Երևան, 19.Հունիս.2018,
--
:
--
,
ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու. aysor.am Նոր նշանակումներ՝ Զինված ուժերում Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Ուղիղ միացում կառավարության նիստից Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ

Արթուր Գևորգյան. «Արտակ Սարգսյանը չի կարող նեղացած լինել ինձնից կամ ես Արտակ Սարգսյանի շտաբը փակած լինեմ»


Աջափնյակ, Դավիթաշեն և Արաբկիր ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Արմեն Առաքելյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ Դավիթաշենում ուղղակի անհնար է շտաբ վերցնել, նույնը նաև Աջափնյակում: «Դավիթաշենում Տիգրան Պետրոսյան փողոցի հարակից թաղամասերում ամեն շենքի տակ Արթուր Գևորգյանի շտաբն է, բոլոր հնարավոր շտաբները վերցված են, որն էլ վերցված չի, փողը տվել են, որ մյուսներին չտրամադրեն, նույնը ՀՅԴ–ն, մեծ պայքարից հետո ԲՀԿ–ն կարողացավ շտաբ վերցնել: ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանը, որ 4 շտաբ բացել էր, 4–ն էլ փակեց ու հեռացավ Դավիթաշենից»,– հայտարարեց Առաքելյանը:
 «Փաստը» մի քանի հարց ուղղեց Դավիթաշենում ՀՀԿ–ից առաջադրված ՀՀԿ պատգամավոր Արթուր Գևորգյանին, ով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

– Պարոն Գևորգյան, Ձեր ընտրատարածքի «Ազատ դեմոկրատների» թեկնածուն ասաց, որ Դավիթաշենում հնարավոր չէ շտաբ վերցնել, քանի որ Դուք, էսպես ասած, բռնազավթել եք բոլոր տարածքները:

– Լավ էլի, ինձ ոչ մեկը դեռ չի դիմել: Ով դիմել է, օգնել ենք, շտաբ է վերցրել, եթե խնդիր է ունեցել:

– Բայց Ձեզ ինչո՞ւ պիտի դիմեին Դավիթաշենում շտաբ վերցնելու համար:

– Դե, հիմա մարդ կա, դիմել է, ասել է չենք կարողանում վարձով տարածք ճարենք, ես օգնել եմ, որ վարձով տարածք ճարեն: Նենց որ ոչ մի սահմանափակում չկա: Ես այդ թեկնածուին չեմ ճանաչում: Իսկ ինչի մասին, որ խոսում է՝ շտաբ է փակվել և այլն, անհեթեթություն ա:

– Թեկնածուն ասաց, որ «ՍԱՍ»–ի սեփականատեր Արտակ Սարգսյանը Դավիթաշենում 4 տարածք է փակել:

– Դա պիտի Արտակ Սարգսյանին հարցնեք, թե արդյոք կա՞ նման բան, որ իր շտաբները փակվել են կամ ինչ–որ մեկին նեղացրել են, բացառված ա: ԲՀԿ–ն էլ ունի շտաբ, դաշնակներն էլ ունեն շտաբ, ՕԵԿ–ն էլ ունի: Բոլորն էլ ունեն շտաբներ: Ով ուզեցել ա շտաբ ունենա, խնդրել են մարդիկ, եթե չեն կարողացել, օգնել ենք: Արտակ Սարգսյանը չի կարա նեղացած լինի ինձանից կամ ես Արտակ Սարգսյանի շտաբը փակած լինեմ, որովհետև Արտակ Սարգսյանն իմ թիմակիցն ա: Խնդիր կա՞, մեկը բողոքե՞լ է Գևորգյան Արթուրից կամ իմ թիմակիցներից: Ինչ–որ մի կուսակցություն, լինի դա՝ ԲՀԿ–ն, Դաշնակցությունը, ՕԵԿ–ը, ԵԼՔ–ը: Էդ մարդը բողոքո՞ւմ է, որ Արթուր Գևորգյանի թիմակիցները նեղացրել են: Եթե վարձով տարածք չկա, ո՞վ ա մեղավոր, որ չեն կարում տարածք վերցնեն: Թող գնան թանկ վճարեն, լավ տարածք վերցնեն: Բացառված ա, որ մարդուն պետք լինի վարձակալելու տարածք, չկարողանա գտնել:

– Իսկ հնարավո՞ր է Արտակ Սարգսյանը Ձեր որոշ պայմանավորվածության արդյունքում է շտաբները փակել:

– Լավ էլի, Արտակ Սարգսյանի ձայներն էլ, իմ ձայներն էլ ծառայելու են նույն նպատակին:

– Ոչ, Դուք Ձեր ձայների համար եք աշխատում, Արտակ Սարգսյանն՝ իր:

– Դուք մի մոռացեք, որ ես Երևանի պատմության մեջ ամենաշատ ձայն հավաքած պատգամավորն եմ՝ 25 հազար:

– Ու ինչի՞ հաշվին:

– Իմ հեղինակության, մարդկության, մարդկային մոտեցման հաշվին: Ես աշխատել եմ վարչական շրջանի ղեկավար և լավ եմ աշխատել:

– Իսկ կարելի՞ է իմանալ՝ արտառոց ի՞նչ եք արել:

– Այ, որ գաք Դավիթաշեն, բնակիչներին հարցնեք, էն ժամանակ իրանք կասեն, ինչ եմ արել:

– Գաղտնիք չէ նաև, որ Դուք հզոր կապեր ունեք՝ ի դեմս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Ուզում եք ասել, ինքը Ձեզ չի՞ աջակցել:

– Ձեր համար ա ոստիկանապետ, ինձ համար իմ կնոջ հայրն ա ընդամենը: Ինչի՞ մասին եք խոսում:


Մարինե Խառատյան

loading...
ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու. aysor.am Նոր նշանակումներ՝ Զինված ուժերում Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Ուղիղ միացում կառավարության նիստից Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարել է նրան իրավաբանական օգնություն տրամադրելը Փաշինյանը հրապարակել է գեներալ Մանվելի առանձնատնից գտնված՝ զինվորին ուղղված նամակներից մեկը Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է. Աշոտյանը Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտումների վերաբերյալ Օրինականությունն այլընտրանք չի ունենալու. Տիգրան Ավինյան Լիսկան լքո՞ւմ է Հայաստանը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Իսպանիայում փրկարարները ավելի քան 900 փախստականի կյանք են փրկել Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան Լևոն Արոնյանը 5-րդն է «Grand chess tour»-ում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan