Երևան, 23.Հուլիս.2017,
--
:
--
,

Կայացել է «Եվրատեսիլ»-ում հայաստանյան «Fly with me» երգի պրեմիերան


 Կայացել է «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա «Fly with me» երգով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. ««Fly with me» երգի երաժշտությ ան համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են:

Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ «Fly with me» երգի ստեղծման հիմքում որոշակիորեն եվրատեսիլյան մասնակցության սեփական փորձն է ընկած: «Երբ Արամ MP3-ի համար էի երգը գրում, ամեն ինչ շատ նոր էր ինձ համար, հիմնականում հարցեր էին, հստակ պատասխան չկար: Իվետա Մուկուչյանի պարագայում շատ ավելի համարձակ ու համառ էի: Իսկ ահա Արծվիկի համար գրելիս ինձ առաջին իսկ վայրկյանից գրավեց նրա ձայնի բազմազանությունը, որի միջոցով փորձեցի էթնիկ բազմազանություն ցույց տալ՝ ոչ թե իրար հակադրելով, այլ  յուրատեսակ համադրություն ցույց տալով: Ուզում էի այնպիսի երգ ստանալ, որը լավագույնս կհամապատասխանի եւ կներկայացնի Արծվիկին»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ հավելելով, որ երգը գրելիս օգտագործվել են շատ տարբեր ազգային երաժշտական գործիքներ:  

Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:

Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի խոսքերի ստեղծման հիմքում առաջին հերթին ընկած է եղել գերպատասխանատվության զգացողությունը եւ սպասումը, թե երգն ինչպես կընկալվի: «Ինչպես Լիլիթենց հետ յուրաքանչյուր աշխատանք, այս երգը եւս կարծես այլընտրանքային իրականությունից, տիեզերքից մի հատված լինի: Խոսքերը գրելիս փորձել ենք ներկայացնել այն գաղափարը, որ չնայած յու րաքանչյուրս տարբեր ենք եւ մեր անհատական առանձնահատկությունն ունենք, այնուամենայնիվ, կա ողնաշարային ընդհանրություն բոլորիս համար, որ կոչվում է սեր. այն մեկն է բոլորիս համար»,- նշեց Ավետ Բարսեղյանը:  

Համահեղինակ Դավիթ Ծերունյանն էլ նշում է, որ թեեւ ցանկություն կար երգի խոսքերը գրել հեքիաթի ձեւաչափով, այնուամենայնիվ, թեմատիկան հստակեցվել է ավելի ուշ. գրվեց 4 տարբերակ, ընտրվեց լավագույնը: «Արծվիկի ձայնի ելեւէջները եւ տեմբրային առանձնահատկությունները լսողներին տեղափոխում են հեքիաթային աշխարհ: Նրա կողմից պատմվող հեքիաթի հերոսուհին հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, լույսի եւ սիրո խորհրդանիշն է, ով բոլորին հրավիրում է միանալ իր արծվային թռիչքին: Երգի խոսքերը պարզ ու հասկանալի են բոլորի համար, իսկ պատմվող հեքիաթը հետաքրքիր փիլիսոփայություն ունի իր մեջ՝ աշխարհը կազմված է բոլոր գույներից, ձայներից ու պատմություններից, որ մենք լսում ենք»,- նշեց Դավիթ Ծերունյանը:

Երգի հերոսուհին ներկայացնում է իր կյանքի պատմությունը, ով իր մեջ ամփոփում է ամենանվիրական զգացմունքը՝ սերը, ու պատմում է մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Նա թռչում է վեր, անցնում երկար ու դժվար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արեւը մեկն է բոլորիս  համար:

Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն եւ միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել: «Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեքորեն ներկայացնում է ինձ: Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել եւ ոգեշնչվել եմ երգից»,- նշեց Արթուր Մանուկյանը:

Տեսահոլովակի բեմադրող օպերատոր՝ Մկրտիչ Մալխասյան, պարուսույց՝ Հովհաննես Սարգսյան, ոճաբան՝ Արամ Նիկոլյան, դիմահարդար՝ Յանա Բաբաջանյան, վարսահարդարներ՝ Կրիստինա Աբրահամյան, Հարություն Ջուլհակյան:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

loading...
Երևանում Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին երթով «Երևանյան ամառ 2017». ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին Նեյմարի դուբլը, Կյելինիի գոլը Յուվենտուս-Բարսելոնա խաղում (տեսանյութ) Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից. Մարտին Շուլց «Ինտերպոլ»-ը կազմել է 173 հավանական ահաբեկիչների ցուցակ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Համբուրգի մրցաշարին Կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն Պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական մարզախաղերը Վարդավառի միջով` մեր պատմության հեռուները Բասկետբոլի պատանեկան թիմը մեկնեց Անդորրա Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները Ծաղկաձորը կունենա կինոթատրոն, սահադաշտ ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր ծրագրերով Իրանում հրդեհի պատճառով տասնյակ նավեր են այրվել (տեսանյութ) У меня проблема через час будет. Պուտինը Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ) Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan