Yerevan, 24.March.2017,
--
:
--
,

Ռեյտինգային քաոս



Նախընտրական քարոզարշավի մեկ շաբաթն ամփոփելով պետք է փաստել, որ քարոզարշավի մի շարք առանձնահատկություններից զատ, ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը դժգոհ են ռեյտինգային ընտրակարգից։ Անշուշտ, այստեղ կարելի է նշել, որ այդ դժգոհությունը ժամանակավրեպ է, և այս խնդիրը պետք է քննարկվեր մինչ ընտրական օրենսգրքի հաստատումը, սակայն, ըստ էության, պետք է նշել, որ ռեյտինգային ընտրակարգի շուրջ պատկերացումները մեկ–երկու ամիս առաջ, մեղմ ասած, չափազանց աղոտ էին, քանի որ անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դժվարանում էր հստակորեն ներկայացնել ընտրակարգի բնույթը։

Բնականաբար այս փաստն արդեն իսկ խնդրահարույց դարձավ, քանի որ ռեյտինգային ընտրակարգի շատ թե քիչ հասկանալի մեկնաբանությունից ու ներկայացումից հետո պարզ դարձավ, որ սա շատ ավելի արատավոր ու թերի ընտրակարգ է, քան մաքուր մեծամասնականը։ Գրեթե ակնհայտ է, որ այս ընտրակարգը գլխավորապես բխում է Հանրապետական կուսակցության շահերից, քանի որ վերջիններս կազմելով այսպես ասած ինտելեկտուալների համամասնական ցուցակ, տպավորություն են ստեղծում, թե ինքնամաքրման գործընթացում են, սակայն կուսակցության առավել օդիոզ ներկայացուցիչները պարզապես տեղափոխվել են ռեյտինգային ընտրակարգ և շարունակում են կատարել այն գործառույթը, ինչը մշտապես արել են, այն է` ձայներ են ապահովում Հանրապետականի համար։ Բնականաբար, սրա համար որպես պարգևավճար վերջիններս ստանալու են համապատասխան մանդատ, իսկ ՀՀԿ ինտելեկտուալացման մասին առասպելները հօդս են ցնդելու։

Ի դեպ, պետք է շեշտել, որ չնայած այն փաստին, որ ռեյտինգային ընտրակարգը առավելապես ձեռնտու էր Հանրապետականին, այնուամենայնիվ սա չի նշանակում, թե Հանրապետականում բոլորն են գոհ այս ընտրակարգից, ընդհակառակը, կարելի է ասել, որ հենց Հանրապետականի ներսում է թաքնված ռեյտինգայինից ամենամեծ դժգոհությունը, քանի որ Հանրապետականի շարքերում գտնվող տարբեր անհատներ ուղղակի առևտրային հարաբերությունների մեջ էին կուսակցության հետ՝ այսինքն նրանք բերում էին ձայներ, փոխարենը ստանում պատգամավորական մանդատ կամ պաշտոն, ներկայում սակայն, բացի ձայն բերելուց, վերջիններս պետք է պայքարեն իրենց կուսակից մրցակիցների հետ, ինչը բնականաբար լարված պայքար է խոստանում հենց հանրապետականների միջև, ինչի արդյունքում էլ վերջերս մենք ականատես եղանք մի շարք միջադեպերի, որոնք կատարվել էին հանրապետականը ներկայացնող երկու ռեյտինգային թեկնածուների միջև։

Նկատի ունանալով այս իրողությունները, ինչպես նաև այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որն առաջացել է ռեյտինգային ընտրակարգի արդյունքում, թերևս պետք է հուսալ, որ ապագա խորհրդարանի առաջին քայլերից մեկը կլինի արմատապես վերանայել այս ընտրակարգի հետագա գործունեությունը։

Աղասի Մարգարյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan