Երևան, 21.Հուլիս.2017,
--
:
--
,

Նախագահը ներկա է գտնվել Երևանի նոր ՋԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն, «Արմփաուեր» ընկերության նախագահ Ջովաննի Ռուբինին, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք: 

«Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը) պատասխանատուների և մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարևոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երևանի բնակիչների էներգետիկ ապահովության և բարեկեցության համար:

Նոր ջերմաէլեկտրակայանի հիմնարկեքի արարողության շրջանակում նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրել են համատեղ հուշաթերթ, որը պարկուճի մեջ դրել են կառուցվող ՋԷԿ-ի հիմքում:

Ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսում է մոտ 250ՄՎտ հզորությամբ և մինչև 53 % ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում և տեխնիկական սպասարկում: Պատասխանատուների հավաստմամբ, ներդրումները կկազմեն շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար: Շինարարական աշխատանքները կտևեն 26 ամիս և կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին: Միայն շինարարության ընթացքում կստեղծվի 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո` շուրջ 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործման և տեխսպասարկման գործունեության տևողությունը 20 տարի է:

Ոլորտի պատասխանատուները նշել են, որ 2019 թվականին կավարտվեն Հայաստան-Իրան 400 կՎ երկշղթա երրորդ և Հայաստան-Վրաստան 400 կՎ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքները, և նկատի առնելով, որ 2019 թվականին ծրագրվում է ավարտել նաև այս նոր էներգաբլոկի շինարարությունը՝ այն հնարավորություն կտա Հայաստանին ապահովել հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունն ու անխափանությունը և դառնալ տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական շուկայի կարևոր մասնակից:

 

loading...
Հունահռոմեական ոճի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանից կմասնակցի 9 մարզիկ Հըզբոլլահը լակմուսի թուղթ՝ ռուս–իրանական հարաբերություններում Բոլոր ազգերի մեջ հայ մայրիկն առաջին մրցանակի հաղթող Կևորկ Ափկարյան. «Մենք հայավարի չենք աշխատում. մենք եվրոպական որակ ենք ապահովում» Որպեսզի մարդիկ տարբերեն իրական իրողությունը Հ1–յան իրողությունից Ֆիրդուսի բնակիչ. «Մեր դիմաց դուբինկաներով ոստիկաններ էին կանգնել, մենք հանցագործնե՞ր ենք» Սևանի մակարդակը մոտ մեկ ամսվա մեջ իջել է 7 սանտիմետրով ՀՀ քաղաքացու որդին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան. Բաքվում հիստերիա է «Հայաստան» գրությամբ շապիկով իրանցի զբոսաշրջիկն իրարանցում է առաջացրել Բաքվում Օրվա կադրը Despacito երգն արգելվել է Մալազիայի պետական հեռուստառադիոյի եթերում Հնդկաստանի նախագահ Է դարձել Ռամ Նաթ Քովինդը Չի կարելի մարդուն ստիպել լեզու սովորել, որը նրա մայրենին չէ. Պուտին Մատենադարանը վերակազմավորվում է հիմնադրամի «Բարսելոնայի» նախագահն անհանգստացած է և հանդիպել է Նեյմարի հետ, ՊՍԺ-ն անհավանական առաջարկ է արել ՉՄԳ. ՄՅՈւ-ի հավանական մեկնարկային կազմը Մանչեսթեր Սիթիի հետ խաղում Դոնբասում զոհվել է 9 և վիրավորվել 5 ուկրաինացի զինվորական Տարոն Մարգարյանին շնորհվել է Ճարտարի պատվավոր քաղաքացու կոչում Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք ՊՊԾ գնդի գործով 15 ամբաստանյալներ 10 ժամով հեռացվեցին դատական նիստերի դահլիճից Հայաստանն էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման է հանձնում մասնավորին Աշոտ Ղուլյանն ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը 200 տարի առաջ մահացավ Մանուկ Բեյը` հռչակավոր մեծահարուստն ու դիվանագետը. «Ադեվարուլ» թերթի անդրադարձը Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan