեցող քաղաքական գործընթաց: Այսօր անհրաժեշտ է ներկայանալ քաղաքացիներին որպես քաղաքական ուժ անընդհատ: Կան քաղաքական ուժեր, որոնք դիտարկում են իրենց մասնակցությունը քաղաքական կյանքի մեջ որոշակի պարբերականությամբ: Ցավոք, քաղաքականությունը այդպիսին չի լինում»,– նշեց նա:

Ըստ Մարկարովի՝ արդյունքում այն քաղաքական կուսակցությունների արդյունքները, որոնք պարբերաբար են որոշում մասնակցել քաղաքականությանը, հաջորդ ընտրություններում գոհացուցիչ չեն:

«Փաստի» այն հարցին, թե անցած և առաջիկա ընտրությունների միջև համեմատական եզրեր տեսնո՞ւմ է, թե ոչ՝ քաղաքագետը պատասխանեց, թե տարբերությունը խնդիրների և ներկայացվող հարցերի բնույթն է լինելու, որոնց անդրադառնալու են ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը:

«Պարզ է, որ նյութը, բովանդակությունը որոշ չափով տարբերվելու է այն հարցերից, որ քննարկվում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սկզբունքորեն, եթե մենք վերցնում ենք ընտրությունները որպես քաղաքական գործընթաց, դա մրցակցություն է տարբեր քաղաքական ուժերի միջև: Նրանք փորձում են ցույց տալ, որ իրենց կողմից ներկայացվող լուծումները ավելի արդյունավետ են, քան այլ քաղաքական ուժերի կողմից ներկայացվող լուծումները:

Նմանությունը այն է, որ բոլորը կփորձեն վաճառել իրենց սեփական լավագույն կողմերը: Տարբերությունն էլ կլինի խնդիրների բնույթը, որը ներկայացվում է ավագանու և խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,– ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով ավագանու ընտրություններին մասնակից երկու ընդդիմադիր ուժերի՝ «Երկիր Ծիրանիի» և «Ելքի» միջև էական տարբերություն կա, որովհետև «Ելքի» բաղադրիչների համատեղ քաղաքական գործունեության փորձը մենք տեսել ենք: «Երկիր Ծիրանին» այսօր դեռ նորաստեղծ, նորածին քաղաքական ուժ է, այնտեղ առկա է առայժմ միայն մեկ մարդ, որի անունը հայտնի է շատերին, սակայն դեռ անհայտ է, թե ինչ ծրագիր կարող է այն ներկայացնել: Ըստ քաղաքագետի՝ կլինի քննադատություն, սեփական ծրագրերի ներկայացման փորձ, բայց կլինի նաև հանդիպում իրականության հետ:
«Ուշադրություն դարձրեք, թե ինչ հրապարակումներ եղան խորհրդարանական ընտրություններից հետո և կտեսնեք, որ «Ելքը» ունի բավական հետաքրքիր ընտրական բազա նաև Երևանում: Հաշվի առնելով այդ, իրենց խնդիրը լինելու է այն, որ փորձեն պահպանել այն ընտրազանգվածը, որը քվեարկել է իրենց օգտին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Մյուս կողմից, «Հանրապետական» կուսակցությունը ակնկալում է ստանալ մեծամասնության քվեն, բայց այս պարագայում այն հանգամանքը, որ չեն մասնակցում այլ քաղաքական ուժեր, դեռ չի նշանակում, որ անհրաժեշտ է ավելի քիչ ուժ ու եռանդ ծախսել այս ընտրությունների վրա»,– նշեց նա:

Մեր այն հարցին, թե «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» մեկը մյուսից ձայներ չե՞ն խլելու և այդպիսով չե՞ն օգնելու Հանրապետականին, Մարկարովը պատասխանեց՝ ոչ, որովհետև ըստ նրա՝ «Երկիր Ծիրանին» այն քաղաքական ուժը չէ, ում օգտին ռացիոնալ ընտրողը իր ձայնը կտա՝ շատ լավ գիտակցելով, որ մեկ քաղաքական գործիչից ներկայացված քաղաքական ուժը հանդես է գալու որպես երկպառակտված քաղաքական ուժ. «Երևան քաղաքի ընտրողը ավելի ռացիոնալ է: Նա ընտրություն կկատարի ավելի շատ ՀՀԿ–ի ու «Ելքի» միջև, կնախընտրի ՀՀԿ կամ «Ելք», այլ ոչ թե՝ «Ելքը» կամ «Երկիր Ծիրանին»:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
Գողություն` «Միստր Գիրոսից» Ագրամունտն արեց իր գործը, Ագրամունտը կարող է հեռանալ Եռակողմ հանդիպմանը համաձայնելը Հայաստանի կողմից զիջում է «Զվարթնոցում» մաքսայինն աշխատում է հին ու «բարի» ավանդույթով Բացե՞լ, թե չբացել. ո՞րն է խնդիրը. Մշակույթի գործիչ Գեղամ Մելիքսեթյանը` Օպերայի շենքում ռեստորան բացելու վերաբերյալ Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ ՀՀԿ– ՀՅԴ նոր կոալիցիան «կփրկի՞» իշխանության դեմքը, թե՞ «կցորդի» կարգավիճակ կապահովի ՀՅԴ–ի համար Հայաստանում ժողովրդական ապստամբություն կսկսվի, եթե կառավարությունը լսի ՎիվաՍել–ՄՏՍ–ին «Աստղային պատերազմների» նոր մասը կցուցադրվի 2019 թվականի մայիսի 24-ին Պոլ Պոգբան չի մասնակցի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը Բարսելոնան հաղթեց 7:1 հաշվով. 3 դուբլ և Մասկերանոյի գոլը Մասկերանոն առաջին գոլն է խփել Բարսելոնայի կազմում (տեսանյութ) Նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում հանդիպում է կազմակերպել ապրիլի 24-ի կապակցությամբ ՍԱՊԾ-ն խոստանում է շարունակել վերահսկողությունը մինչև ադրբեջանական խնձորի ամբողջ խմբաքանակը շուկայից հանելը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իր գործելակերպը թուրքական վարչակարգը շարունակում է նաև Սիրիայի ժողովրդի դեմ. սիրիական կուսակցություն ՀԱՊԿ ինստիտուտը հայ մարզիկներին 10 բայդարկա և կանոէ է նվիրաբերել Ucom-ի բաժանորդները ԱՄՆ-ում կօգտվեն ռոմինգի նոր սակագներից Հայաստանն Աշխարհի մամուլի ազատության ինդեքսում 79-րդն է Երևանի ավագանին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ է տրամադրել մի շարք կազմակերպությունների Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերին ՊԵԿ-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է նախաձեռնել ադրբեջանական արկղերով խնձորների հայտնվելու դեպքի առթիվ ՏՄՊՊՀ-ն բջջային օպերատորներին կոչ է արել կանխել ծառայությունների գների բարձրացումը վերավաճառողների շրջանում Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ. Հնդկաստանի փոխնախագահը` Հայոց ցեղասպանության մասին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan