Երևան, 23.Մայիս.2017,
--
:
--
,

Կնոջ հաղորդմամբ՝ ոստիկանությունում վերցրել են իր հեռախոսը եւ հարվածել դեմքին

Գորիս քաղաքի բնակչուհի Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս խոշտանգելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ հիշյալ գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 21.03.2017թ.-ին Լիաննա Ջ.-ն հարբած վիճակում մտել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, հայհոյանքներ տվել, այնուհետեւ ձեռքերով ու ոտքերով հարվածել հերթապահ մասի դռանը, կոտրել բաժնի ոստիկաններից մեկի բջջային հեռախոսը: Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:

Մինչդեռ նույն օրը Լիաննա Ջ.-ն, իր հերթին, ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 21.03.2017թ.-ին գնացել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին` բերման ենթարկված ընկերոջից տեղեկություններ իմանալու նպատակով, սակայն նույն բաժնի ոստիկանության աշխատակիցներն իրեն հրելով հեռացրել են բաժնից, վերցրել իր բջջային հեռախոսը եւ բռունցքով հարվածել դեմքին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Հիշյալ դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է նույն վարչությունում խուլիգանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործին եւ ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:

Այսպիսով, Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու եւ նույն քաղաքացու նկատմամբ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

loading...
Տոտտին լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ. Մարադոնա Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Մելանյա Թրամփն Իսրայելում հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը Կառավարության կազմում կունենանք 18 նախարար Արսեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Թուրքիայի Նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ Էքստրեմալ տուրիզմի սիրահարները փոքր ինքնաթիռով կարող են թռչել Ստեփանակերտի օդանավակայանից «Ավրորա» մրցանակի դափնեկիրը Շուշիում այցելել է Վերին Մզկիթ Ռուս օդաչուի մարդասպանը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ խնդիրը. ՀՀ փոխնախարարի արձագանքը Ադրբեջանի ԱԺ նախագահին
Բաքուն ապատեղեկատվություն է տարածում հայ-ուզբեկական հարաբերությունների մասին
Ռուսաստանը նոր սպառազինություն կտրամադրի Հայաստանին Արամ Ա կաթողիկոսը ծանոթացել է Վենեսուելայի հայ համայնքի խնդիրներին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հասանովը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ ՌԴ-ն եւ Թուրքիան հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին Լևոն Ալթունյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դիմավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ Թրամփը ժամանել Է Իսրայել Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է տեղի ունենար՝ անկախ Թուրքիայի դիրքորոշումից Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության, ինչպես Հյուգոն և Վոլտերը Յըլդըրըմը պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan