Yerevan, 23.August.2017,
--
:
--
,

Էդի Մերֆին կնկարահանի «Ուղեւորություն Ամերիկա» կատակերգության շարունակությունը. TMZ

Ամերիկացի կինոդերասան Էդի Մերֆին պլանավորում Է նկարահանել «Ուղեւորություն Ամերիկա» (1988 թ.) կատակերգության շարունակությունը, որը մեծ ժողովրդականություն Էր վայելում հանդիսատեսների շրջանում եւ նույնիսկ անվանակարգվել Էր «Օսկար» կինոմրցանակի համար: Այդ մասին հայտնել Է TMZ ցանցային ռեսուրսը:

Նրա տեղեկատվության համաձայն, Մերֆին ներկայում աշխատում Է «Ուղեւորություն Ամերիկա-2»-ի սցենարի վրա: Դերասանական կազմն առայժմ որոշված չԷ:
Դատելով ըստ ամենայնի՝ Մերֆին մտադիր Է նախագծում ընդգրկել առաջին ֆիլմի դերասաններին: Վանեսա Բել Քելոուեյը, որը կատակերգության մեջ խաղացել Է պոտենցիալ հարսնացուի դերը, ռեսուրսին հայտնել Է ֆիլմի շարունակության մեջ նկարահանվելու իր համաձայնության մասին:  

Մերֆին կինոյում դեբյուտել Է 1982 թվականին, «48 ժամ» կատակերգական մարտաֆիլմում՝ նկարահանվելով Նիք Նոլթիի հետ: Դերասանին համաշխարհային ճանաչում Է բերել «Ոստիկանը Բեւեռլի-Հիլզից» (1984 թ.) կատակերգությունը: Մերֆիի լավագույն աշխատանքներն են համարվում այն դերերը, որոնք նա խաղացել Է «Ուղեւորություն Ամերիկա», «Խելառ պրոֆեսորը» (1996 թ.), «Դոկտոր Դուլիթլը» (1998 թ.) կատակերգություններում: Մերֆին խաղացել Է մոտավորապես 50 դեր, հիմնականում՝ կատակերգական: Շատ Է նկարահանվել հեռուստաֆիլմերում, սերիալներում, ինչպես նաեւ փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի հոլովակներում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan