Երևան, 22.Հունիս.2017,
--
:
--
,

60 կազմակերպություն ստորագրել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության փաստաթղթի տակ

 

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և կառավարվող, ինչպես նաև քաղաքացիական հասարակության իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից մշակվել է փաստաթուղթ՝ ուղղված 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական կուսակցություններին և դաշինքներին: Ինչպես տեղեկացրեց «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանը՝ փաստաթուղթը ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հիմնական ոլորտային առաջարկություններն ու մարտահրավերները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: «Սույն փաստաթուղթը մշակվել և համաձայնեցվել է Հայաստանում գործող 22 հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և կառավարվող և 38 քաղաքացիական հասարակության իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Այն ուղղված է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներին՝ ընտրվելուց հետո իրենց ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները և պահանջները ներառելու նպատակով»,- նշեց Կարինե Գրիգորյանը:

Փաստաթուղթը ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հիմնական առաջարկություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ և կարող են հիմք հանդիսանալ ընտրություններում առաջադրված կուսակցությունների քաղաքական ծրագրերի նախագծման և իրականացման համար: Ինչպես նաև կհանդիսանան երաշխիք՝ խորհրդարան անցնելու դեպքում իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կիրառմանն ու պաշտպանությանն ուղղված օրենսդրական գործունեություն:

«Մեր առաջարկություններից յուրաքանչյուրը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի կարիքներին ուղղված անհապաղ գործողությունների ուղեցույց է, և մեր ապագա կառավարությունը կարող է օգտվել դրանից: Առաջարկությունների իրագործումից կարող են շահել ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձինք, այլ նաև ամբողջ հանրությունը՝ մասնավորապես ծերերը, մանկահասակ երեխաներ ունեցող ծնողները, ցածր գրագիտության տեր անձինք և այլն»,-ավելացրեց նախաձեռնության հեղինակ Կարինե Գրիգորյանը: Քաղաքական հարթակի փաստաթղթին միացել և օրերս այդ փաստա թուղթը ստորագրել են 60 հասարակական կազմակերպություն՝ դրանով պարտավորություն ստանձնելով ընտրվելուց հետո իրականացնել փաստաթղթում նշված բարեփոխումները: Քաղաքական հարթակը ստորագրել են «ԵԼՔ» և «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքները, «Հայաստանի հանրապետական կուսակցությունը», «Հայկական վերածնունդ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները:

 

Արմենուհի Մխոյան

loading...
Ադրբեջանի քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին. Դավիթ Բաբայան Ստոկհոլմում բացվել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով ցուցահանդեսը Միջազգային և հայ աստղերը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Սուպեր հայրիկներ» հանրային արշավին ԱՄԷ-ն հրապարակել է Կատարին առաջադրվող պահանջները Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը կայցելի Բելգրադ Դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հակառակորդը 4 զոհ է տվել ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել ՀՀ ԿԳՆ կեղծ ատեստատ տրամադրած բաժնի պետի նկատմամբ Ակտիվ բուժական միջոցառումներ. Կամավոր Խաչատրյանը ներկայացնում է Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը Հայաստանի ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին Թուրքիան Կատար է տեղափոխել իր զինվորականների առաջին խումբը Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն Հնագետները Գորիսում բացառիկ վիշապ քարակոթող են հայտնաբերել Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը Ադանայում ԻՊ դեմ գործողություն է իրականացվել. ձերբակալված է յոթ մարդ ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում Գերմանիայի ևս երկու քաղաք հրաժարվել է ելույթի համար սրահ տրամադրել Էրդողանին Կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետը ձերբակալվել է Հայաստանից ԵՄ մինչև 6000 եվրոյի ապրանք արտահանելու դեպքում սերտիֆիկատի կարիք չի լինի ԱԻՆ-ը նախազգուշացնում է. Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել. ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Չեխիայի դեսպանը որեւէ կապ չի տեսնում Պյոտր Սվիտալսկիի հայտարարության եւ Հայաստանի ներքին գործերի միջեւ Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս Մեր բանակում խաղալիքներ չունենք. ՀՀ և Արցախի ՊՆ-ները հերքում են ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan