Yerevan, 23.March.2017,
--
:
--
,

Բլոգերներին տպավորել է արցախցի երեխաների խաղաղության ձգտումը. շարունակվում է բլոգերների միջազգային ֆորումը

 Արցախի Հանրապետությունում մարտի 19-21-ը տեղի ունեցող բլոգերների միջազգային ֆորումին մասնակցում են շուրջ 30 բլոգերներ 11 երկրից: Ֆորումի գլխավոր թեմաներն են հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: Արցախում բլոգերների միջազգային ֆորումի աշխատանքները կազմակերպվել է «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության կողմից: Ֆորումը վարում են ԱՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 

Ֆորումին «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը ներկայացրեց արցախյան հակամարտության առաջացման պատճառները: «Հարկավոր է օգնել Ադրբեջանի հանրությանը բուժվելու «Ալիևյան կլան» հիվանդությունից միջազգային դատարանի միջոցով, որտեղ կդատապարտվի նրանց կողմից սերունդների այնպիսի դաստիարակությունը, որի արդյունքում կտրում էին հայ կանանց, երեխաների գլուխները և ականջները»,- ասաց Արզումանյանը:

Նա հիշեցրեց՝ չի անցել մեկ տարի, ինչ զոհվեցին ավելի քան 100 երիտասարդ հայ զինվորներ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով: Նրա խոսքով` նրանք զոհվեցին, քանի որ հերթական անգամ աշխարհաքաղաքական ուժերի կենտրոնը որոշեց խաղալ տարածաշրջանի հետ: Արզումանյանի համոզմամբ` իրենց խնդիրն է այնպես անել, որ Կովկասը չդառնա «կրակային», քանի որ այն չի լինելու միայն տեղային, այն լինելու է լայնամասշտաբ: «Փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ուժերը, եթե չեն ցանկանում զբաղվել խնդրով, ապա միգուցե բլոգերները, որպես նոր ձևավոր վող հանրային տեղեկատվության իրականություն` կարող են ազդել իրավիճակի վրա»,- ասաց նա:

ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը ներկայացրեց Արցախի զբոսաշրջության վիճակը: Նրա խոսքով` Արցախի Հանրապետության զբոսաշրջություն ասելով, հասկանում ենք տարեկան շուրջ 15 հազար զբոսաշրջիկ, 43 հյուրանոցային տնտեսություն, ՀՆԱ-ի 3 տոկոս, 7 զբոսաշրջային ընկերություններ և լիցենզավորված զբոսավարներ:

«Արցախի Հանրապետության զբոսաշրջիկներն առաջին հերթին ՌԴ քաղաքացիներն են, այնուհետև ԱՄՆ-ի, Իրանի և եվրոպական երկրների քաղաքացիները: Զբոսաշրջիկների այցելության միջին տևողությունը 5 գիշեր է: Արցախում կան ավելի քան 4 հազար պատմամշակութային հուշարձաններ, 5 արգելոցներ, բարձր լեռներ, կանաչ հարթավայրեր, գետեր, ջրամբարներ և, իհարկե, ժողովուրդ, որը չի կորցրել հնուց եկած իր հյուրընկալությունը»,-ասաց Շահվերդյանը:

Բելառուսից ժամանած բլոգեր Ալեքսանդր Հոիշըկն անդրադարձավ Բելառուսի կողմից Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին: Նա համոզմունք հայտնեց, որ այն ռուսական և բելառուսական իշխանությունների կոնֆլիկտի հետևանքն էր:

«Ես` ինքս, ճանապարհորդ եմ և լավ հասականում եմ, թե ինչ է նշանակում լինել աննշան խաղացող այս մեծ խաղի մեջ: Ցավոք սրտի այս խաղն էլ շատ վատ անդրադարձավ մեր երկրի իմիջի վրա միջազգային հանրության կողմից: Այն ցույց տվեց, որ թե ինչքան անիմաստ էր այն: Մենք ոչ մի նավթ էլ չստացանք, արդյունքում պարտվեցինք բոլոր ասպեկտներում: Ես, որպես Բելառուսի քաղաքացի, կարող եմ իմ ներողությունը խնդրել, սակայն պարզ է, որ նման բաները մենք չենք որոշում»,- ասաց նա:

Մոսկվայից բլոգեր, լրագրող Անտոն Նոսիկը նշեց, որ առաջին անգամ է Արցախում, չնայած, որ միշտ ցանկացել է այցելել: «Շատ մարդիկ կան, որ պատկերացումներ չունեն հակամարտության վերաբերյալ, իսկ այժմ այստեղ են և դա նրանց ներկայացվում է: Ինձ շատ հետաքրքիր է և իմ ընթերցողներին նույնպես կհետաքրքրի այն, թե ինչ եմ ես այստեղ տեսել»,- ընդգծեց նա:

Բլոգեր Անտոն Մերկուրովը ուրախություն հայտնեց ԱՀ-ում գտնվելու համար: «Ինձ համար շատ կարևոր այցելություն է, քանի որ մի կողմից ես այստեղ չեմ եղել, մյուս կողմից ինձ համար հնարավորություն է աշխարհին տեղեկացնելու թե ինչ է այստեղ կատարվում: Արցախը զարմացնում է իր մաքրությամբ: Կարծում եմ այն ունի մեծ զբոսաշրջային պոտենցիալ: Հաճելի է այցելել Արցախ»,-ասաց նա:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ համաժողովի դրդապատճառը հանդիսացել է Լապշինի արտահանձնումը: «Նպատակները շատ են` Արցախն ավելի տեսանելի դարձնել, ճանաչելի դարձնել սոցիալական մեդիաների միջոցով, կապեր ստեղծել»,- ասաց նա:

Նրա խոսքով` մարտի 19-ին Արցախի Թումո կենտրոն այցելությունից բլոգերները շատ էին տպավորվել երեխաների անմիջականությունից: Նրանց նաև տպավորել էր խաղաղություն ունենալու երեխաների շատ մեծ ցանկությունը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan