Yerevan, 21.July.2017,
--
:
--
,

Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը գլխավորել Է Լեոնիդ Միխելսոնը

 Ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը, որն ամեն տարի կազմում Է Forbes  հանդեսը, երկրորդ տարին անընդմեջ գլխավորել Է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը գնահատվում Է 18,4 մլրդ դոլար (տարվա ընթացքում աճը՝ 4 մլրդ դոլար): Համաշխարհային վարկանիշում Միխելսոնն զբաղեցրել Է 46-րդ տեղը: 

Ռուս միլիարդատերերի վարկանիշի երկրորդ տեղում (համաշխարհային վարկանիշի 51-րդ տեղում) «Սեւերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսսկայա ստալ» կոնսորցիումի» նախագահ, դիտորդական խմբի անդամ, Պողպատի արտադրության համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Nord Gold N.V.-ի ոչ գործադիր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովն Է՝ 17,5 մլրդ դոլար կարողությամբ (+ 6,6 մլրդ դոլար): Երրորդ տեղը (57-րդ) զբաղեցրել Է «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը: Նրա կարողությունը հանդեսը գնահատե լ Է 16,1 մլրդ դոլար (+ 6,8 մլրդ դոլար): 

Ամենահարուստ ռուսաստանցիների թվում են նաեւ Գենադի Տիմչենկոն, Ալիշեր Ուսմանովը, Վագիթ Ալեքպերովը, Միխայիլ Ֆրիդմանը, Վլադիմիր Պոտանինը, Անդրեյ Մելնիչենկոն, Վիկտոր Վեկսելբերգը, Ռոման Տրոցենկոն, Սերգեյ Գորդեեւը եւ Ալեքսանդր Կլյաչինը:
Համաշխարհային վարկանիշի առաջին տեղը չորրորդ տարին անընդմեջ բաժին Է հասել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Նրա կարողությունը 75 մլրդ դոլարից հասել Է 86 մլրդ դոլարի: Berkshire Hathaway-ի ղեկավար ՈՒորեն Բաֆեթի կարողությունն ավելացել Է 14,8 մլրդ դոլարով, ինչը նրան ապահովել Է երկրորդ հորիզոնականը: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հինգերորդ տեղից տեղափոխվել Է երրորդ տեղ: Նրա կարողությունը գնահատված Է 72,8 մլն դոլար: 

Ինչպես նշվում է հանդեսում, 2016 թվականին աշխարհում միլիարդատերերի թվաքանակն առաջին անգամ գերազանցել Է 2 հազարը: Ավելի քան 1 միլիարդ դոլար կարողություն ունեցողների թիվը ավելացել Է 11 տոկոսով՝ 1810-ից մինչեւ 2043: Մոլորակի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունն աճել Է 18 տոկոսով՝ մինչեւ 7,67 տրլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan