Երևան, 17.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Անահիտ Բախշյանի համար կարևորը «Ելքի» ընդդիմադիր լինելն է



Թեև մոտ ժամանակներում Անահիտ Բախշյանը չի պատրաստվում որևէ կուսակցության անդամակցել, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ սիրով է համաձայնել հանդես գալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ: Բայց հիմա որոշել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակով ներկայանալ: Տեսակետը, թե դա մի տեսակ կուսակցությունները ձեռնոցի պես փոխելու է նման, նա չի կիսում, քանի որ միակ կուսակցությունը, որին անդամակցել է, «Ժառանգությունն է» եղել:
«Ես անկախ մարդ եմ և ոչ մի կուսակցություն չեմ ներկայացնում, ունեմ իմ սկզբունքները, որը թույլ էր տալիս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ներկայացված լինել ԱԺ ընտրություններին: Եվ «Ժառանգությունից» բացի, որևէ այլ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ, իսկ իմ գաղափարները ընդդիմադիր դաշտում են: Եվ քանի որ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցելու ավագանու ընտրություններին, իսկ «Ելքը» ընդդիմադիր քաղաքական դաշտում հանդես եկող ուժ է, ընդունել եմ այդ առաջարկը»,– ասաց Ա. Բախշյանը:

Ա. Բախշյանի համար «Ելքի» առաջարկն ընդունելի է եղել, քանի որ ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին քաղաքական հարցերը չեն առաջնայինը: Այդ հարթակում ավագանին ընդամենը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության հանդեպ և հսկում, որ վերջինը չշեղվի օրենքներից ու իրեն տրված լիազորություններից:

«Խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժը քաղաքական ծրագիր է ներկայացնում և այդ ծրագրով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու ծրագիրը համահունչ է իմ սկզբունքներին: Բայց Երևանի ավագանին, լինելով բազմակուսակցական մարմին, քաղաքական որոշումներ չի կայացնում և այնտեղ չի քննարկվելու, թե Հայաստանը պետք է մնա՞ ԵԱՏՄ–ի կազմում, թե՝ ոչ»,– ասաց Ա. Բախշյանը:

Նա նաև հավելեց, որ «Ելքի» քաղաքական կողմնորոշումը նույնպես մեծ հաշվով համընկնում է իր սկզբունքներին, սակայն կան որոշ հարցեր, որոնց հետ ինքը ընդհանրապես համամիտ չէ: Եվ այնքանով, որքանով «Ելքը» ընդդիմադիր քաղաքական ուժ է, հենց դա է նրա համար ամենագրավիչը, իսկ մնացած քաղաքական մանրամասները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այնքան էլ կարևոր չեն:

loading...
Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի երրորդ տուրի հանդիպումները Ստեփանավանում քամու հետեւանքով էլեկտրասյուներն ընկել են գազատարի վրա. հրդեհ է բռնկվել Լարսը փակ է բեռնատարների համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով Գևորգ Մելիքյան. «Համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունների ճանապարհային քարտեզն է» «Պարենի ինքնաբավության խնդիրը դեռ լուծված չէ» Ոսկին գնում են նեղ օրվա կամ լոմբարդում դնելու համար Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը Այլընտրանքային ծառայությունն ու զինվորի տված պարտքը հայրենիքին Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով «Վեոլիա ջուրը» իրենց գլխին սարքել է Երջանիկը երջանկության մեջ է Սոչիում, իսկ կուսակիցները խռովել են նրանից Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Տաթևում կայացել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության նախընտրական ցանկում Ֆուտբոլի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan