Երևան, 24.Մայիս.2017,
--
:
--
,

Մեր հաղթաթուղթը պետք է լինի մեր միասնականությունը. Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը զրուցել է Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Նիկշա Բավցևիչի հետ:

- Պարոն Բավցևիչ, ինչու՞ ընտրեցիք հենց Հայաստանի հավաքականը, որպես մարզիչ աշխատելու համար:

-Իմ գործակալ Սևակ Կեու չյանը ազգությամբ հայ է, և նա ինձ պատմեց հավաքականի և այն հնարավորության մասին, որ կարող եմ դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Դա հնչեց, որպես հետաքրքիր ծրագիր, մանավանդ երբ հետո արդեն խոսեցի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մյուս անդամների հետ:

- Ծանոթ ե՞ք հավաքականի խաղացողներին, ու՞մ եք հասցրել արդեն ուսումնասիրել:

-Ծանոթ եմ Հայաստանի հավաքականի անդամ Բրայանթ Դանսթոնի հետ, ով այս պահին հանդես է գալիս Եվրոպական բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է մյուս խաղացողներին, ես ձեռք եմ բերել առաջին այն ամբողջ ինֆորմացիան, որ պետք է իմանա յուրաքանչյուր մարզիչ:

- Ի՞նչը կարող եք դուք փոխել հավաքականում, որպես մարզիչ ո՞րն է ձեր հաղթաթուղթը:

-Նախ ուզում եմ տեսնել, թե որքան դրական բան կարող ենք պահել անցյալ տարվա հավաքականի գործողություններից: Միայն դրանից հետո կարող ենք տեսնել, թե ինչ փոփոխություններ են պետք կատարել: Շատ կարևոր է, որ մենք ստեղծում ենք մեծ հպարտություն և հուզմունք Հայաստանի համար, որը ես հուսով եմ կբերի մեծ աջակցություն հայ երկրպագուների կողմից: Մեր հաղթաթուղթը պետք է լինի մեր միասնականությունը:

- Հետևել եք Հայաստանի հավաքականի խաղերին փոքր երկրների Եվրոպայի առաջնության ընթացքում, ինչպիսի՞ն էին տպավորությունները:

-Անկեղծ ասած, այդ ժամանակ ես դեռ չգիտեի, և չէի էլ մտածում, որ հնարավոր է՝ լինեմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, այնպես, որ չեմ դիտել բոլոր խաղերը, բայց հետևել եմ արդյունքներին:

- Ինչպիսի՞ ներուժ ունի Հայաստանի հավաքականը:

-Եթե, ես չտեսնեի այդ ներուժը թիմում, ես չէի աշխատի այնտեղ որպես մարզիչ: Ես գտնում եմ, որ այն ժամանակները, երբ Հայաստանը խաղում էր փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում արդեն անցել են, և մենք գիտենք, որ ունենք Եվրոպական լիգաների բարձր մակարդակի և այլ մեծ հնարավորություն ունեցող խաղացողներ, ովքեր կարող են նպաստել լավ արդյունքին:

- Աշխարի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը բավական մարդ խմբում է հայտնվել, մրցակիցներն են Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ:

-Այո, ես ծանոթ եմ բոլոր հավաքականներին: Կարծում եմ, որ Բոսնիան հանդիսանում է մեր խմբի ֆավորիտը, քանի որ նրանք ունեն երկու բարձրակարգ խաղացող (Յուսուֆ Նուրկիչ, Միրզա Տելետովիչ), ովքեր հանդես են գալիս ամերիկյան NBA-ում, նրանց մյուս խաղացողները հանդես են գալիս Եվրոպական բարձր մակար դակի ակումբներում: Շվեդիան և Սլովակիան նույնպես ունեն շատ լավ հավաքականներ, բայց մենք նրանց հետ կխաղանք առանց կաշկանդվելու:

Մեզ համար շատ դժվար է լինելու, քանի, որ մյուս բոլոր հավաքականները, ունեն մեծ փորձ այս առաջնություններում հանդես գալու, սակայն դա չի նշանակում, որ դա անհնար է, և մենք չենք պայքարելու: Հուսով եմ, որ մեր բոլոր բասկետբոլիստները պատրաստ են ցույց տալ, որ նրանք բարձր մակարդակի վրա են:

loading...
Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա Ոստիկանությունը կանխեց և խափանեց նախապատրաստվող սպանությունը Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու ԵԼ. Այաքս-Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն Է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը Աթեշյանը Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանին հրավիրել է Ստամբուլ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Թայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի պատճառով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել Գեորգի Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Մանչեսթրում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հավաքագրած ձայների դեպքերի ուսումնասիրություններն ավարտվել են ՀՀ կառավարությունում քննարկվել են Doing Business-2017 միջոցառումները Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին դասական երաժշտության համերգ է կազմակերպվել Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ֆինանսական օգնությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan