Երևան, 30.Մայիս.2017,
--
:
--
,

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը

Ընտրությունների արդյունքում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

«Ակոս» պարբերականը հայտնում է, որ Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը:

Նախքան ընտրությունների սկսվելը Ստամբուլի նահանգապետի տեղակալը պատրիարքարան է ուղարկել գրություն, որով իրավաբանորեն անհնար է համարել պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:

Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»:

Պատրիարքարանում տեղապահի ընտրության նպատակով 2017-ի մարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ին, իսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:


 

loading...
Հյուսիսային Կորեայի հետ պատերազմելը ողբերգություն կլինի Հյուսիսային Կորեան հրապարակել է նոր հրթիռի փորձարկման տեսանյութը Պուտինի հետ բանակցություններն անկեղծ էին. Մակրոն «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ ունի Ախալքալաքում կամրջի տակ հայտնաբերված աղջիկը 3 օր անհետ կորած էր Մոսկվայում փոթորիկի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ) Սերժ Սարգսյանը ՀԾԿՀ նախագահի տեղակալ է նշանակել Դեղատնից հափշտակել են դեղորայք (Տեսանյութ) Բժիշկ նկարիչների ցուցահանդես՝ Նկարիչների միությունում Թուրքիայի գործունեությունը քննարկվել է ՆԱՏՕ-ի նստաշրջանում Ավարտվում են այն ժամանակները, երբ կարող էինք վստահել այլոց բարեկամությանը. Մերկել Տոտտիին չի հաջողվել զսպել արցունքները (տեսանյութ) ԵՏՄ-ն Իրանի ազատ առևտրի պայմանագիր կստորագրի Նախարարը ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահին Ադրբեջանա-ռուսական սահմանին անցկացվում է «Սահման-վահան» գործողությունը «Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի դեսպանին Զգուշացում Բաքվին. Ստատուս-քվոն կարող է փոխվել այլ ուղղությամբ 2017թ-ի 4 ամիսների ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. Նելլի Դուրյան Զինծառայողների ջրահեղձման գործով պաշտոնանակություններ են արվել. Մովսես Հակոբյան Մեղադրանքներ են առաջադրվել Բավրայի մաքսակետի պետին ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին: Նրանք կալանավորվել են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan