Երևան, 21.Օգոստոս.2017,
--
:
--
,

Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով


Բազմաթիվ ամերիկացներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևել են Դոնալդ Թրամփի հնչեցրած չկշռադատված և տարօրինակ գաղափարներին՝ նախագահական քարոզարշավի ընթացքում և ավելի մտահոգիչ՝ նախագահ դառնալուց հետո:
Մի բան է չհամաձայնել նրա հետ ներքին քաղաքականության հարցերով, ինչպես օրինակ, մահմեդական զբոսաշրջիկների արգելումը, առողջապահությունը կամ պատի կառուցումը, բոլորովին այլ բան է, երբ նա սպառնում է օտար երկրներին, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան, և ավելի վատ, երբ  հրաման է տալիս հրթիռներ արձակել Սիրիայի վրա...
 
Իսկ ի՞նչ խնդիր կա նման աղետալի որոշման հետ կապված: Թրամփը գիտելիքներ չունի սիրիական հակամարտության վերաբերյալ, բացի այն, ինչ կարդացել է որոշ ծայրահեղական հրապարակումներում և տեսել իր սիրելի FOX News հեռուստաալիքով:
 
Թրամփը հայտարարել է, որ նա խորապես ցնցվել է քիմիական հարձակումից տուժած մանուկների լուսանկարներից, որոնք տեսել էր հեռուստատեսությամբ: Ո՞վ կդիմանար: Անկասկած նրա մոտ եղել է զգացմունքային և ինքնաբուխ արձագանք սրտաճմլիկ պատկերների նկատմամբ, որը սակայն չի կարող փոխարինել կշռադատված արտաքին քաղաքականությանը, առանց այս ողբերգական միջադեպի վերաբերյալ փաստերի մանրակրկիտ քննության և սիրիական ավիաբազայի վրա ծայրահեղ գործողության ՝ 59  «Տոմահավկ» տեսակի հրթիռների արձակման հետևանքների ուշադիր քննման:
 
Բարեբախտաբար, Թրամփի օգնականները ահազանգել էին Ռուսաստանին հարձակումից քիչ առաջ՝ ռուսական զոհերից խուսափելու համար, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար... Բացի այդ, նախագահ Թրամփն իր գործողություններով խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը, քանի որ նա չի խնդրել և չի ստացել ԱՄՆ Կոնգրեսի օրենքով պահանջվող թույլտվությունը՝ մեկ այլ ինքնիշխան պետության դեմ պատերազմ սկսելու համար: Թրամփը ոչ իմաստություն, ոչ էլ համբերություն ունեցավ սպասելու քիմիական հարձակման հանգամանքների հետաքննության արդյունքներին՝ ստուգելու, թե ով է իսկապես պատասխանատու այս սարսափելի հարձակման համար:
 
Թրամփի վարչակազմը մեղադրել է Սիրիայի ռազմաօդային ուժերին Իդլիբի մոտ քիմիական հարձակման համար: Սիրիայի և Ռուսաստանի իշխանություններն այլ վարկած ունեն այս իրադարձությունների առնչությամբ: Նրանք պնդում են, որ Սիրիան չի տիրապետում որևէ քիմիական զենքի՝ նման բոլոր վտանգավոր նյութերը ոչնչացնելու վերաբերյալ իր 2003 թ. համաձայնագրից հետո: Բացի այդ, Սիրիան պնդում է, որ քիմիական պայթյունը տեղի է ունեցել իր օդուժի կողմից սիրիական ահաբեկիչներին պատկանող  պահեստի ռմբակոծման ժամանակ, որտեղ նրանք  պահեստավորել էին այդ վտանգավոր նյութերը: Ասադի համար անիմաստ էր քիմիական զենքի կիրառումը, երբ նա հաղթում էր, դրանով նա ռիսկի կդիմեր թշնամացնելու Արևմուտքին և արագացնելու ռազմական միջամտությունը:
 
Հիշեցնեմ, որ դեռևս 2013 թ. մեկ այլ քիմիական հարձակում եղավ Դամասկոսի արվարձաններից մեկում, որից ավելի շատ մարդիկ սպանվեցին, քան Իդլիբում: Օբաման շատ մոտ էր Սիրիայի դեմ պատերազմ սկսելուն, սխալմամբ կարծելով, որ Սիրիայի կառավարությունն անցել է իր հայտարարած «կարմիր գիծը»: Սակայն, երբ նա իմացավ, որ Դամասկոսի մոտ քիմիական հարձակումը «ուրիշի դրոշի ներքո» էր, ինչը նշանակում էր, որ այն կազմակերպվել էր Թուրքիայի և նրա ահաբեկիչ դաշնակիցների կողմից, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում, Օբաման չիրականացրեց Սիրիայի վրա հրթիռներ արձակելու իր պլանները: Չպետք է մոռանալ, որ 2003 թ. ամերիկյան պաշտոնյաները կեղծ «հետախուզական» ապացույցներ ներկայացրեցին աշխարհին, պնդելով, որ Սադամ Հուսեյնը տիրապետում է զանգվածային ոչնչացման զենքի՝ արդարացնելով Իրաք ներխուժումը:
 
Որքան էլ տարօրինակ է, սակայն Կոնգրեսի հանրապետական շատ անդամներ, որոնք այժմ ողջունում են Սիրիայի վրա հարձակվելու Թրամփի որոշումը, այն ժամանակ խստորեն քննադատեցին Օբամային համանման հարձակման ծրագրի համար: Բացի այդ, չնայած 2013 թ. քիմիական հարձակման ժամանակ ավելի շատ մարդիկ և երեխաներ սպանվեցին, Դոնալդ Թրամփը 40 թվիթներ էր հրապարակել, կոչ անելով Օբամային չհարձակվել Սիրիայի վրա: Այն ժամանակ, կարծես թե Թրամփը չէր մտահոգվել «գեղեցիկ սիրիացի մանուկների» համար, ինչպես հիմա է պնդում...
 
Թե Սպիտակ տունը, թե ամերիկյան լրատվամիջոցների բազմաթիվ ինքնակոչ փորձագետներ, որոնք վերջին վեց տարիների ընթացքում առավել  բացահայտ կեղծիքներ են տարածել Սիրիայի մասին, այժմ պնդում են, որ քիմիական զենքի ոչնչացումը Սիրիայում բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Նրանք նաև պնդում են, որ քիմիական զենքերն արգելված են միջազգային պայմանագրերով և դրանց կիրառումը միջազգային իրավունքի խախտում է:
 
Ընդունելով այդ հայտարարությունների ճշմարտացիությունը, պետք է հարցնել.
 
1) Ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չիրականացվեց քիմիական հարձակման առնչությամբ մինչև ամերիկյան հրթիռների արձակումը:
 
2) Ի՞նչ իրավունքով է Թրամփն իրեն կարգել միջազգային իրավունքի դատավոր և աշխարհի ոստիկան: Միջազգային իրավունքը, ըստ սահմանման, այն հարցն է, որ վերաբերում է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև ամբողջ աշխարհին: Միջազգային իրավունքի նման խախտումների հետաքննության, դատապարտման և պատժելու պատշաճ վայրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, ոչ թե Սպիտակ տունը: Բացի այդ, ինքնիշխան պետության վրա հարձակումը ինքնին միջազգային իրավունքի խախտում է...
 
3) Հարձակվելով Սիրիայի վրա և ոչնչացնելով նրա ռազմական ինքնաթիռները, Թրամփը, փաստորեն, խրախուսում և հզորացնում է ԻԼԻՀ-ի ահաբեկիչներին, որպեսզի նրանք շարունակեն և ընդլայնեն իրենց հանցագործությունները Սիրիայում և ամբողջ աշխարհում, հատկապես երբ տեսնում են, որ ամեն անգամ իրենց կողմից քիմիական զենք օգտագործելիս, Արևմուտքը դրա համար մեղադրում է նախագահ Ասադին և հարձակվում Սիրիայի վրա: Բացի այդ, թուլացնելով և փոխարինելով Ասադին, Թրամփը ռիսկի է դիմում ստեղծելու նմանատիպ քաոս և ահաբեկչություն Իրաքում և Լիբիայում, հանգեցնելով ավելի շատ մահացությունների... Ո՞վ կփոխարինի Ասադին և ի՞նչ երաշխիքներ կան, որ նրա փոխարինողը չի լինի ԻԼԻՀ-ը, պատճառ դառնալով ոչ միայն վերջին քիմիական հարձակման ժամանակվա 80 զոհերի, այլև լրացուցիչ միլիոնավոր զոհերի, ի լրումն կես միլիոն մահացությունների սիրիական հակամարտության վերջին տարիների ընթացքում: Միակ բանը, որ սիրիացի ժողովուրդը չի ուզում՝ հարձակումներն ու արյունահեղություններն են: Այն, ինչ անհրաժեշտ է նրանց՝  դիվանագիտական համառ ջանքերն են լուծում գտնելու հակամարտության խաղաղ կարգավորման համար:
 
Բոլոր նրանք, ովքեր ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում մտահոգ էին, որ Թրամփը կարող է անխոհեմ որոշումներ կայացնել և սպառնալ միջազգային խաղաղությանը, ցավոք, ականատես եղան նրա առաջին նման միջադեպին նրա առաջին 100-օրյա նախագահության ընթացքում: Բոլորն էլ հիմա մտավախություն ունեն, որ ավելի շատ  նման զենք ճոճելու և անցանկալի ապակայունացնող հարձակումներ տեղի կունենան առաջիկա շաբաթներին և ամիսներին աշխարհի այլ մասերում: Մնում է հուսալ, որ Թրամփը չի նախաձեռնել հարձակումը Սիրիայի վրա, պարզապես ուշադրությունը շեղելու համար իր բազմաթիվ ներքին խնդիրներից, ինչպես նա բազմիցս արել է այլ հարցերի վերաբերյալ վերջին շաբաթների ընթացքում...
 
Վերջապես, ի՞նչ եղան  Թրամփի՝ «Սկզբում Ամերիկան» և «Ես Միացյալ Նահանգների նախագահն եմ և ոչ թե աշխարհի» կրկնվող հանդուգն հայտարարությունները:
 
 


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan