Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ԱԷԿ-ի Էներգաբլոկը կանգնեցվել Է արտահոսքի պատճառով. Le Figaro

Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ատոմակայանի երկու Էներգաբլոկներից մեկը կանգնեցվել Է հովացման համակարգում արտահոսքի հայտնաբերման պատճառով:
Այս մասին ասված Է Electricite de France (EDF) Էներգետիկական ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում Է Le Figaro թերթը:
«Առավոտյան ժամը մոտավորապես 06:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին) ատոմակայանի աշխատակիցները ձեռնամուխ են եղել երկրորդ Էներգաբլոկի կանգնեցմանը՝ ռեակտորի սահմաններից դուրս սարքաշղթայում ջրի արատահոսքի հայտնաբերումից հետո,- պարզաբանել են ընկերությունում:- Ջուրը հովացման սարքաշղթայում ստացվում Է ծովից»:
«Իշխանությունները եւ միջուկային անվտանգության պատասխանատու մարմիններն արդեն իրազեկված են պատահարի մասին»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: