Yerevan, 29.March.2017,
--
:
--
,

Ձայն, որը ոգեշնչում է. Վերա Լինը նշում Է իր 100-ամյակը

«Բրիտանիայի զինված ուժերի սիրեցյալը, 20-րդ դարի ամենահայտնի բրիտանացի երգչուհի, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ, տիկին Վերա Լինը մարտի 20-ին նշում Է իր 100-րդ ծննդյան օրը: Նույն օրը կթողարկվի «Վերա Լին. 100» լակոնիկ անվանումը կրող նրա նոր ալբոմը, տեղեկացնում Է BBC-ն:

Վերա Լինի առաջին ելույթը ռադիոյով կայացել Է 1935 թվականին: Սակայն ունկնդիրների իսկական սերն ու ժողովրդականությունը նա նվաճեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Երգչուհին դարձավ հաղթանակի հույսի ձայն: Նրա մաքուր ձայնը եւ կատարման պարզ ոճը գերում Էին բոլորին:   

1940 թվականին ռադիոյի եթեր դուրս եկավ Վերա Լինի՝ բրիտանացի զինվորականներին հասցեագրված «Անկեղծորեն ձերն եմ» հեղինակային ծրագիրը: Երգչուհին երգեր Էր կատարում ունկնդիրների պատվերով, այդ թվում՝ այն երգերը, որոնք դարձան նրա այցեքարտը՝ «Դուվրի ճերմակ ժայռերը», «Մաղթում եմ ձեզ», «Ձերն եմ» երգերը:  
1939 թվականին Վերա Լինը ձայնագրեց «Մենք կրկին կհանդիպենք» երգը, որը մի ակնթարթում դարձավ բրիտանացի զինծառայողների ոչ պաշտոնական հիմնը, որոնք երազում Էին տուն վերադառնալու մասին: Ավելի ուշ երգչուհին նկարահանվեց համանուն ֆիլմում:

Չնայած հսկայական ժողովրդականությանը, Վերա Լինը միշտ ասում Էր, որ իր գլխավոր ձեռքբերումը համարում Է դստերը՝ Վիրջինիային, որը ծնվել Է պատերազմից հետո: 
1969 թվականին Վերա Լինը պարգեւատրվել Է Բրիտանական կայսրության շքանշանով , իսկ 1975 թվականին նրան շնորհվում Է տիկնոջ տիտղոս: 2016 թվականին Եղիսաբեթ Երկրորդ թագուհին 99-ամյա Լինին շնորհեց ասպետի կոչում:   
2000 թվականին Վերա Լինը ճանաչվել Է «20-րդ դարի ոգին ամենից լավ ներկայացնող բրիտանուհին»: 

2009 թվականին 92 տարեկան հասակում Վերա Լինը դարձել Է ներկայում ապրող ամենատարեց բրիտանացի կատարողը, որի սկավառակն առաջին տեղն Է զբաղեցրել երկրի առավել մեծ ժողովրդականություն վայելող ալբոմների հիթ-շքերթում:
100-րդ ծննդյան օրվա կապակցությամբ Վերա Լինի համար արտասովոր նվեր են պատրաստել: Հոբելյանական օրը երգչուհու դիմանկարը կարելի Է տեսնել նրա երգած Դուվրի ճերմակ ժայռերին. հզոր լուսասարքերը պատկերը կարտացոլեն ժայռերի վրա: Վերա Լինն ասել Է, որ անչափ զգացված Է նման նվերից:



loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan