Yerevan, 22.June.2017,
--
:
--
,

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ը անվճար հետազոտություն կանցկացնի Հաղարծին գյուղում

 


 Բաց դռների օրերի շրջանակներում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ը մարտի 1-17-ը իրականացրել է 653 ֆլուորոգրաֆիկ հետազոտություն: Արդյունքում՝ հետազոտվածներից տասի մոտ նկատվել է հիվանդության կասկած, նրանցից երեքը հոսպիտալացվել են: Մարտի 21-ին ֆլուորոգրաֆիա կիրականացվի Տավուշի մարզի Հաղարծին գյուղում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը:

«Մարտի 1-ից մեկնարկած բաց դռների օրերի շրջանակներում շարժական ֆլուորոգրաֆիկ սարքերի միջոցով  հետազոտություններ ենք իրականացրել Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերից մեկական կամ երկուական գյուղերում: Վայոց ձորից՝ Գլաձոր, Շիրակից՝ Ախուրյան, Կոտայքից՝ Արզական, Նոր Գեղի, Լոռիից՝ Օձուն և Մեծավան, Արարատից՝ Այնթապ և Արգավան գյուղերում: Հետազոտվածներից 10-ի մոտ եղել է կասկած, 3-ը հոսպիտալացվել են և ստանում են բուժում: Նրանցից՝ երկուսը Վայոց ձորից են, մեկը՝ Արարատի մարզից: Մնացած 7-ը դեռ հետազոտման փուլում են: Նրանք հետա զոտություններ անցնում են հիմա իրենց պոլիկլինիկաներում, հետո պիտի ուղեգրվեն մեզ մոտ վերջնական արդյունքում համոզվելու համար: Մենք գնում ենք գյուղեր, հետազոտում ենք ազգաբնակչությանը: Չենք սպասում, որ իրենք գան հետազոտվեն»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով՝ քանի որ ֆլուորոգրաֆիան սահմանափակ հետազոտություն է, սահմանափակ թվով մարդկանց են կարողանում հետազոտել: Առաջին ամսին ընտրվել են այն գյուղերը, որտեղ շատ հիվանդներ կան, և հիվանդացության ռիսկը մեծ է: Արագածոտնը չի ընդգրկվել հետազոտությունների մեջ, քանի որ մարզում հիվանդների քանակը շատ քիչ է: Բարձր ճառագայթման պատճառով ֆլուորոգրաֆիկ հետազոտություններ իրականացնում են միայն 17 տարեկաններից բարձրերին: Այն ռենտգեն հետազոտության տեսակ է, որը ցույց է տալիս կասկածները, իսկ ախտորոշումը տրվում է հետագա ռենտգեն հետազոտության արդյունքում:

«Հայտնաբերված հիվանդների ցուցակները կազմում, ուղարկում ենք առողջապահության վարչություն: Հետո հետևողական վերաբերմունք են ցուցաբերում, որ մեզ հիվանդների վերաբերյալ տեղեկություն տան: Սահմանված ժամանակացույցով՝ հետազոտություններ լինելու են  ամբողջ տարվա ընթացքում: Մարտի 21-ին մեր խումբը կգնա Տավուշի մարզի Հաղարծին գյուղ: Իրականացնելու ենք նաև Երևանում փախստականների երկու հանրակացարանների բնակիչների շրջանում: Քանի որ նրանք միգրացիոն պետական ծառայության ենթակայության ներքո են, պայմանավորվել ենք իրենց հետ: Ֆլուորոգրաֆիա ենք կա տարելու  նաև հոգեբուժական հիվանդանոցներում: Այնտեղ, որտեղ խոցելի խմբեր կան»,-ասաց Արմեն Հայրապետյանն ու հավելեց, որ շարժական ֆլուորոգրաֆիկ սարքերի  միջոցով իրականացվող հետազոտություններն օգնում են տուբերկուլոզի վաղ հայտաբերմանն ու բուժմանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan