Yerevan, 22.June.2017,
--
:
--
,

Փաշինյանը կոչ է անում երկրում քաղաքական իրավիճակի երկարաժամկետ փոփոխության համար քվեարկել «Ելք»-ի օգտին

 Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչների հետ: Քաղաքացիների հետ հանդիպմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրությունը ժողովրդի ձեռքերում է, և ապրիլի 2-ին հենց  ժողովուրդն է որոշում կայացնելու: «Մեզ շատ են ասում` հույս ունենք ընտրությունների արդյունքում մի բան կլինի, բայց որոշումը ձերն է: Եթե դուք չմասնակցեք ընտրությանը կամ մասնակցեք  ու  քվեարկեք իշխող ուժի և նրա հետ կոալիցիա կազմած ուժերի օգտին, ոչինչ չի փոխվելու: Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը  փոխելու միակ տարբերակը մեր դաշինքի օգտին քվեարկելն է»,-  նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ չկա ընտրություններին մասնակցող քաղաքական մեկ այլ ուժ, որի օգտին քվեարկելով հնարավոր կլինի Հայաստանում երկարաժամկետ առումով քաղաքական իրավիճակ փոխել: «Կարող եք փոխել 2 կամ 3 օրով, բայց երկարաժամկետ առումով փոփոխություններ տեսնելու համար քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին: Մեր դաշինքը ռազմավարական տեսլական ունեցող դաշինք է ու այն քաղաքական ուժն է, որը Հանրապետական կուսակցության հետ չի գործակցել, չի գործակցում և չի գործակցելու: Մենք այսպիսի միակ ուժն ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ մնացած ուժերը համագործակցել, համագործակցում և համագործակցելու են իշխող կուսակցության հետ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan