Ереван, 22.Июнь.2017,
--
:
--
,

Խորհրդարան մտնելը չպետք է ինքնանպատակ լինի. Արարատ Զուրաբյան

 

«Ծառուկյան» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը կարծում է, որ Արցախի ժողովուրդը պետք է  առաջնային մանդատ ունենա իր ճակատագիրը որոշելու հարցում, այլ ոչ՝ մեկ ուրիշը:

«Ըստ իս՝ ամենավատ բանն ընտրությունների ժամանակ Արցախի ճակատագիրը առարկա դարձնելն է, որի շուրջ պետք է ընթանան քննարկումները, այսինքն՝  որին անդրադառնալով միայն պետք է այս կամ այն քաղաքական ուժը հայտնվի խորհրդարանում: Արցախի հարցով կարծում ենք, որ այն պետք է վերադառնա բանակցությունների սեղան եւ ունենա առաջնային մասնակցություն իրեն վերաբերող հարցերում»,- ասաց Արարատ Զուրաբյանը՝ խոսելով Ծառուկյան դաշինքի՝ արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրային դրույթների մասին:

Նրա խոսքով՝ կան դրույթներ, որոնց վերաբերյալ իր եւ ընդհանուր թիմի կարծիքները որոշակիորեն տարբերվում են:

«Ես առաջարկներ ունեցել եմ արտաքին քաղաքականության մասով.  կարծում եմ՝  Հայաստանը  պետք է իր քաղաքական կողմնորոշումը մի քիչ այլ կողմ տանի: Սա մի ուղղություն է, որը ես՝ որպես ՀՀՇ ներկայացնող անհատ, եւ քաղաքական թիմն ունենք այլ մոտեցումներ: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է գնա խորացված եվրաինտեգրման ճանապարհով: Ցավում եմ, որ ասոցացումը չստացվեց: Լինելով դրան կողմնակից՝ շատ լավ գիտակցում եմ, թե ինչ վտանգներ է ասոցացումը պարունակում: Ցավոք, Ուկրաինայի դեպքերի պարագայում մենք ականատես եղանք նրան, թե ինչ տեղի ունեցավ, թե ինչ ձևերով Ռուսաստանը մոտեցավ այս հարցին: Ուրախությամբ արձանագրում եմ, որ դաշինքի ծրագրում այս ուղղվածությանը ծանրակշիռ անդրադարձ է կատարված  միգուցե ոչ այն ծավալի, որ ինձ համար ցանկալի կլիներ, բայց  կարծում եմ՝ այս հարցով շատ աշխատանք կա անելու»,- ընդգծեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի ներկայացուցիչը:

Լրագրողների հարցին, թե ինչը ստիպեց քաղաքական գործչին առաջադրվել հենց այս դաշինքով, Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ նա դաշինքի ծրագիրը համոզիչ է համարում:

«1988 թվականից զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ: Ասեմ, որ անշնորհակալ գործունեություն է առհասարակ, որի ընթացքում եթե դու սկզբունքային ես, մշտապես ստանում ես հարվածներ, լինում ես հետապնդված, մշտապես խնդիրներ ես ունենում: Դու պինդ ես հանրության, մտերիմների համար, այսինքն՝  դու այդպես ես ցույց տալիս, սակայն միայն դու գիտես՝ ինչի միջով ես անցնում: Ես ինքս հայտնվել եմ բանտում, Ազգային անվտանգության մեկուսարանում, տարբեր տարիների մշտապես եղել եմ ինչ-որ պրոցեսների մեջ, որոնք ծանր են անդրադարձել իմ եւ իմ մտերիմների վրա: Եթե դուք ն այեք նույն Գագիկ Ծառուկյանի ներկայացված ծրագրին, այնտեղ կարեւոր մի դրույթ կա, որ մեր գործունեությունը միտված է լինելու մարդու արժանապատիվ կյանքի ապահովմանը. սա ընդհանրապես լիբերալիզմի հիմքն է, այսինքն՝ ամենաբարձր կետին դրվում է առանձին անհատի ազատությունը, իրավունքները եւ այդ անհատի բացառիկությունը»,- շեշտեց Արարատ Զուրաբյանը՝ նշելով, որ սա նրա համար ավելի ճիշտ ընտրություն էր: Նա հավատացրեց, որ եթե ամեն ինչ իր պատկերացրած ճանապարհով չընթանա, ապա նա պատրաստ է հենց այդ պահին մանդատը վայր դնել, քանի որ նրա համոզմամբ՝ խորհրդարան մ տնելն ինքնանպատակ չպետք է լինի:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ ընդգրկված 9 քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավը սկսեցին մարտի 5-ից:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan