Yerevan, 21.August.2017,
--
:
--
,

Սոցիալական երաշխիքները` կոմունիստների ձեռքով


Մեր հյուրն է Առաջադիմական կոմկուսի նախագահ, Կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը

–  Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու ձեր կուսակցության շանսերը:

–  Մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում: Բայց գնահատական տվողը ժողովուրդն է: Տեսնենք ընտրություններն ինչպե՞ս կավարտվեն, և ժողովրդի տված գնահատականն էլ կլինի մեր վարկանիշը:

–  Իսկ ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձեզ ընտրի:

–  Որովհետև ժողովուրդն արդեն գիտակցում է, որ այսպես ապրել չի կարելի: Եվ այսպիսի կյանքն իրեն հարիր չէ: Քանի որ նա տեսել է անցյալի սոցիալական երաշխիքները` անվճար կրթության, բուժման, աշխատանք ունենալու պարտադիր իրավունքը: Այս ամենը վերցվել են նրանից: Եվ մարդը ցանկանում է դրանք վերագտնել: Իսկ այն քաղաքական ուժը, որ կարող է դրանք վերադարձնել ժողովրդին, կոմունիստներն են:

–  Իսկ անախրոնիզմ չէ՞, եթե նորից մենք հետ ենք վերադառնում կոմունիստական սկզբունքներին:

–  Մենք հետ չենք վերադառնում, մենք առաջ ենք գնում: Անցյալի լավ ձեռքբերումները, սոցիալական երաշխիքներն ու հիմնադրույթները մենք բերում ենք նոր հասարակարգ:

–  Մոտավորապես ի՞նչ տիպի սոցիալիզմ եք դուք պատկերացնում` չինակա՞ն, շվեդակա՞ն…

–  Մենք սոցիալիզմը պատկերացնում ենք իր հիմնադրույթների տեսքով: Եվ դրանց անվանումները պայմանական են: Մեզ համար կարևոր է, որ մեր ժողովրդի հոգեկերտվածքը համապատասխանում է սոցիալիզմի հիմնադրույթներին: Մեր ժողովուրդը սիրում է ապրել մի հասարակարգում, որտեղ ինքը կլինի պաշտպանված: Կրթություն ստանալու, առողջապահությունից օգտվելու, աշխատանքով ապահովված լինելու, բնակարան ստանալու, ծերության ժամանակ արժանապատիվ թոշակ ստանալու նրա իրավունքները պաշտպանված կլինեն: Որ կլինեն մորը և մանկանը տրվող երաշխիքներ:
Այս ամենը ցանկանում է վերադարձնել մեր ժողովուրդը: Իսկ վերադարձնելու միակ ճանապարհն այն է, որ ընտրությունների ժամանակ ձայն տա կոմունիստներին: Նրանք էլ աստիճանաբար, քայլ առ քայլ երկրի համախառն արդյունքը մեծացնելով, կկարողանան ստեղծել սոցիալական երաշխիքների լայն դաշտ:

–  Որպեսզի դուք կարողանաք ձեր խոստումները կատարել, պետք է պետականացնեք որոշ ձեռնարկություններ, արտադրական կարողություններ: Իսկ այդ դեպքում ժողովուրդը հաճույքո՞վ կգնա դրան: Սեփականատերը կասի ես զրկվե՞մ իմ սեփականությունից:

–  Խնդիրն այն է, որ պետք է լինեն և պետական տնտեսություններ, և մասնավոր տնտեսություններ: Իսկ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները, խոսքը վերաբերում է խոշոր գործարաններին, իհարկե, պետք է լինեն պետական սեփականության գերակայությամբ: Այսինքն` նրանց բաժնեմասի 50%–ից ավելին պետք է պետությունը տնօրինի:

Օրինակ, այսօր Նաիրիտի բաժնետոմսերի 100%–ը պետության ձեռքին է: Այնպես որ, նման ձեռնարկություններն աշխատեցնելու ուղղությամբ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և աշխատանքային պրոցեսի ընթացքում կարող են իրենց շուրջը ստեղծել բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ, պետք է քայլեր անենք: Կոնկրետ Նաիրիտի վերաբերյալ մենք ունենք հստակ ծրագրեր:

Մյուս ձեռնարկությունը, որ անպայման պետք է վերագործարկվի, Վանաձորի Քիմիական կոմբինատն է: Բանն այն է, որ մենք պարարտանյութը ներկրում ենք այլ երկրներից, երբ կարող ենք այն արտադրել տեղում` Հայաստանում: Նույնը` Հայէլեկտրո գործարանի հետ կապված:

Խորհրդային Հայաստանն ունեցել է 700–ից ավելի խոշոր գործարաններ, որտեղ աշխատել են 495 հազար մարդ: Մենք ցանկանում ենք այդ գործարաններն աստիճանաբար, ներքին կոոպերացիայի զարգացման ճանապարհով, ԵՏՄ շրջանակներում արտաքին կոոպերատիվ կապերի զարգացման ճանապարհով, նորերի ստեղծման ճանապարհով գործարկել և ստեղծել աշխատատեղեր: Ապա մեծացնել երկրի համախառն ներքին արդյունքը, ապահովել մեծ բյուջե և այդ բյուջեից մասնահանում անել սոցիալական երաշխիքների համար:

Գոհար Սարդարյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan