Երևան, 23.Մարտ.2017,
--
:
--
,

Հող տվողը մենք չենք, հողերի տալ–չտալու հարցով թող դիմեն Սերժ Սարգսյանին


Մեր հյուրն է թիվ 1 ընտրատարածքում ՀԱԿ–ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը

–  Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

–  Նորմալ: Ամեն ինչ գնում է իր հունով:

–  Իսկ այս ծեծ ու ջարդը էլի՞ նորմալ է, երբ մարդիկ իրար վրա կրակում են, իրար դանակահարում են, թե՞ դրանք քարոզարշավի պարտադիր բաղկացուցիչներն են:

–  Այն, ինչ ես եմ անում 1–ին ընտրատարածքում, նորմալ եմ գնահատում: Իսկ ինչ տեսնում ենք հանրապետությունով մեկ, դա խայտառակություն է: Այն իրականում ցույց է տալիս Ընտրական օրենսգրքի բացերը:
Այս իրավիճակը, ըստ էության, շատ վատ նախադեպ է մեր երկրի համար, որ կարող են այսուհետ էլ նման միջադեպերով քարոզարշավներ տեղի ունենալ:

–  Այս երևույթները դիտարկենք միայն բարոյակա՞ն հարթությունում, թե վերջիններս իրենց ազդեցությունը կունենան նաև ընտրությունների արդյունքի վրա:

–  Ես չեմ ուզում այժմ կանխատեսումներ անել: Բայց կարծում եմ, որ բոլոր դեպքերում այն փչացնում է նախընտրական մթնոլորտը: Եվ հույս ունեմ, որ այնուամենայնիվ, ազդեցությունը մեծ չի լինի ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա:

–  Խոսենք անձամբ ձեր քարոզարշավից: Ի՞նչ եք կարծում, այսօր ժողովուրդը որքանո՞վ է ընկալում այն գաղափարները, որոնք մատուցում եք հասարակությանը: Այսինքն` որքանո՞վ է ժողովուրդը պատրաստ վերցնելու խաղաղության գաղափարները:

–  Փորձում ենք ավելի ու ավելի մեծացնել ժողովրդի այն հատվածը, որի համար ընկալելի կդառնա մեր գաղափարը: Քարոզարշավը մենք տանում ենք հենց այդ ուղղությամբ: Եվ, ասեմ, մեր գաղափարների տարածման շրջանակը կամաց–կամաց ընդլայնվում է:

–  Բայց այնքան է ամրացել մարդկանց գիտակցության մեջ այն միտքը, որ հողերը չպետք է տանք, որ հող տվողը դավաճան է: Այս պրիմիտիվ, մակերեսային խոսակցությունը խոչընդոտ չէ՞ ձեզ համար:

–  Նախ` հողերը տվողը մենք չենք: Հողերը տվողը կամ չտվողը գործող իշխանությունն է: Թող նման հարցերը ուղղվեն իշխանությանը: Մենք հանդես ենք գալիս խաղաղության կոչով: Իսկ հողերի տալ–չտալու հարցով թող դիմեն Սերժ Սարգսյանին:

–  Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր շանսերը:

–  Բարձր եմ գնահատում:

–  Ինչի՞ց ելնելով եք բարձր գնահատում:

–  Որովհետև մեր ուղերձը հզոր է, ավելի ու ավելի շատ մարդիկ են ընկալում այն: Այդ առումով ժողովրդի վստահության աստիճանը աստիճանաբար ավելի է բարձրանալու:

Գոհար Սարդարյան

loading...
Կարեն Կարապետյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը Վրաստանի ներքին գործերի նախարարն անդրադարձել է «Իգլա»-ի գործին Հրապարակվել է Լոնդոնի Վեստմինսերյան կամրջին ահաբեկչական գրոհի տեսանյութը Թբիլիսիում կառուցվելու է կառավարական թաղամաս Թուրքիան հրաժարվում է քրդերի հետ միասին մասնակցել Ռաքքայի ազատագրմանը Մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները ՌԴ-ն պարզաբանել է ՌԴ գործերի հավատարմատարին Թուրքիայի ԱԳՆ կանչվելու պատճառները Սփյուռքի հետ համատեղ համագործակցության մասին հրաման ստորագրվեց երեք նախարարությունների միջև Աբու Դաբիում կայացած հայ֊էմիրաթական ներդրումային համաժողովը նոր լիցք է հաղորդել երկու երկրների գործարար շրջանակներին Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Նորվեգիան պատասխանել է թուրք զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջին ՊԵԿ-ն առանձնացնում է հարկային և մաքսային բարեփոխումների առաջին փուլի ձեռքբերումները Հայաստանի արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ադրբեջանը հերթական սարսափի մեջ է` Վրաստանով ռազմական տեխնիկա է գալիս Հայաստան Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ Հասմիկ Պապյանի Խոսքը «Հաց բերող»-ի հուղարկավորության արարողության ժամանակ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո Եպիսկոպոս Մաշալյանը խնդրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին միջամտել Աթեշյանի հեռացման հարցում Կառավարությունը հաստատել է կամավորական գործունեությունը կանոնակարգող հայեցակարգը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan