Երևան, 19.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Փաշինյանը կոչ է անում երկրում քաղաքական իրավիճակի երկարաժամկետ փոփոխության համար քվեարկել «Ելք»-ի օգտին

 Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչների հետ: Քաղաքացիների հետ հանդիպմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրությունը ժողովրդի ձեռքերում է, և ապրիլի 2-ին հենց  ժողովուրդն է որոշում կայացնելու: «Մեզ շատ են ասում` հույս ունենք ընտրությունների արդյունքում մի բան կլինի, բայց որոշումը ձերն է: Եթե դուք չմասնակցեք ընտրությանը կամ մասնակցեք  ու  քվեարկեք իշխող ուժի և նրա հետ կոալիցիա կազմած ուժերի օգտին, ոչինչ չի փոխվելու: Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը  փոխելու միակ տարբերակը մեր դաշինքի օգտին քվեարկելն է»,-  նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ չկա ընտրություններին մասնակցող քաղաքական մեկ այլ ուժ, որի օգտին քվեարկելով հնարավոր կլինի Հայաստանում երկարաժամկետ առումով քաղաքական իրավիճակ փոխել: «Կարող եք փոխել 2 կամ 3 օրով, բայց երկարաժամկետ առումով փոփոխություններ տեսնելու համար քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին: Մեր դաշինքը ռազմավարական տեսլական ունեցող դաշինք է ու այն քաղաքական ուժն է, որը Հանրապետական կուսակցության հետ չի գործակցել, չի գործակցում և չի գործակցելու: Մենք այսպիսի միակ ուժն ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ մնացած ուժերը համագործակցել, համագործակցում և համագործակցելու են իշխող կուսակցության հետ:

loading...
Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են տրամադրել գրասենյակային տարածք Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ 2018-19 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա Բաքվում Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանումը Արման Նավասարդյանը պայմանավորում է երկու գործոնով Ռուսները ասֆալտի որակն ու թերությունները գնահատող սարք են ստեղծել Սահակաշվիլիի կիևյան հանրահավաքը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին Թուրքիան Իրաքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են Էյֆելյան աշտարակի շուրջ պաշտպանիչ պատ կկառուցեն զբոսաշրջիկների անվտանգության համար Ջիջի Հադիդը՝ դիզայներ ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան Է իրագործում. Բուրջանաձե ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ Իրաքի Գերագույն դատարանը կասեցրեց հանրաքվեի անցկացումը Քրդստանում «BMW i8»-ը արդեն Հայաստանում է Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Ադրբեջանի ԶՈւ–ին բնորոշ է «Իսլամական պետության» ձեռագիրը. Նալբանդյան Ապրիլյան դեպքերը կրկնելու պարագայում Ադրբեջանը կստանա շատ խիստ պատասխան. Նալբանդյան ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan