Երևան, 21.Օգոստոս.2017,
--
:
--
,

Տեր–Պետրոսյանը «դաստիարակում է» քաղաքական տգետներին







Հայաստանյան հետընտրական մի շարք մտայնությունների ֆոնին` համառոտ հոդված է հրապարակել առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Երեք առանցքային կետերով Տեր–Պետրոսյանն անդրադարձել է ընտրակաշառքների շուրջ որոշ քաղաքական ուժերի ու գործիչների դրսևորած վարքագծին, որոշակի տեղեկատվական ու հասարակական–քաղաքական հարթակներում հայաստանցի–ղարաբաղցի տարանջատման դրսևորումներին ու պատերազմական վիճակի և զինադադարի տարբերությունները չպատկերացնողներին:

Պետք է շեշտել, որ Տեր–Պետրոսյանի հոդվածը բարդ և խորը քաղաքական գիտական վերլուծություն չէ, այլ շատ մատչելի լեզվով, պարզ ճշմարտության շարադրանք: Թերևս քաղաքական որոշակի շրջանակների մոտ համապատասխան գիտակցական մակարդակի առկայության պարագայում նման հոդվածի կարիք չէր լինի: Սակայն հայաստանյան քաղաքական դաշտը, բնականաբար, շարունակում է զարմացնել:

Տեր–Պետրոսյանը, գրեթե անգրագետ երեխային տառերը սովորեցնելու տոնայնությամբ, բացատրում է, որ երբեք չի կարելի է մեղադրել ժողովրդին, չի կարելի է զազրախոսել ժողովրդի մասին, չի կարելի պիտակներ կպցնել հասարակությանը կամ նրա որոշակի հատվածին: Բազմաթիվ արատավոր երևույթներ կան, որոնց թվում և ընտրակաշառքը, չնայած այն փաստին, որ ի հայտ են գալիս հասարակության ակտիվ մասնակցությամբ, սակայն բոլորովին այլ են դրանց հիմնապատճառները:

Հենց այս պատճառների մասին պետք է մտածեն և հենց այդ պատճառները պետք է արմատախիլ անեն բոլոր այն ուժերն ու գործիչները, որոնք առանց երկմտելու մի ամբողջ հասարակության հայտարարում են ծախվող կամ վաճառված` չհասկանալով հաճախ, որ ընտրակաշառքը շատ ավելի բարդ երևույթ է, քան իրենք պատկերացնում են: Հենց այս մասին էլ խոսում է Տեր–Պետրոսյանը:

Մոտավորապես նույն տրամաբանությամբ Տեր–Պետրոսյանն անդրադառնում է ղարաբաղցի–հայաստանցի տարանջատումներին ու ամենայն մանրամասնությամբ, այսպես ասած, բացատրական աշխատանքներ տանում:

Ըստ էության, պետք է նշել, որ Տեր–Պետրոսյանի` նման հոդվածների կարիքը ընդհանրապես չէր լինի, եթե հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու թեկուզ նաև լրագրողները, գոնե մոտավոր պատկերացում ունենային արծարծվող հարցերի վերաբերյալ և այդ պատկերացումներին համապատասխան որևէ միտք կամ կարծիք արտահայտեին: Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ արդեն Լևոն Տեր–Պետրոսյանն է սկսում տարրական հարցերը պարզաբանել հրապարակումով:

Թերևս անգամ այս պարագայում էլ հարց է մնում, թե հասու դարձա՞վ արդյոք նման շրջանակներին առնվազն այն, որ երևույթների մասին կարծիք հայտնելուց, հասարակությանը կամ ժողովրդին պիտակավորելուց առաջ, գոնե պետք է մի քիչ կրթվել, կարդալ, հավասարակշռվել, հետո նոր հանդես գալ հայտարարությամբ կամ որևէ տեքստով:

ԱՂԱՍԻ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan