Երևան, 26.Հուլիս.2017,
--
:
--
,

Խնդրի միակ լուծումն Աթեշյանի հրաժարականն է. Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Բեքչյան

 Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի ընտրությունների հետ կապված խնդրի միակ լուծումը համարում է պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը:  Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Մարտի 15-ին` տեղապահի ընտրությունների արդյունքի հայտնի դառնալուց անմիջապես հետո Աթեշյանը, որը պարտություն էր կրել, ներկայացրել էր Ստամբուլի նահանգապետարանից ուղարկված մի փաստաթուղթ, որով տեղական իշխանությունները հայտնում էին տեղապահի ընտրությունները չճանաչելու, տվյալ ժամանակահատվածում պատրիարքի ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին: Ի պատասխան այս գրության` Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի կողմից գլխավորած խումբը նախատեսում է այցելել Ստամբուլի նահանգապետարան:

«Այցելության ժամանակ խմբում ես չեմ լինի: Հանդիպմանը մերոնք ներկայացնելու են տեղապահի ընտրության տրամաբանությունը: Դրանից հետո հայտարարություն է արվելու: Այս ամենը տեղի կունենա մի քանի օրվա ընթացքում: Ես էլ այս ընթացքում այստեղ կլինեմ»,- նշել է Բեքչյանը:

Նա ընդգծել է, որ իրենք հարգում են պետության կողմից եկած ցանկացած գրություն: Ստացված հայտարարության բովանդակության հստակեցման համար էլ գնում են նահանգապետարան: «Եթե Աթեշյանը տեղյակ էր այս գրությունից, անհրաժեշտ էր, որ նա դա ներկայացներ նախքան հավաքվելը: Մենք էլ որոշում կկայացնեինք դրան համապատասխան, սակայն ինչ լինելու էր, եղավ: Այս խնդրի լուծումը միայն մի տարբերակ ունի` դա Արամ Աթեշյանի հրաժարականն է»,- հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահը:

Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում  Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է  ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական  ընտրությունների գործընթացի մեկնարկը:

Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»:

Պատրիարքարանում տեղապահի  ընտրության նպատակով 2017-ի մարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ին, իսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:

loading...
Գեորգի Ավետիսյան. «Իշխանություններին ավելի հարմար է կառավարելի կիսագրագետների հետ աշխատել, քան մասնագետների» Գուգուշի համերգը Հայաստանում հետաքրքիր իրադարձություն է թե՛ քաղաքական և թե՛ մշակութային առումներով «Հիմա ԵՏՄ–ից դուրս գալու ժամանակը չէ, և նման պահանջներ դնելն էլ իմաստ չունի» Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը միջազգային ֆինանսական օլիգարխիայի գաղութներն են Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից» Հնդկական փալաս–փուլուսն ու Հայաստանի անկախության հռչակագիրը Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալ» մտադիր է գրավադրել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձին մասնակցած անձանց շրջանակը պարզվել է Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության տպավորիչ նվաճումների ցանկը Կրեմլը չի մեկնաբանում С-400-ի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Էրդողանի հայտարարությունը ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ դատախազներին Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Շիրազի փողոցում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սեւանա լճի մակարդակը հուլիսի ընթացքում նվազել է 10 սանտիմետրով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն Կոլումբիան հերքել Է Մադուրոյի դեմ դավադրությանը մասնակցելու մասին՝ Վենեսուելայի իշխանությունների պնդումները Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Հայաստան Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել «Ալաշկերտ»-ը սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը Ազատ ոճային հայ ըմբիշները ևս մեկ մեդալ են նվաճել Ֆրանկոֆոնյան խաղերում Հայ ուսանող-ատոմագետները Հայաստան կբերեն ռուսաստանյան փորձը Օլիմպիական փառատոն. Հայ պատանիները մեկնարկում են ևս չորս մարզաձևում Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan