Երևան, 22.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի և սյուների որմնանկարներն ավարտուն տեսքի են բերվել

 

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի և սյուների որմնանկարներն ավարտուն տեսքի են բերվել:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ ընթացքի մեջ են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: Ի տարբերություն նախկինի, բացի խորանի որմնանկարից, որը լավ պահպանվել է, եկեղեցին զարդարում է նոր՝ «Ամենափրկիչ» որմնանկարը: Ավելի քան 38 մետր բարձրության վրա, անմիջապես գմբեթի տակ, որմնանկարը պատկերում է Հիսուս Քրիստոսին՝ բազմած չորս կենդանակերպերի վրա, իսկ ներքևում հրեշտակներ ու հրեշտակապետեր և չորս քերովբեներն են: Բացի այդ, թմբուկի տակ, անկյուններում 4 ավետարանիչներն են պատկերված: Ստեղծագործության հեղինակը՝ որմնանկարիչ Լևոն Զաքյանը, ով նաև զբաղվում է մանրանկարչությամբ, որմնանկարի մեջ ներառել է հայկական մանրանկարչության տարրեր:

Հեղինակը հիմնական շեշտը դրել է կարմրի, կապույտի, ոսկեգույնի ու շատ քիչ նաև կանաչի երանգների վրա՝ հայկական մանրանկարչությանն համահունչ: Աշխատանքը բավական բարդ է, բայց ինչպես «Արմենպրես»-ին վստահեցրեց որմնանկարի հեղինակը՝ այս եկեղեցին մեծ ուժ ու էներգետիկա ունի, ինչն էլ ավելի է հեշտացնում աշխատանքը: Լևոնին աշխատանքում օգնում է գործընկերը՝ Վահագն Հովհաննիսյանը: Աշխատանքներին պարբերաբար հետևում են թեմակալ առաջնորդն ու Վարդան Ղուկասյանը:

Անմիջապես գմբեթի տակ «Սբ. Ամենափրկիչ»-ը, ինչպես որմնանակարի հեղինակներն անվանել են որմնանկարը, առանձնանում է ոչ միայն հայկական մանրանկարչությանը բնորոշ պատկերներով ու գունային լուծումներով, այլև նախշերով, իսկ մի քիչ ավելի ներքև՝ 20 մետր բարձրության վրա՝ 4 սյուներին, ավետարանիչներն են՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես՝ ընդունված համապատասխանաբար չորս սիմվոլիկաներով ՝ Մատթեոս՝ մարդ՝ հրեշտակակերպ, Մարկոս՝ առյուծ, Ղուկաս՝ եզ, Հովհաննես՝ արծիվ։ Եկեղեցական ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետևյալ բացատրությունը` Մաթեոսի ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ, այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ, Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում, որ Քրիստոս Աստծո Որդի է, Ղուկասը նույնացվում է զոհի՝ եզի հետ, քանի որ իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ։ Հովհաննեսն իր ավետարանի սկզբում արծվի իմաստությամբ վերևից սավառնելով է ներկայացնում Հիսուսի աստվածությունը։

Գմբեթի և սյուների որմնանկարները կապելու ու իրար լրացնելու համար դրանց միջև որմնանակարիչ վարպետը պատկերել է գոտի՝ կրկին հայկական մանրանկարների ու 4 հրեշտակների պատկերով՝ արանքում՝ ժապավենազարդ, իսկ պատուհանների միջև՝ լուսանցազարդեր:

Լևոն Զաքյանն անկեղծանում է՝ ողջ աշխատաքներից ամենաբարդը գմբեթի թմբուկի աշխատանքն էր, որն արվել է մաթեմատիկական խիստ հաշվարկով, որ ներքևից որմնանակարը ճիշտ տեսք ունենա:

«Ամենաբարդը հենց որմնանակարի այդ մասն էր, որն 8 մետր էր ու կամարի մեջ, իսկ բարձրությունը դժվարություն չէ, ավելին՝ ավելի հետաքրքիր է դարձնում աշխատանքը»,-նշեց որմնանկարիչը:

Գյումրու խորհրդանիշներից մեկը համարվող՝ 1860 ականներին կառուցված, ավելի քան 36 մետր բարձրություն /առանց գմբեթի/ ունեցող եկեղեցին, որի ճարտարապետը եղել է Թադևոս Անտիկյանը, խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ:

Եկեղեցին կառուցվել է Անիի Մայր տաճարի օրինակով և ասում են, որ վարպետն ամեն անգամ քարը դնելիս ֆայտոնով գնացել է Անի և հետ է եկել ու շարունակել շինարարությունը. այսպես կառուցվել է եկեղեցին՝ քար առ քար: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ եկեղեցու շինարարության համար ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի, եղել են նաև հանգանակություններ, իսկ գյումրեցիներն աշխատել են անվարձահատույց: Եկեղեցու խաչը սկզբում եղել է փայտից:

1988 թվականին եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկեցին նախ հանգանակություններով, ապա ստեղծված «Ամենափրկիչ» հիմնադրամի կողմից՝ բարերների միջոցներով՝ 1998 թվականին: Եկեղեցու վերականգնման աշխատանքերն իրականացվել են՝ պահպանելով եկեղեցու նախկին ճարտարապետական տեսքը, օգտագործելով եկեղեցու հին քարերը, սակայն եկեղեցու ամրության համար ավելացվել են մետաղյա կոնստրուկցիաներ: 2002 թվականից վերականգնման աշխատանքների համար ֆինանսական հիմնական բեռն իր ուսերին էր վերցրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Ղուկասյանների ընտանիքը:

Վերջիններիս միջոցներով ոչ միայն հիմնանորոգվեց եկեղեցին, այլ նաև խաչը: Տեղադրված խաչով եկեղեցին ունի 47 մետր բարձրությամբ: Այս պահին իրականացվում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: Եկեղեցու վրա արդեն տեղադրված է նաև փոքր զանգը, որն իր կողմից քաղաքին նվիրեց քանդակագործ Արտուշ Պապոյանը:

Շատ գյումրեցիներ վստահ են, որ 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրու վերականգնումը կազդարարվի հենց Ամենափրկչի վերականգնումով:

Արմենուհի Մխոյան

loading...
ԱԻՆ-ը հորդորում է Հայաստանի մարզերում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Թուրքական «Զաման» պարբերականի լրագրողն ավելի քան 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Ջուրը թանկացավ 11.4 դրամով, սակայն սպառողների համար սակագինը չի բարձրանա Երեք զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Կրեմլի զգուշացումներն ու մեսիջները՝ ռուսական «Կանխատեսումներում» Կաղնու վերաճի խթանո՞ւմ, թե ճանապարհի հարթում դեպի հանք Սերգեյ Բագրատյան. «Քաղաքացիների կենսամակարդակի դրական փոփոխությունը տեսանելի չէ» Արժեքային դիսբալանս Ռուս–վրացական սահմանի հերթական «անակնկալը»՝ տուգանքի պատճառ Կարեն Չիլինգարյան. «Ջրի կորուստները նվազեցնելու փոխարեն «Վեոլիա ջուր» ընկերությունը հեշտ ձև է գտել» «Եթե ինձ հարցնեին՝ ի՞նչ կցանկանայի լինել, միանշանակ կասեի՝ կաթողիկոս» «Դեղերի մասին» նոր օրենքն ի՞նչ հետևանքներ կունենա բնակչության և արտադրողների համար Զգոն լինենք. Նեռի գալուստն է նախապատրաստվում Մուկուչյանի պատասխանը ուսումնական ձեռնարկի թեմա Կիեւի Վեռնադսկու անվան գրադարանում բացվում Է «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ին աճի միտում ունի Մոուրինյոն զայրացել է Մխիթարյանի մասին հարցից Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սվիդլերն է Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մեկ փաթեթի մեջ դիտարկելու Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին. Շարմազանով Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբ ՍԱՊԾ-ն ներմուծող կազմակերպությունում հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը Արցախի նախագահը Ֆրանսիայում հանդիպել է Ֆրանսուա Ռոշբլուանին ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan