Հող տվողը մենք չենք, հողերի տալ–չտալու հարցով թող դիմեն Սերժ Սարգսյանին


Մեր հյուրն է թիվ 1 ընտրատարածքում ՀԱԿ–ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը

–  Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

–  Նորմալ: Ամեն ինչ գնում է իր հունով:

–  Իսկ այս ծեծ ու ջարդը էլի՞ նորմալ է, երբ մարդիկ իրար վրա կրակում են, իրար դանակահարում են, թե՞ դրանք քարոզարշավի պարտադիր բաղկացուցիչներն են:

–  Այն, ինչ ես եմ անում 1–ին ընտրատարածքում, նորմալ եմ գնահատում: Իսկ ինչ տեսնում ենք հանրապետությունով մեկ, դա խայտառակություն է: Այն իրականում ցույց է տալիս Ընտրական օրենսգրքի բացերը:
Այս իրավիճակը, ըստ էության, շատ վատ նախադեպ է մեր երկրի համար, որ կարող են այսուհետ էլ նման միջադեպերով քարոզարշավներ տեղի ունենալ:

–  Այս երևույթները դիտարկենք միայն բարոյակա՞ն հարթությունում, թե վերջիններս իրենց ազդեցությունը կունենան նաև ընտրությունների արդյունքի վրա:

–  Ես չեմ ուզում այժմ կանխատեսումներ անել: Բայց կարծում եմ, որ բոլոր դեպքերում այն փչացնում է նախընտրական մթնոլորտը: Եվ հույս ունեմ, որ այնուամենայնիվ, ազդեցությունը մեծ չի լինի ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա:

–  Խոսենք անձամբ ձեր քարոզարշավից: Ի՞նչ եք կարծում, այսօր ժողովուրդը որքանո՞վ է ընկալում այն գաղափարները, որոնք մատուցում եք հասարակությանը: Այսինքն` որքանո՞վ է ժողովուրդը պատրաստ վերցնելու խաղաղության գաղափարները:

–  Փորձում ենք ավելի ու ավելի մեծացնել ժողովրդի այն հատվածը, որի համար ընկալելի կդառնա մեր գաղափարը: Քարոզարշավը մենք տանում ենք հենց այդ ուղղությամբ: Եվ, ասեմ, մեր գաղափարների տարածման շրջանակը կամաց–կամաց ընդլայնվում է:

–  Բայց այնքան է ամրացել մարդկանց գիտակցության մեջ այն միտքը, որ հողերը չպետք է տանք, որ հող տվողը դավաճան է: Այս պրիմիտիվ, մակերեսային խոսակցությունը խոչընդոտ չէ՞ ձեզ համար:

–  Նախ` հողերը տվողը մենք չենք: Հողերը տվողը կամ չտվողը գործող իշխանությունն է: Թող նման հարցերը ուղղվեն իշխանությանը: Մենք հանդես ենք գալիս խաղաղության կոչով: Իսկ հողերի տալ–չտալու հարցով թող դիմեն Սերժ Սարգսյանին:

–  Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր շանսերը:

–  Բարձր եմ գնահատում:

–  Ինչի՞ց ելնելով եք բարձր գնահատում:

–  Որովհետև մեր ուղերձը հզոր է, ավելի ու ավելի շատ մարդիկ են ընկալում այն: Այդ առումով ժողովրդի վստահության աստիճանը աստիճանաբար ավելի է բարձրանալու:

Գոհար Սարդարյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan