Երևան, 27.Ապրիլ.2017,
--
:
--
,

ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել ԼՂ խնդրի խաղաղ և տևական կարգավորմանը. հրապարակվել է ամենամյա զեկույցը

 Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գրանցված մահացու բռնկման դեպքերի և, ընդհանուր առմամբ, փոքր առաջընթացի` ԵԱՀԿ-ն շարունակում է հաստատակամորեն ձգտել խաղաղ և տևական կարգավորման: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կողմից հրապարակված 2016 թվականի զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ 2016 թվականի ընթացքում ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունները շարունակել են գերակայություն լինել կազմակերպության օրակարգում: «Մասնավորապես, ճգնաժամն Ուկրաինայում և դրա շուրջ շարունակել է առանցքային մնալ ողջ տարվա ընթացքում: Բացի այդ, 2016 թվականի գարնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բռնության, լարվածության նոր աճը անհրաժեշտ դարձրեց ճգնաժամային կառավարման ակտիվացումը: Գերմանիայի նախագահությունը նշանակալի ջանքեր գործադրեց այս և մյուս հակամարտությունների գործում` նպատակ ունենալով ամրապնդել ԵԱՀԿ ձևաչափերը հակամարտության կարգավորման և դրանց հետևանքով տուժած մարդկանց կյանքի պայմանները բարելավելու նպատակով»,- ասվում է զեկույցում:

Անդրադառնալով ապրիլյան դեպքերին` նշվում է, որ ԵԱՀԿ նախագահությունն արագորեն արձագանքել է շփման գծում բռնության աճի դրսևորմանը` ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ հանդիպում կազմակերպելով և հորդորելով կիրառել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով կայացված համաձայնությունները` կապված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հետաքննող մեխանիզմների կիրառման հետ: «Նախագահությունը կոչ է արել վերսկսել բանակցային գործընթացը հանուն հակամարտության կարգավորման»,- ասվում է զեկույցում:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, 2016 թվականը բարդ տարի անվանելով, հայտնել է, որ ապրիլյան դեպքերից հետո ութ անգամ այցելել է տարածաշրջան` որպես աջակցություն առաջնագծում զոհված զինծառայողների մարմինները որոնելու և կողմերին փոխանցելու մարդասիրական գործողությունների: Կասպշիկն ու նրա թիմն իրականացրել են մոնիթորինգային  22 առաքելություն, որոնցից հինգը Հայաստան-Ադրբեջան սահմանին, 17-ը` ղարաբաղյան շփման գծում:

loading...
Գողություն` «Միստր Գիրոսից» Ագրամունտն արեց իր գործը, Ագրամունտը կարող է հեռանալ Եռակողմ հանդիպմանը համաձայնելը Հայաստանի կողմից զիջում է «Զվարթնոցում» մաքսայինն աշխատում է հին ու «բարի» ավանդույթով Բացե՞լ, թե չբացել. ո՞րն է խնդիրը. Մշակույթի գործիչ Գեղամ Մելիքսեթյանը` Օպերայի շենքում ռեստորան բացելու վերաբերյալ Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ ՀՀԿ– ՀՅԴ նոր կոալիցիան «կփրկի՞» իշխանության դեմքը, թե՞ «կցորդի» կարգավիճակ կապահովի ՀՅԴ–ի համար Հայաստանում ժողովրդական ապստամբություն կսկսվի, եթե կառավարությունը լսի ՎիվաՍել–ՄՏՍ–ին «Աստղային պատերազմների» նոր մասը կցուցադրվի 2019 թվականի մայիսի 24-ին Պոլ Պոգբան չի մասնակցի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը Բարսելոնան հաղթեց 7:1 հաշվով. 3 դուբլ և Մասկերանոյի գոլը Մասկերանոն առաջին գոլն է խփել Բարսելոնայի կազմում (տեսանյութ) Նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում հանդիպում է կազմակերպել ապրիլի 24-ի կապակցությամբ ՍԱՊԾ-ն խոստանում է շարունակել վերահսկողությունը մինչև ադրբեջանական խնձորի ամբողջ խմբաքանակը շուկայից հանելը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իր գործելակերպը թուրքական վարչակարգը շարունակում է նաև Սիրիայի ժողովրդի դեմ. սիրիական կուսակցություն ՀԱՊԿ ինստիտուտը հայ մարզիկներին 10 բայդարկա և կանոէ է նվիրաբերել Ucom-ի բաժանորդները ԱՄՆ-ում կօգտվեն ռոմինգի նոր սակագներից Հայաստանն Աշխարհի մամուլի ազատության ինդեքսում 79-րդն է Երևանի ավագանին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ է տրամադրել մի շարք կազմակերպությունների Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերին ՊԵԿ-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է նախաձեռնել ադրբեջանական արկղերով խնձորների հայտնվելու դեպքի առթիվ ՏՄՊՊՀ-ն բջջային օպերատորներին կոչ է արել կանխել ծառայությունների գների բարձրացումը վերավաճառողների շրջանում Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ. Հնդկաստանի փոխնախագահը` Հայոց ցեղասպանության մասին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan