Երևան, 17.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Գևորգ Պետրոսյան. «Ռեյտինգային ընտրակարգը խրախուսեց անգրագիտության հաղթանակը գրագիտության նկատմամբ»


«Փաստի» հարցերին պատասխանում է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանները ներառող թիվ 1 ընտրական տարածքում պարտված ԲՀԿ թեկնածու, սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը:

– Պարոն Պետրոսյան, հայտնի են ընտրության արդյունքները, ի՞նչ եք պատրաստվում անել:

– Պատրաստվում եմ ապրել: Մանդատ ունենալը երբեք ինձ համար չի եղել մանկության օրերի երազանք, դա եղել է իմ ընթացիկ ծրագրերից մեկը:

– Նոր ընտրակարգով ընտրություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Էն, որ ժողովրդի մոտ ընդհանուր հիասթափություն կա ընտրության արդյունքից, պետք է ուղղակի կույր լինել՝ չարձանագրելու համար: Իսկ էդտեղ բազմաթիվ պատճառներ կան, այդ թվում՝ ընտրազանգվածի կենսամակարդակն ու արժեհամակարգը: Այն, որ կա զգալի հիասթափություն հասարակության մոտ, սա ակնհայտ է:

– Ընտրության ժամանակ ի՞նչ խախտումներ եք արձանագրել:

– Կարող եմ ասել՝ ընտրությունների ելքի վրա ավելի մեծ ազդեցություն է ունեցել ժողովրդի կենսակերպն ու արժեհամակարգը: Համատարած ընտրական տեղամասում գտնվել են 15 հոգուց ավելի քվեարկողներ, հրամանատարները ներկա են եղել տեղամասում ու անուղղակի հսկել են զինվորների քվեարկությունը 1/20 տեղամասում: Տեսել եմ, ոստիկաններին զգուշացրել եմ, հրավիրել եմ ՄԻՊ գրասենյակից մարդիկ: Փորձել եմ հրավիրել իրավասու մարմինների ուշադրությունը, նրանք միջամտել են, բայց չի կարելի ասել, որ դա լիակատար արդյունք է տվել:

Մեկն եմ այն քաղաքացիներից, ովքեր ակնհայտ տեսել են, որ հանրապետությունում մանկավարժական կադրերը, դպրոցի տնօրենները ներգրավված են եղել ընտրական պայքարի մեջ աշխատաժամանակի ընթացքում՝ օգտագործելով իրենց պաշտոնը, մանկավարժի գործառույթները, որը օրենքով անթույլատրելի է:

– Իսկ կոնկրետ նոր ընտրական համակարգը ինչպե՞ս եք գնահատում:

– Ռեյտինգային համակարգը գնահատում եմ ոչ պիտանի, որովհետև սա ավելի շատ ոչ թե գաղափարների կռիվն էր խրախուսում, այլ մարդկանց հնարավորությունները: Իսկ այդ հնարավորությունները հեչ պետք չեն ԱԺ–ում: Ռեյտինգային պայքարում յուրաքանչյուր թեկնածու տալիս էր էն, ինչ որ ինքն ունի: Ով որ ուներ ուղեղ, տալիս էր ուղեղ, ով որ՝ միտք, տալիս էր միտք, ով էլ երևելի էր իր կարողությամբ, տալիս էր իր կարողության մի մասը:

– Ասել է թե՝ ռեյտինգային ընտրակարգը խրախուսեց ընտրակաշառքի մրցապայքա՞րը:

– Ռեյտինգային ընտրակարգը խրախուսեց անգրագիտության հաղթանակը գրագիտության նկատմամբ: Բացառություններ կան, չեմ կարող բոլորի մասին ասել: Կան նաև արժանի մարդիկ, այդ թվում նաև ՀՀԿ–ից, բայց հիմնականում էնտեղ հավաքված են մարդիկ, ովքեր շատ քիչ ընդհանրություն ունեն ԱԺ հասկացության հետ: Էնտեղ կա մարդ, որ եթե 3 օր մանդատը կորցնի, չի հիշի՝ ինչ ա աշխատում:

Մարինե Խառատյան

loading...
Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի երրորդ տուրի հանդիպումները Ստեփանավանում քամու հետեւանքով էլեկտրասյուներն ընկել են գազատարի վրա. հրդեհ է բռնկվել Լարսը փակ է բեռնատարների համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով Գևորգ Մելիքյան. «Համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունների ճանապարհային քարտեզն է» «Պարենի ինքնաբավության խնդիրը դեռ լուծված չէ» Ոսկին գնում են նեղ օրվա կամ լոմբարդում դնելու համար Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը Այլընտրանքային ծառայությունն ու զինվորի տված պարտքը հայրենիքին Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով «Վեոլիա ջուրը» իրենց գլխին սարքել է Երջանիկը երջանկության մեջ է Սոչիում, իսկ կուսակիցները խռովել են նրանից Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Տաթևում կայացել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության նախընտրական ցանկում Ֆուտբոլի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan