Yerevan, 23.March.2017,
--
:
--
,

ՊԵԿ-ը վառելիքի ներմուծման և իրացման շղթայում խոշոր խախտում է բացահայտել

 


 «ԱՐԱԳԳ» ընկերությունը տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք: Վառելիքի մի մասը վաճառվել է Գորիսում վառելանյութի մանրածախ առևտրով զբաղվող 2 անհատ ձեռնարկատիրոջ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններն իրացրել են վառելանյութի մ ի մասը՝ դիզելային վառելիքի հետ խառնելով: Ներկրողը նաև հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ ուրիշին: Տնտեսվարողը նոր խմբաքանակներ է ներկրել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Լաբորատոր փորձաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ ներկրված վառելիքը չի համապատասխանում մեր երկրում սահմանված ինչպես նախկին, այնպես էլ վերջերս փոխված չափանիշերին, ուստի մաքսային մարմինը չի թույլատրել ապրանքի ձևակերպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նախկինում ներմուծված և մի քանի ընկերությունների վաճառված ենթադրյալ կերոսինից ու դիզելային վառելիքից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել փորձաքննության: Ստացված եզրակացությունների համաձայն` ներմուծված ենթադրյալ կերոսինն իրականում հանդիսանում է վառարանային վառելիք, իսկ ենթադրյալ կերոսինի և դիզելային վառելիքի խառնուրդը` վառարանային վառելիքի ու դիզելային վառելիքի խառնուրդ»,-նշել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Արթուր Ուզունյանը:

«ԱՐԱԳԳ» ընկերությունը վառելիքի մի մասը տեղափոխել է Արմեն Մուրադյանին պատկանող ջերմոց: «Հատկանշական է, որ ջերմոցում տեղադրված 2 վառարանները նախատեսված չեն կերոսինի այրման համար»,-նկատել է կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը: «Մարտ ամսին ընկերության ներկրած վառարանային վառելիքի ողջ խմբաքանակից վաճառվել է ընդամենը 285 լիտր, ինչը վկայում է Հայաստանում այդ ապրանքատեսակի պահանջարկի գրեթե բացակայության մասին»,-նշել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:

«ԱՐԱԳԳ» ընկերության՝ վերջին ամիսների գործունեության մասին տվյալները հիմնավորում են, թե ինչու է ներկրողը ՊԵԿ-ի տեսադաշտում հայտնվել: Սակայն անտեսելով ակնհայտ խախտումները՝ գործարարը խնդրի հետ կապված դիմել էր նաև ԱԺ պատգամավորներից մեկին: «Ներկրողի և նրա գործընկերների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ տնտեսվարողները թույլ են տվել մի խումբ իրավախախտումներ՝ այդ թվում անապրանք գործարքներ իրականացնելու և սպառողներին մոլորության մեջ գցելու հատկանիշներով»,-ընդգծել է ՕՀՎ պետ Գարեգին Առաքելյանը: Խոշոր չափերով սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու համար:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan