Երևան, 24.Հունիս.2017,
--
:
--
,
‹‹Քամին զանա››-ն՝ Իվետայի եւ Արամ MP3-ի մեկնաբանությամբ Ֆիննախը հիմնավոր չի համարել «Սպայկայի» խոստացած 200 մլն դոլարի ներդրումը Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. Քուրմ Գագիկ Հայրապետյանը համաձայն է Ասողիկ քահանա Կարապետյանի հետ Արայիկ Աղաբաբյան. «Կարկուտի պատճառով գյուղացին բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս» «Որպեսզի Կարեն Կարապետյանը չասի «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ», և նենգ ուժերն իրենց նպատակին չհասնեն, հարկավոր է համախմբվել նրա շուրջը» ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ Հայաստան գալը դարձավ դեպի վեր իմ ճանապարհորդության սկիզբը. Տոնինո Գուերան՝ Ռուբեն Գևորգյանցի ֆիլմում

Առանց հետընտրական հանրահավաքների


Ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները փաստացի կարող ենք գնահատել աննախադեպ մի շարք պատճառներով։

Ըստ էության կարելի է ասել, որ վերջին 10 տարվա ընթացքում խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ չհաջորդեցին հետընտրական գործընթացներ ու զարգացումներ։ Ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց համաձայնությունը հայտնեցին արդյուքների վերաբերյալ։ Քաղաքական ուժերի կողմից նման դիրքորոշում եղել էր 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն 1999–ին իրավիճակը փոքր–ինչ այլ էր, քանի որ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի Միասնություն դաշինքը իրավամբ վստահության քվե էր ստացել, ինչը բացառում էր հետընտրական գործընթացը։

Անցած խորհրդարանական ընտրությունների շուրջ քաղաքական ուժերի գրեթե միասնական դիրքորոշումը սակայն, միանշանակ չէ, քանի որ չնայած արդյունքները չեն վիճարկվում, այդուհանդերձ տարբեր քաղաքական ուժեր շեշտում են, որ գործընթացում տեղ են գտել ընտրակաշառքները, վարչական ռեսուրսի լայն կիրառումն ու քաղաքացիների ազատ կամարտահայտման խոչընդոտումները։

Նման պայմաններում արդեն իսկ հարց է ծագում, թե արդյոք հետընտրական զարգացումների բացակայությունը պայմանավորվա՞ծ է այս խախտումներով հանդերձ, ընտրությունների որակական բարձր մակարդակով, թե արտահայտում է հասարակական անտարբերությունը։ Սա բավական լուրջ խնդիր է, քանի որ հասարակության իներտությունը կարող է վտանգել ընդհանրապես երկրի անվտանգությունն ու զարգացման երաշխիքները։

Միաժամանակ հետընտրական զարգացումների բացակայությունը կարող է վկայել այն մասին, որ հայաստանյան քաղաքական դաշտում ընթանում է այսպես ասած ռացիոնալիզացիայի գործընթաց, քանի որ բոլոր նախորդ ընտրություններին հաջորդ հետընտրական գործընթացներն ըստ էության արդյունք չեն տվել, և ավելի են խորացրել հասարակական հիասթափությունն ու անտարբերությունը քաղաքական գործընթացների նկատմամբ։ Արդյոք ներկայում առկա դրությունը առավել բնականոն ընթացքի մե՞ջ է դնում երկրում հասարակական–քաղաքական գործընթացները, թե ոչ, սա այն խնդիրն է, որը պահանջում է իր պատասխանը երկրում առողջ մթնոլորտ ձևավորելու ճանապարհին։

Վերջապես պետք է շեշտել նաև, որ որևէ արդյունքի չբերող հետընտրական գործընթացները հիմնականում ջլատում էին հանրության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը և յուրօրինակ բուֆեր դառնում ընդդիմադիր կամ բողոքական տրամադրությունների տարրալուծման համար։ Այս տեսանկյունից հետընտրական գործընթացներն ստանում էին գոլորշի բաց թողնելու էֆեկտ և, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, ամբողջությամբ ծառայում էին ձևավորված իշխանության շահերին։

Որպես կանոն նման զարգացումներից հետո առաջ էր գալիս հանրային ապատիա, ինչի հետևանքով էլ հասարակությունը իշխանության նկատմամբ դադարում էր լինել պահանջատեր՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս առումով թերևս նշենք, որ անցած ընտրությունների ֆոնին, հայաստանյան հասարակական–քաղաքական կյանքում հնարավորություն է ստեղծվել սկսել և ձևավորել հասարակություն–իշխանություն հարաբերությունների որակապես նոր մակարդակ։


Աղասի Մարգարյան

loading...
‹‹Քամին զանա››-ն՝ Իվետայի եւ Արամ MP3-ի մեկնաբանությամբ Թուրքիան և Չինաստանը` ընդդեմ «Հյուսիս–Հարավ» միջանցքի՞ Պատրաստվում է Պորոշենկոյին իմպիչմենտ հայտարարելու փաստաթուղթը Ֆիննախը հիմնավոր չի համարել «Սպայկայի» խոստացած 200 մլն դոլարի ներդրումը Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. Քուրմ Գագիկ Հայրապետյանը համաձայն է Ասողիկ քահանա Կարապետյանի հետ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը գործում են համաձայնեցված, որպես իշխանական և քաղաքական տանդեմ Արայիկ Աղաբաբյան. «Կարկուտի պատճառով գյուղացին բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս» «Որպեսզի Կարեն Կարապետյանը չասի «զզվեցի արդեն ձեզնից էլ, ամեն ինչից էլ», և նենգ ուժերն իրենց նպատակին չհասնեն, հարկավոր է համախմբվել նրա շուրջը» ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը վնասվածքի պատճառով չի շարունակի ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ Հայաստան գալը դարձավ դեպի վեր իմ ճանապարհորդության սկիզբը. Տոնինո Գուերան՝ Ռուբեն Գևորգյանցի ֆիլմում Ուրախ կլինեմ իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը հայ երեխաներին փոխանցել. Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին Երևանում բնակելի շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել Մեծ Բրիտանիան Հայաստանի խորհրդարանի կարողությունները զարգացնելու ծրագիր կիրականացնի ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է Հայաստանում կանոնակարգվում է ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Բնակչության թվի ավելացումը պատգամավորը հնարավոր է համարում տնտեսական բարեփոխումների և ներգաղթի միջոցով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս երկու փոխհատուցում է տրամադրել Նախարարը Տաջիկստանի հետ տնտեսական համագործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում Ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործում պետք է ներգրավել մասնավորին. ՀՀ վարչապետ Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցում նախանշել է «Թուրքական հոսք»-ի կառուցման վերջնաժամկետը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan