Yerevan, 18.November.2017,
--
:
--
,

Կայցոյի եղբայրությունը` Մերձմոսկվայում սպանվել է «օրենքով գող» Էդո Հոկտեմբերյանցու եղբայրը


Ինչպես հայտնի է դարձել «PrimeCrime»–ին, մի քանի օր առաջ Մերձմոսկվայի Լենինի շրջանի Ռազվիլկա գյուղում «Մերսեդես» մեքենայի բեռնախցիկում հայտնաբերված երկու սպանված հայ տղամարդկանցից մեկը «օրենքով գող» Էդվարդ Մարգարյանի հարազատ փոքր եղբայրն էր` Խորենը: Երկրորդ սպանվածի անունը Միքայել Լալայան էր:

«PrimeCrime»–ի աղբյուրի պնդմամբ` Լալայանի և երրորդ անձի ուղեկցությամբ, ում ինքնությունը դեռ պարզված չէ, Խորենը գնացել է «ռազբորկայի»` օգնելու իր մանկության ընկեր Կայցոյին: Վերջինս էվակուատորի սովորական վարորդ է: Դրամային վեճ է ունեցել ավտոսերվիսի աշխատակցի հետ: Փաստացի դառնալով ավտոսերվիսի աշխատակիցների գերին` Կայցոն զանգել է Խորիկին և խնդրել միջամտել: Խորիկը շտապել է օգնության` ավտոմեխանիկներին նախազգուշացնելով, որ մինչև իր գալը նրան չծեծեն: Տեղ հասնելով` Խորիկը տեսել է, որ Կայցոյին այդ ամբողջ ընթացքում ծեծել են: Ընդ որում, ավտովարպետներից մեկը հարձակվել է Լալայանի վրա, ով ֆիզիկապես ամենաամուրն է եղել: Հույս ունենալով խելքի բերել հարձակվողներին` Խորիկը օդ է կրակել: Սկսվել է փոխհրաձգություն: Խորիկը հասցրել է վիրավորել մեկին, բայց ստացել է պատասխան հարված, որը մահաբեր է եղել: Այնուհետ սպանվել է նաև Լալայանը: Նրանց ուղեկցող երրորդ անձը հասցրել է փախչել: Իրադարձության մեղավորը նույնպես փախել է և թաքնվել:

Սպանված Խորեն Մարգարյանը նախկինում դատապարտվել է սպանության մեղադրանքով: Աղբյուրի տվյալներով, նա տեղում գնդակահարել է մի մարդու, ով ի լուր բոլորի կասկածներ է հայտնել նրա եղբայր Էդոյի գողական լինելու կապակցությամբ այն պատճառով, որ մանուկ հասակում Էդոն պիոներական փողկապ է կրել: Հիշեցնենք, որ Էդոն սպանվել է 2011 թ. մայիսի 6–ին կենցաղային վեճի ժամանակ Ֆրանսիայի Նիս քաղաքում` հոկտեմբերյանցի իր հայրենակցի կողմից: Էդոյի հայրը, իմանալով որդու սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan