Երևան, 24.Հունվար.2018,
--
:
--
,

Մոսկվա-Անկարա ապամերձեցման առաջնորդող պատահարները

 

 

Սիրիայի կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող ռազմական օդանավակայանի հրթիռակոծումը ամերիկյան մարտանավերի կողմից իր խորքում նախագահ Թրամփի զինվորական առաջին ցուցադրությունն էր:

 Այս ցուցադրությանը իհարկե պետք է տրվեր մարդասիրական բնույթ՝ մարդկությունը զանգվածային աղետից փրկելու առաքելության տպավորություն: Դեպքերը հիշեցնում են զանգվածային ոչնչացման զենքեր ունեցող իրաքյան իշխանություններին հիմնովին վերացնելու ամերիկյան ներխուժման պատճառաբանությունները:

 Ժամանակին ամբողջ աշխարհը` միջազգային ընտանիք եւ միջազգային հանրություն, համոզվեց, որ ներկայացված փաստերը Իրաքի այնժամանակվա իշխանությունների զանգվածային ոչնչացման զենքեր ունենալու առումով, շոշափելի չէին, չէին համապատասխանում ներկայացված վտանգին:

 Հիմա բոլորը պարզ տրամաբանությամբ հարց են տալիս, որ առաջխաղացում արձանագրող սիրիական կառավարական ուժերը ինչու՞ պիտի դիմեին միջազգային հանրությանը, միջազգային ընտանիքին եւ ընդհանրապես բոլորի կողմից դատապարտելի, անընդունելի միջոցի:

Ռուսական կողմը ամերիկյան հրթիռակոծումների դիմաց հայտնեց, որ դադարեցնում է Սիրիայում օդանավերի պատահարների մասին հուշագրի գործունակությունը. Տակավի՛ն. պահանջվումէր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ հրավիրեր` քննելու համար սիրիական կառավարական զորքերի ամերիկյան հրթիռակոծումը: ՌԴ-ի արտգործնախարարությունը հստակ հայտարարեց նաեւ, որ ամերիկյան այս գործողությունները վճռված էին Իդլիբի իրադարձություններից առաջ, ինչը հստակեցնումէր, որ Իդլիբի պատահարները պարզապես պատրվակային բնույթ ունեին:

 Պենտագոնը հակազդումէր, որ ռուսական կողմը տեղյակ էր պահվել հրթիռակոծման որոշման մասին: Եւ անշուշտ բացատրումէր, որ քիմիական զենքեր օգտագործած օդանավերը հարվածած օդակայանից մեկնել էին, եւ թե այնտեղ պահվել է նախագահ Ասադի վերահսկողության տակ գտնվող քիմիական զինամթերքը:

 Դամասկոս-Թեհրան-Մոսկվա առանցքից բացի ամբողջ աշխարհը պիտի ուզեր հավատալ, որ իրոք քիմիական զենքը օգտագործվել է կառավարական ուժերի կողմից եւ թե Թրամփի միջամտությունը օրինաչափ է ու ճիշտ կայացած:

Մոսկվայի եւ Արեւմուտքի արանքում ոստոստող Անկարայի համար կողմնորոշվելը կարող է որոշ կանխատեսումների դուռ բացել, հատկապես տատանվող մերձեցման գործընթացում գտնվող Մոսկվա-Անկարա հարաբերությունների համար: Անկարան դրական էրգնահատել ամերիկյան գործողությունները, բավարար չէր նկատել դրանք եւ հավելյալ միջոցներ էրպահանջել սիրիացի ժողովրդի պաշտպանության միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ:

Այս պահի դրությամբ ամերիկյան գործողությունները սահմանափակ են. ռուս-ամերիկյան հուշագրի գործունակությունը առկախվել է, Արեւմուտքը միավորվել` ողջունելով Վաշինգտոնի քայլը:

 Շարունակենք հենվել փաստացի իրողությունների վրա: Կառավարական ուժերը, ռուսական կործանիչների հետ միասին անցել էին կրոնական ահաբեկչական խմբավորումների մաքրագործման աշխատանքին եւ արձանագրում էին տեղաշարժ, որոշակի աջակցությամբ նաեւ Թեհրանի: Հիմա այդ տեղաշարժը կասեցնելու կամ դանդաղեցնելու կարմիր լույսն է վառվում Վաշինգտոնի կողմից, մինչ ոչ շատ առաջ սպառնալից փոխասացություններ էին տեղի ունենում Թել Ավիվի եւ Թեհրանի միջեւ:

 21-րդ դարի համաշխարհային պատերազմի նորագույն տարբերակը իր օրինաչափություններով շարունակվում է. առնչված կողմեր` Թեհրան, Մոսկվա, Վաշինգտոն, Անկարա, (քողարկված Թել Ավիվ) եւ ահաբեկչության դեմ միջազգային դաշինքին մաս կազմող երկրներ:

 Պետք է սպասել Մոսկվայի հակազդեցությանը, իրեն մերձեցող Անկարայի այս վերջին կողմնորոշումից հետո: Որքան գործնականանան ամերիկյան հարվածները ռուսական հովանու տակ գործող սիրիական ուժերին, այնքան, «կմերձենան» Անկարան եւ Մոսկվան:

 

 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

loading...
Արտակ Մարտիրոսյան. «Ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն գյուղապահովագրության հարցում ռիսկի դիմել» Թռչնաբույծների միության նախագահ. «Տեղական արտադրության 7% աճ ենք նախատեսել» Գյուղացու վրա «հալ» չկա Զննումներ՝ «Թեղուտ» ՓԲԸ–ի տարածքում. արտահոսք չկա Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Վահան Բադասյան. «Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում». սպառազինության հավասարակշռությունն ինքներս ենք լուծել Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը Համշենահայերը դիմել են Գարո Փայլանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար Ավարտվեց հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan