Երևան, 23.Հուլիս.2017,
--
:
--
,

Սոցիալական երաշխիքները` կոմունիստների ձեռքով


Մեր հյուրն է Առաջադիմական կոմկուսի նախագահ, Կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը

–  Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու ձեր կուսակցության շանսերը:

–  Մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում: Բայց գնահատական տվողը ժողովուրդն է: Տեսնենք ընտրություններն ինչպե՞ս կավարտվեն, և ժողովրդի տված գնահատականն էլ կլինի մեր վարկանիշը:

–  Իսկ ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձեզ ընտրի:

–  Որովհետև ժողովուրդն արդեն գիտակցում է, որ այսպես ապրել չի կարելի: Եվ այսպիսի կյանքն իրեն հարիր չէ: Քանի որ նա տեսել է անցյալի սոցիալական երաշխիքները` անվճար կրթության, բուժման, աշխատանք ունենալու պարտադիր իրավունքը: Այս ամենը վերցվել են նրանից: Եվ մարդը ցանկանում է դրանք վերագտնել: Իսկ այն քաղաքական ուժը, որ կարող է դրանք վերադարձնել ժողովրդին, կոմունիստներն են:

–  Իսկ անախրոնիզմ չէ՞, եթե նորից մենք հետ ենք վերադառնում կոմունիստական սկզբունքներին:

–  Մենք հետ չենք վերադառնում, մենք առաջ ենք գնում: Անցյալի լավ ձեռքբերումները, սոցիալական երաշխիքներն ու հիմնադրույթները մենք բերում ենք նոր հասարակարգ:

–  Մոտավորապես ի՞նչ տիպի սոցիալիզմ եք դուք պատկերացնում` չինակա՞ն, շվեդակա՞ն…

–  Մենք սոցիալիզմը պատկերացնում ենք իր հիմնադրույթների տեսքով: Եվ դրանց անվանումները պայմանական են: Մեզ համար կարևոր է, որ մեր ժողովրդի հոգեկերտվածքը համապատասխանում է սոցիալիզմի հիմնադրույթներին: Մեր ժողովուրդը սիրում է ապրել մի հասարակարգում, որտեղ ինքը կլինի պաշտպանված: Կրթություն ստանալու, առողջապահությունից օգտվելու, աշխատանքով ապահովված լինելու, բնակարան ստանալու, ծերության ժամանակ արժանապատիվ թոշակ ստանալու նրա իրավունքները պաշտպանված կլինեն: Որ կլինեն մորը և մանկանը տրվող երաշխիքներ:
Այս ամենը ցանկանում է վերադարձնել մեր ժողովուրդը: Իսկ վերադարձնելու միակ ճանապարհն այն է, որ ընտրությունների ժամանակ ձայն տա կոմունիստներին: Նրանք էլ աստիճանաբար, քայլ առ քայլ երկրի համախառն արդյունքը մեծացնելով, կկարողանան ստեղծել սոցիալական երաշխիքների լայն դաշտ:

–  Որպեսզի դուք կարողանաք ձեր խոստումները կատարել, պետք է պետականացնեք որոշ ձեռնարկություններ, արտադրական կարողություններ: Իսկ այդ դեպքում ժողովուրդը հաճույքո՞վ կգնա դրան: Սեփականատերը կասի ես զրկվե՞մ իմ սեփականությունից:

–  Խնդիրն այն է, որ պետք է լինեն և պետական տնտեսություններ, և մասնավոր տնտեսություններ: Իսկ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները, խոսքը վերաբերում է խոշոր գործարաններին, իհարկե, պետք է լինեն պետական սեփականության գերակայությամբ: Այսինքն` նրանց բաժնեմասի 50%–ից ավելին պետք է պետությունը տնօրինի:

Օրինակ, այսօր Նաիրիտի բաժնետոմսերի 100%–ը պետության ձեռքին է: Այնպես որ, նման ձեռնարկություններն աշխատեցնելու ուղղությամբ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և աշխատանքային պրոցեսի ընթացքում կարող են իրենց շուրջը ստեղծել բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ, պետք է քայլեր անենք: Կոնկրետ Նաիրիտի վերաբերյալ մենք ունենք հստակ ծրագրեր:

Մյուս ձեռնարկությունը, որ անպայման պետք է վերագործարկվի, Վանաձորի Քիմիական կոմբինատն է: Բանն այն է, որ մենք պարարտանյութը ներկրում ենք այլ երկրներից, երբ կարող ենք այն արտադրել տեղում` Հայաստանում: Նույնը` Հայէլեկտրո գործարանի հետ կապված:

Խորհրդային Հայաստանն ունեցել է 700–ից ավելի խոշոր գործարաններ, որտեղ աշխատել են 495 հազար մարդ: Մենք ցանկանում ենք այդ գործարաններն աստիճանաբար, ներքին կոոպերացիայի զարգացման ճանապարհով, ԵՏՄ շրջանակներում արտաքին կոոպերատիվ կապերի զարգացման ճանապարհով, նորերի ստեղծման ճանապարհով գործարկել և ստեղծել աշխատատեղեր: Ապա մեծացնել երկրի համախառն ներքին արդյունքը, ապահովել մեծ բյուջե և այդ բյուջեից մասնահանում անել սոցիալական երաշխիքների համար:

Գոհար Սարդարյան

loading...
Երևանում Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին երթով «Երևանյան ամառ 2017». ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին Նեյմարի դուբլը, Կյելինիի գոլը Յուվենտուս-Բարսելոնա խաղում (տեսանյութ) Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից. Մարտին Շուլց «Ինտերպոլ»-ը կազմել է 173 հավանական ահաբեկիչների ցուցակ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Համբուրգի մրցաշարին Կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն Պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական մարզախաղերը Վարդավառի միջով` մեր պատմության հեռուները Բասկետբոլի պատանեկան թիմը մեկնեց Անդորրա Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները Ծաղկաձորը կունենա կինոթատրոն, սահադաշտ ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր ծրագրերով Իրանում հրդեհի պատճառով տասնյակ նավեր են այրվել (տեսանյութ) У меня проблема через час будет. Պուտինը Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ) Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan