Երևան, 22.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Շրջանակային համաձայնագիրը եւ ԱԺ ընտրությունները


Արտասովոր չէ, որ Արթուր Սարգսյանի մահը զգացականության ալիք բարձրացրեց եւ տեղի տվեց հրապարակային թեժ քննարկումների, հաճախ զեղումային գրառումների, մեղադրանքների:

Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերումը, սկզբունքայնությունը եւ դրանց կապված իր կյանքի ավարտը, թվում է, որ պիտի շարունակեն առանցքային նյութ մնալ ո՛չ միայն հասարակական քննարկումների, այլ նաեւ քաղաքական հայտարարությունների:
Խնդիրը այս դեպքում եւ ընդհանուր պատկերի մեջ ընտրաքաղաքական առումով այլ հարթության վրա պետք է դիտարկել:

Երեւան-Բրյուսել վերջին բանակցությունները, ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման համար բանակցությունների ավարտի հայտարարությունը եւ դրանից հետո նաեւ վիզայի ռեժիմի վերացման նպատակով ընթացող բանակցությունների մասին պաշտոնական նախանշումներ կատարելը համոզում էին, որ ՀՀ-ի կամրջման հանգամանքը սկսել է ձեւավորվել հատկապես «Թե, թե», այսինքն` ԵՏՄ-ին անդամակցելով նաեւ ԵՄ-ի հետ համագործակցության նոր ձեւաչափերով աշխատելու առաջադրանքը սկսել էր գործադրվել:

Պատահական չէր, որ ԵՄ-ի հետ բանակցությունները ընթանում էին քայլ առ քայլ, համընթաց սահմանադրության նորացման, ընտրակարգի որդեգրման: Համաքայլ այս կշռույթով Բրյուսելը պարզ էր դարձրել, որ եւրոպական չափանիշերի հետ Երեւանի համարկումը շատ կենսական նախապայման է ԵՄ-ի հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման համար:

Ամենայն հավանականությամբ, քաղաքական տրամաբանության այս պարունակում պետք է ընկալել Երեւանում ԵՄ-ի ներկայացուցչի այն հայտարարությունը, որի համաձայն մինչեւ ստորագրությունը պետք է տարվեն տեխնիկական աշխատանքներ, ինչը ժամանակ է պահանջում: Ահա այստեղ է բուն խնդիրը. այդ ժամանակը կապ ունի մինչ ընտրական կամ նախընտրական ժամանակահատվածում արձանագրվող իրադարձությունների հետ: Ո՛չ Ջրառատի միջադեպը, ո՛չ ծեծկռտուքները, եւ այս դեպքում նաեւ հիմնականորեն Արթուր Սարգսյանի մահը կարող են այդ ժամանակի տեւողության վրա դրական ազդեցություն ունենալ: Տեխնիկական հարցերի ճշտումը կարող է բանակցային հանգրվանների նման ժամանակ խլել եւ ձգձգել ստորագրության պահի ճշտումը:

Հակառակորդների կողմից շրջափակման ենթակա մեր հանրապետությունը ազգային-պետական շահերից ելնելով կամրջման դերակատարության ստանձնման անհրաժեշտության առաջ է ռազմավարական առումով:

Այդ առաջադրանքի իրականացման համար նոր պայմանագիրը նվաճելի անհրաժեշտ ուղի է մեր պետության համար: Այդ ուղու հարթման համար էլ անցնցում, թափանցիկ, արդար ընտրությունների կազմակերպումը անշրջանցելի հրամայական է: Ցնցումները, միջադեպերը, ծեծկռտուքներն ու կրակոցները միայն կխանգարեն այդ ուղուց ընթանալու որոշման առարկայացումը:

Այս նախապայմանը բառացիորեն պարզ դարձրել է ԵՄ-ի պատվիրակության ղեկավարը. «Իհարկե, համաձայնագրի իրականացման միջավայրը կախված կլինի նրանից, թե ինչպե՛ս են Հայաստանում իրականացվում ժողովրդավարական գործընթացներն ու տնտեսական բարեփոխումները: Որքան ավելի շատ եւրոպական բարեփոխումներ, ավելի շատ ժողովրդավարացում ու տնտեսական ազատություն լինի Հայաստանում, այնքան ավելի լավ միջավայրը կլինի մեր համագործակցության համար»:

Իշխանությունները, իրավապահ մարմինները, ընտրություններին մասնակցող ուժերը եւ հասարակությունը` Աժ-ի ընտրություններին կհաջողե՞ն ներկայանալ նաեւ քաղաքական այս գիտակցությամբ: Հարցի պատասխանը դեռեվս անորոշ է` նկատի ունենալով նախընթաց դեպքերը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

loading...
Ջուրը թանկացավ 11.4 դրամով, սակայն սպառողների համար սակագինը չի բարձրանա Երեք զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Կրեմլի զգուշացումներն ու մեսիջները՝ ռուսական «Կանխատեսումներում» Կաղնու վերաճի խթանո՞ւմ, թե ճանապարհի հարթում դեպի հանք Սերգեյ Բագրատյան. «Քաղաքացիների կենսամակարդակի դրական փոփոխությունը տեսանելի չէ» Արժեքային դիսբալանս Ռուս–վրացական սահմանի հերթական «անակնկալը»՝ տուգանքի պատճառ Կարեն Չիլինգարյան. «Ջրի կորուստները նվազեցնելու փոխարեն «Վեոլիա ջուր» ընկերությունը հեշտ ձև է գտել» «Եթե ինձ հարցնեին՝ ի՞նչ կցանկանայի լինել, միանշանակ կասեի՝ կաթողիկոս» «Դեղերի մասին» նոր օրենքն ի՞նչ հետևանքներ կունենա բնակչության և արտադրողների համար Զգոն լինենք. Նեռի գալուստն է նախապատրաստվում Մուկուչյանի պատասխանը ուսումնական ձեռնարկի թեմա Կիեւի Վեռնադսկու անվան գրադարանում բացվում Է «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ին աճի միտում ունի Մոուրինյոն զայրացել է Մխիթարյանի մասին հարցից Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սվիդլերն է Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մեկ փաթեթի մեջ դիտարկելու Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին. Շարմազանով Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբ ՍԱՊԾ-ն ներմուծող կազմակերպությունում հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը Արցախի նախագահը Ֆրանսիայում հանդիպել է Ֆրանսուա Ռոշբլուանին ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով Մշակվել է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների դեմ ստանդարտ, գործառնական ընթացակարգ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan