Երևան, 22.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,
Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում «Խելացի» դրամապանակներ արտադրող ընկերությունը հարկային արտոնություններ կստանա Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է (տեսանյութ) Բաքվում չի հաջողվել սադրել հայկական կողմին Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի

Ո՞րն է ավելի վատ` մշակութային ցինի՞զմը, թե՞ պատերազմի կոչը



Երբ քաղաքական, դիվանագիտական ու տվյալ դեպքում հատկապես մշակութային ցինիզմը բարձրանում, հասնում է միջազգային մակարդակի, դառնում է գլոբալ սպառնալիք, որը ձեռնոց է նետում աշխարհի քաղաքական ու մշակութային երկխոսությունն ու համերաշխությունն ապահովող արժեքներին ու սկզբունքներին:
Օրերս հայտնի դարձավ, որ ՄԱԿ–ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության` ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավարի պաշտոնի համար, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրվել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Նախ փաստենք, որ համաշխարհային մշակույթի պահպանությամբ և ազգային մշակույթների երկխոսությամբ զբաղվող կառույցը ցանկանում է ղեկավարել մի երկիր, որը չափազանց հեռու է մշակույթ ասածից ընդհանրապես: Ու բազմիցս է քննադատության ենթարկվել հենց ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից` կառույցի առաջադրած սկզբունքներն ու չափանիշները ոտնահարելու համար:

Մյուս կողմից էլ, այդ պաշտոնին հավակնում է մարդ, ով ոչ միայն հայտնի է հարևանների նկատմամբ իր ռազմատենչ հայտարարություններով, այլև բացի նախկինում երգիչ լինելուց որևէ այլ առնչություն մշակույթի, առավել ևս համաշխարհային մշակույթի հետ չունի: Ու դա նաև այն դեպքում, երբ 18 տարի ղեկավարել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը: Այդ ընթացքում հասցրել է այնպես «ծառայել» մշակույթին ու մշակութային արժեքների պահպանմանը, որ նույնիսկ ԽՍՀՄ ժողովրդական երգիչ Մուսլիմ Մագոմաևը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից` հայտարարելով. «Ես չեմ ցանկանում ապրել մի երկրում, որտեղ մշակույթն այսքան երկար ու մեթոդաբար ավերվում է նման «անմշակույթ» նախարարի կողմից»:

Ժամանակակից աշխարհում, որտեղ պետությունների շահերն ու հետաքրքրությունները պարբերաբար խաչվում և հակադրվում են, մշակույթը ձեռք է բերում ևս մեկ գործառույթ` դառնալ այն «ազատականացված» գոտին, որը զերծ կլինի քաղաքական խաչաձևումներից և կդառնա ազգերի երկխոսության, ուստիև խաղաղության կերտման իրական հարթակ: Իսկ այս առումով հատկապես կարևորվում է ազգային մշակույթը, որի հիման վրա ձևավորվում է մշակութային այն բազմազանությունը, որի շնորհիվ հանդուրժողականությունը դառնում է առաջ մղող ուժ: Բայց այս ամենը Ադրբեջանին չի վերաբերվում: Ունենալով իր տարածքում և հնարավորության դեպքում դրա սահմաններից դուրս այլ ազգերի մշակույթը վերացնելու, պատմությունը աղավաղելու և աղճատելու քաղաքականություն` նրա համար ՅՈՒՆԵՍԿՕ–ի դավանած սկզբունքները ոչինչ չարժեն:

Շատերը կհիշեն` 1998 թ. նույն ՅՈՒՆԵԿՍՕ–ի միջամտությամբ Նախիջևանի Հին Ջուղայի տարածքում անցկացվեց միջազգային հետաքննություն, որի շնորհիվ դադարեցվեց հայկական խաչքարերի ոչնչացումը: Բայց 2005 թ. համացանցում հայտնվեցին տեսագրություններ, որտեղ ադրբեջանցի զինվորները տեխնիկայի միջոցով ավերում և Արաքսի ջրերն էին նետում խաչքարերի կտորտանքները: Ո՞ւր էր այն ժամանակ դեռ մշակույթի նախարար Բյուլբյուլօղլին: Ինչո՞ւ չխոսեց: ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, ով պաշտպանեց սույն անձի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավարի պաշտոնում, իր խոսքում նշել է. «Նա լուրջ ձևով զգում է ցանկացած ազգային մշակույթի արժեքը»: Հին Ջուղայի միջադեպը աղաղակող վկան է այն բանի, թե նա ինչպես է «զգում այդ արժեքը»:

Եվս մեկ հանգամանք: Խաղաղության և համերաշխության կոչ անող ՅՈՒՆԵՍԿՕ–ն ցանկանում է ղեկավարել մի անձ, ով իր դիվանագիտական կարիերայի ընթացքում առավելապես աչքի է ընկել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններով: 2007 թ., իսկ հետո 2009–ին նա հայտատարեց, որ պատրաստ է զենքը ձեռքին ներխուժել Արցախ: Իսկ անցած տարվա ապրիլին, երբ նրա ազգակիցները լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա նախաձեռնեցին Արցախի ուղղությամբ, սպանեցին երեխաների, անդամահատեցին տարեցների, գլխատեցին զինվորների, «սոխակի որդին» ոչ միայն կոչ չարեց դադարեցնել արյունահեղությունը և հաստատել խաղաղություն, այլև հայտարարեց հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ–ի կարգախոսն է` խաղաղություն կառուցել մարդկանց գիտակցության մեջ: Այս կարգախոսի ֆոնին` նախկին երգչի ու ներկա դիվանագետի վարքը մարտահրավեր է թե՛ այդ կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին, թե՛ քաղաքակիրթ աշխարհի հոգևոր արժեքներին:

Արփի Սահակյան

loading...
Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում «Խելացի» դրամապանակներ արտադրող ընկերությունը հարկային արտոնություններ կստանա Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է (տեսանյութ) Բաքվում չի հաջողվել սադրել հայկական կողմին Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի Ի շահ գործարարների` բարեփոխում հարկային օրենսգրքում Հայաստանը և Իրանը կհամագործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ Արթուր Սարկիսովի վիրահատությունը հաջող է անցել Հրդեհը Արա լեռան լանջին մեկուսացվել է ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը ցուցարարների կողմից երկու անգամ ընդհատվել է Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Երջանիկ եմ, կարողացա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել. Արոնյան Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարածաշրջանի կայունությանը նվիրվածության համար Կատալոնացիները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն. ԵԽ պատգամավորներ Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan