Երևան, 23.Հունիս.2017,
--
:
--
,

ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ և ՌԴ քաղաքացիների կողմից համակարգչով առանձնապես խոշոր գումարների հափշտակության դեպքեր

 ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հիշյալ խմբի անդամները, հյուրանոցային և ռեստորանային գործունեություն իրականացնելու շինծու պատրվակով, Հայաստանում գրանցել են առևտրային երեք կազմակերպություն, այնուհետև դրանց անվամբ ձեռք են բերել  համակարգչային տեխնիկա հանդիսացող՝ քարտապանի և բանկային քարտի բացակայության պայմաններում քարտի տվյալների մուտքագրմամբ անկանխիկ գործարք կատարելու հնարավորություն ընձեռող ՀԴՄ-տերմինալ։

Հիշյալ տերմինալի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով հանցավոր խմբի՝ ՌԴ-ում գտնվող անդամը Հայաստանի իր հանցակիցներին է ուղարկել Ավստրալիայի մի շարք քաղաքացիների անվամբ թողարկված բանկային քարտերի տվյալներ՝ 16-նիշանոց համարները, քարտերի վավերականության ժամկետները և ծածկագրերը։

Ստանալով անհրաժեշտ վավերապայմանները՝ Հայաստանում գործող խմբի անդամները ՀԴՄ-տերմինալում տեղադրել են SIM  հեռախոսային քարտ, սարքը համակցել են համացանցին, որից հետո  բանկային քարտերի վերոհիշյալ տվյալների մուտքագրմամբ Ավստրալիայի քաղաքացիների բանկային հաշվեհամարներից, հյուրանոցային կամ ռեստորանային ծառայությունների դիմաց վճարում կատարելու կեղծ հիմնավորմամբ, իրենց գրանցած կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցել առանձնապես խոշոր չափերով գումարներ։

Հիշյալ եղանակով 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հանցավոր խմբի անդամներն ավստրալիական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն ՀՀ դրամին համարժեք գումար, դրանից 58 մլն ՀՀ դրամը կանխիկացրել և հափշտակել են, իսկ մնացած գումարի կանխիկացումն ավարտին չեն հասցրել։ ՀՀ ԱԱԾ մարմինների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել է։

Նախաքննության ընթացքում հինգ անձի մեղադրանք է առաջադրվել  համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Նրանցից 3-ը կալանավորվել են:

Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
«Գողթ» խումբը մենահամերգով հանդես կգա Երևանում Seiko-ն ժամացույցը զարդարել Է թանկարժեք քարերի աստղերով Կրակոցներ Մալաթիայում. գլխի հրազենային վնասվածքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գերմանիան և Չիլիին մեկական գնդակ փոխանակեցին. Կոնֆ. գավաթ Բիլ Գեյթսը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձեռք կբերի «Մոնակո»-ի կիսապաշտպան Ֆաբինյույին WikiLeaks-ը ԿՀՎ-ի նոր փաստաթղթեր Է հրապարակել կիբեռլրտեսության վերաբերյալ Ադրբեջանի քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին. Դավիթ Բաբայան Ստոկհոլմում բացվել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով ցուցահանդեսը Միջազգային և հայ աստղերը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Սուպեր հայրիկներ» հանրային արշավին ԱՄԷ-ն հրապարակել է Կատարին առաջադրվող պահանջները Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը կայցելի Բելգրադ Դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հակառակորդը 4 զոհ է տվել ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել ՀՀ ԿԳՆ կեղծ ատեստատ տրամադրած բաժնի պետի նկատմամբ Ակտիվ բուժական միջոցառումներ. Կամավոր Խաչատրյանը ներկայացնում է Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը Հայաստանի ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին Թուրքիան Կատար է տեղափոխել իր զինվորականների առաջին խումբը Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն Հնագետները Գորիսում բացառիկ վիշապ քարակոթող են հայտնաբերել Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը Ադանայում ԻՊ դեմ գործողություն է իրականացվել. ձերբակալված է յոթ մարդ ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan