Ереван, 22.Июнь.2017,
--
:
--
,

Գագիկ Մակարյան. «Խոշորի դեմ մի քանի ուղղություններով է պայքար մղվում, որից մեկն էլ նոր ընտրական համակարգն է»



Պարզվում է, որ ՊԵԿ–ում իրավիճակն այնպիսին է, որ այնքան էլ հեշտ չէ այդ համակարգի աշխատակիցների գործունեությունը վերահսկելը: Եվ եթե անգամ ՊԵԿ ղեկավարությունը սրտանց ցանկանում է իր կառույցի ներսում թափանցիկ, կոռուպցիոն ռիսկեր չպարունակող և վերահսկելի իրավիճակ ապահովել, ապա պարզվում է, որ դրա իրականացումը այնքան էլ հեշտ գործ չէ: Ուստի ՊԵԿ–ի տեխնիկապես հագեցած մոնիթորինգի նոր կենտրոնը, որի աշխատանքի արդյունքում ստուգումները պետք է որ ավելի շատ հասցեական և արդյունավետ կազմակերպվեն, իսկապես կարող է նպաստել, որ գործարարի համար քաշքշուկներն ավելի քիչ և կոռուպցիոն դրսևորումներից զերծ լինեն:

«Ներքևի օղակներում լուրջ կադրային պրոբլեմ կա, քանի որ այնտեղ տարբեր հոգեբանություն ունեցող հարյուրավոր մարդիկ են աշխատում: Կան մարդիկ, ովքեր հատուկ այդ համակարգ են եկել փող աշխատելու համար: Հետևաբար ՊԵԿ ղեկավարությունը սեփական աշխատակիցների հանդեպ վստահության ամրապնդման խնդիր ունի նաև, իսկ նոր մոնիթորինգային համակարգը ոչ միայն տնտեսվարողների գործունեությանը վերահսկելու, այլև ստվերային գործարքները վերահսկելու խնդիր է հետապնդում»,– «Փաստին» ասաց «Գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ կադրային խնդիր կա ոչ միայն ՊԵԿ–ում, այլև պետական այլ հիմնարկություններում: Եվ բնականաբար, որքան ավելի թափանցիկ լինի ոլորտի կառավարումը, այնքան աշխատանքի արդյունավետությունը բարձր կլինի: Եվ այլևս հնարավոր չի լինի «պատվերը» թղթի վրա ձևակերպվել և առանց գնում իրականացնելու այդ գումարները լվանալ:

«Գործատուների միության» նախագահի կարծիքով տնտեսվարողների գործունեությունը վերահսկելուց ու կոռուպցիայի դեմ պայքար ծավալելուց բացի, նման համակարգերը կօգնեն, որպեսզի Հայաստանի տարածքով տարանցիկ եղանակով անցնող բեռների հանդեպ նույնպես առավել ընդգրկուն վերահսկողություն իրականացվի:

«Այնպես որ ես ողջունում եմ նման համակարգերի ներդրումը և որքան դրանք ավելի թափանցիկ գործեն, այնքան մենք ավելի շատ մասնագիտական ինֆորմացիա կունենանք: Ի դեպ, դա նույնպես շատ կարևոր է: Բացի այդ, սա նաև երկրի ներքին անվտանգության խնդիր է, քանի որ եթե երկրում ստվերը կամ կոռուպցիան շարունակում է աճել, ապա այն ոչ միայն երկրի վարկանիշի վրա է ազդում, այլ երկրի ՀՆԱ–ն և բյուջեի մուտքերն են փոքր լինում, որն էլ ազդում է տնտեսական ծրագրերի զարգացման և այլ հարցերի վրա»,– ասաց Գ. Մակարյանը:

Նրա կարծիքով՝ ստվերային եկամուտների հաշվին հարստացածները սկսում են իրենց ներսում կոալիցիաներ ձևավորել, որոնք էլ իրենց հերթին տարբեր կոնֆլիկտների պատճառ և ներքին վտանգների աղբյուր են հանդիսանում:

«Այ տեսեք ընտրությունների ժամանակ դա ավելի տեսանելի է: Օրինակ՝ համեստ կյանքով ապրող թեկնածուները կռիվներ չեն սարքում: Փոխարենը, դրանք հիմնականում սարքում են նրանք, ովքեր գումարներ ունեն: Այդ գումարների շնորհիվ նրանք կարողանում են գրասենյակներ, թիկնապահներ վարձել և անել ինչ ուզում են: Եվ նույնիսկ նման երևույթների դեմն առնելու համար է կարևոր նման մեխանիզմների ներդրումը»,– ասաց Գ. Մակարյանը:

Խոսելով այն մասին, թե նման համակարգերը որքանով կնպաստեն խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելու հարցում, Գ.Մակարյանն ասաց, որ նրանց դեմ մի քանի ուղղություններով է պայքար մղվում, որից մեկն էլ նոր ընտրական համակարգն է:
«Նույն կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներ առաջադրելը նույնպես խոշորի դեմ պայքարի ձև է: Նախկինում այդ նույն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հովանավորված ձևով համամասնական կամ մեծամասնական ընտրակարգով մարդկանց ձայները առնելով ընտրվում էին պատգամավոր: Իսկ հիմա տեսեք թե ինչպես են որոշ խոշորներ իրար դեմ պայքարում՝ գումարներ են ծախսում, ծեծ ու ջարդ են անում: Բայց ինչ էլ որ լինի, դրանց մի մասը չի անցնի, այնպես որ խոշորի ֆիլտրման գործընթացը որոշակիորեն ներդրված է նոր Ընտրական օրենսգրքում: Հարց է ծագում, թե այդ դեպքում ինչու են նրանք պայքարում, որովհետև՝ նրանց դիրք և անձեռնմխելիություն է պետք, որպեսզի կրկին օգտագործեն հարստանալու համար: Ամենակարևորը, սակայն, այն է, որ այս անգամ նրանք նաև իրար դեմ են պայքարում, բայց այս պարագայում 10 նման թեկնածուից 5–ը չի անցնի: Այսինքն՝ նոր ԱԺ 1,5–2 անգամ ավելի քիչ այդպիսի «կուլտուրական պատգամավորներ» կկարողանան մուտք գործել, քան նախկինում էր»,– ասաց Գ. Մակարյանը:

Արմինե Գրիգորյան

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan