Երևան, 26.Ապրիլ.2017,
--
:
--
,

Լևոն Շիրինյան. «Ընտրությունները փողոցային ռազբորկա չեն...»



Թեև ԱԺ ընտրությունները մնացել են անցյալում, սակայն քաղաքագետները շարունակում են վերլուծել, թե ում կանխատեսումներն ինչքանով իրականություն դարձան: Վարկածներից կարծիք կա նաև, որ այս ընտրությունները օգնեցին, որպեսզի քաղաքական դաշտը ինչ–որ տեղ պարզվի:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` փողի և քսակի տերերը, հանձին ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի, կարողացան Հայաստանում վերցնել իշխանությունը, իսկ այն կուսակցությունները, որոնք պետք է մեռնեին՝ մեռան:

«Բայց հետաքրքիրն այն է, որ ժողովուրդն ում որ ձայն չի տվել, դա էլ է հստակ ընտրություն: Դա նշանակում է, որ ժողովրդի կարծիքով նրանք ընտրվելու արժանիքներ չունեն: ՕՐՕ դաշինքի պարտությունը, օրինակ, ցույց տվեց, որ ժողովուրդը ոչինչ չի մոռանում և երեք գործիչներից Րաֆֆուն վաղուց մոռացել են, իսկ նախկին գեներալ–գնդապետը և արտգործնախարարը չկարողացան այլընտրանք դառնալ: Նրանք մնացին չինովնիկներ, որոնք ռեժիմից հեռացել են այն օրը, երբ ռեժիմն ինքն է նրանց նեղացրել: Եվ Օսկանյանն ու Օհանյանն ինչքան էլ ջանք թափեցին, որ ցույց տան, թե իբրև օպոզիցիա են՝ չստացվեց: Փոխարենը պարզվեց, որ նրանք նախկին չինովնիկներ են, որոնք ընդամենը տաք տեղ են փնտրում իրենց համար»,– ասաց քաղաքագետը:

Լ. Շիրինյանի կարծիքով «ՀԱԿ–ՀԺԿ» դաշինքի ստացած ձայները նույնպես ցույց են տալիս, որ ժողովուրդը նրանց հստակ մերժել է, իսկ դաշինքի ստացած 1,35% ձայներն անձնապես Լևոն Տեր–Պետրոսյանի անձնական վարկանիշն է:

Խոսելով խորհրդարանականին հաջորդած Երևանի ավագանու ընտրությունների մասին, քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ Հայաստանում տիրող ավտորիտար ռեժիմի պայմաններում, ընտրությունների արդյունքների մասին հստակություն չի կարող լինել:
«Հաջողության հասնելու համար նոր եկող քաղաքական ուժը պետք է իր ծրագրով և ամեն ինչով շատ ավելի բարձր լինի: Եվ հստակ է, որ ավագանու ընտրությունների ժամանակ, եթե երևանցիները թեկնածուների մեջ մի գործչի տեսնեն, ով Տարոն Մարգարյանից տասը գլուխ բարձր է, հաստատ նրան են ընտրելու: Բայց եթե գլուխները հավասար լինեն, ապա միանշանակ իրենց ձայնը տալու են Տարոն Մարգարյանին»,– ասաց Լ. Շիրինյանը:

Նա նաև համաձայն չէ, երբ ժողովրդին փողի դիմաց սեփական քվեն ծախելու մեջ են մեղադրում, քանի որ նույն ժողովուրդը Վազգեն Մանուկյանի ժամանակ ցույց է տվել, որ կարող է ընդվզել, 2008–ին, մարտի 1–ին կրկին ոտքի է կանգնել: Անցյալ տարի էլ նույն ժողովուրդն էր, որ Սարի թաղի դեպքերի ժամանակ ապստամբեց: Այսինքն՝ միշտ չէ, որ ժողովուրդը հեզ ու հնազանդ է լինում: Եվ երբ իշխանություններին այլընտրանք է տեսնում` պայքարում է, իսկ նման ուժի բացակայության դեպքում ընտրում է 10000 դրամը:
Խոսելով Երևանի ավագանու ընտրություններից հրաժարված կուսակցությունների մասին, Շիրինյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել քաղաքական պայմանավորվածության արդյունքում: Իսկ մասնակցության հայտ ներկայացրած երկու ընդդիմադիր ուժերից մեկին ընտրելու համար ժողովուրդը նախ պետք է պարզի, թե իր կարծիքով ով է իրական ընդդիմությունը:

«Այս առումով երկու ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան ապացուցել, որ իրենք են իրական ընդդիմությունը: Ինչ վերաբերում է միմյանց հանդեպ արդեն իսկ սկսված փոխհրաձգություններին, երբ մեկը մյուսին հորդորում է իրեն քաղաքի տղայի նման պահել, իսկ մյուսն էլ կարող է իրեն թույլ տալ ու ասել, որ քաղաքի աղջիկը նման արտահայտություն չէր անի, պետք է հիշել, որ ընտրությունները փողոցային «ռազբորկա» չեն, այլ նորմալ քաղաքական պրոցես, և որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություններ թույլ տալով այն իջեցնել փողոցի մակարդակի: Ես կոչ եմ անում բանավեճը տեղափոխել քաղաքական և քաղաքագիտական հարթություն և երբեք չփորձել դուրս գալ այդ շրջանակներից»,– ասաց Լ. Շիրինյանը:

Արմինե Գրիգորյան

loading...
Չեխիայի նախագահը ցավակցել է հայ ժողովրդին ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Լավագույն քարոզարշավը տարիների արված գործն է Թրամփը տեղի տվեց թուրքական ճնշումներին՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը Շառից հեռու. Սիսիանի քաղաքապետի եղբայրը խուսափում է տոնել հաղթանակը Վերջնականապես որոշվել է. Էդուարդ Շարմազանովը կդառնա ԱԺ նախագահ Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը USAID–ն Ադրբեջանին ֆինանսական օգնություն չի տրամադրի. Բաքվում գոհ են` ընդդիմությունը սոված կմնա «Մարտի 1–ի» գործի` Եվրադատարանի վճռին սպասելիս Դավիթ Հարությունյանը չի լինի նոր կառավարությունում ՌԴ–ում հայ համայնք կա, բայց չկա «Չեմ էլ ուզում, որ առաջարկեն նման բան». Արմեն Ամիրյանը՝ Ռուզաննա Խաչատրյանին փոխնախարար նշանակելու մասին Ֆրանսիացիները ստիպված կլինեն ընտրել. դիտել ֆուտբոլային խաղը, թե նախագահի թեկնածուների բանավեճը ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը տեսանելի է. Լավրով Մահացու վնասվածքը զինծառայողը ինքն իրեն հասցրել է իրեն ամրակցված գնդացրով «Իբրա, դու կարող ես խաղալ շվեդական լիգայում մեկ ոտքով նույնպես». «Մալմյո»-ի ֆանատներ ԵԽԽՎ-ն որոշել է հետաքննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործերը Հակառակորդը կրակել է Բաղանիսի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ. իրավիճակն այժմ հանգիստ է Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի. վարչապետ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ՄԻՊ արտահերթ զեկույցի մասին Սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների թաքստոցները կկահավորվեն խաղալիքներով, գրքերով. Նոր հուշագիր «Ելք»-ը շարունակում է քարոզարշավն ավտոտնակների տանիքների վրա, այս անգամ Նոր Նորքում IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված գլխավոր հարցը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ. ԵԽԽՎ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցում Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan